Ամեն ինչի հաջողության հիմքում ընկած է ճիշտ պլանավորումը և մոտիվացիան։ Շինարարությունը նույնպես բացառություն չէ։ Իհարկե դժվար է պատկերացել, թե ինչպես է հնարավոր, որ շինարարությունը լինի առանց անսպասելի բարդությունների, սակայն պետք է հավատալ, որ հնարավոր է անել ամեն ինչ արդյունավետ։
Յուրաքանչյուր շինարարական գործընթաց ենթադրում է գործի կատարումը ժամանակին և հաստատված բյուջեի սահմաններում։
Հիմա, եկե՛ք պարզենք 5 պարզ քայլերը արդյունավետ շինարարության։
Պատրաստի՛ր նախագիծ
Յուրաքանչյուր շինարարական նախագիծ՝ մեծ թե փոքր, պետք է սկսի բիզնես հիմնավորմամբ, որը կսահմանի տվյալ նախագծի իրագործելիությունը, և թե ինչ է պետք դրա համար։
Պետք է ստեղծել ծրագրի մեկնարկի փաստաթուղթ, որը իր մեջ ներառում է հետևյալ բաժինները՝
Աշխատակիցներ՝ քանի աշխատակից է պետք, և ինչ գործառույթների համար։
Ռեսուրսներ՝ շինարարության պլանավորման և դիզայնի համար ինչ նյութեր են անհրաժեշտ։
Բյուջե՝ ամբողջ գումարը, որի մեջ է մտնում աշխատողների աշխատավարձը, նյութերը, դիզայնը և այլն։
Երբ ամեն ինչ պատրաստում ես նախօրոք, ինքնըստինքյան նվազում է անհաջող պատահարների հնարավորությունը։
Նախնական պլան
Այստեղ մենք արդեն կարիք ենք ունենում ավելի մանրակրկտորեն մշակված նախագծի։ Այսինքն, վերը նշված պլանի կետերը ավելի ենք մանրացնում և դարձնում ավելի կոնկրետ։
Ավելի կոնկրետ քայլեր՝ այս կետում կարելի է արդեն նշանակել վերջնաժամկետներ։ Յուրաքանչյուր քայլ պետք է ունենա իր համար նախատեսված բյուջեն։ Այդպես կարող ենք հսկել և՛ բյուջեն և՛ գործողության ժամանակը։
Չափելի քայլեր՝ այստեղ յուրաքանչյուր նախագծի ղեկավարն է որոշում իր թիմի հետ, թե որ քայլը համարի հաջողված։ Միգուցե ուղղակի վերջնաժամկետին հասցնելը, կամ նախորդ ամսվանից ավելի շատ գործ հասցնելը։
Հնարավո՞ր է հասցնել՝ պետք է հասկանալ, թե ինչից կարող է կախված լինել վերջնաժամկետներին չհասցնելը։ Հաճախ պատճառը լինում է նյութի բացակայությունը, կամ եղանակը և այլն։ Պետք է պատճառները հասկանալ սկզբից, որպեսզի կարողանալ լուծել դրանք։
Իրական քայլեր՝ պետք չէ դնել ֆանտաստիկ վերջնաժամկետներ դժվար գործերի համար։ Պետք է ռեալ գնահատել աշխատանքի բարդությունը և աշխատողների ուժը և հմտությունները։
Նախագծի իրականացում
Ամենահետաքրքիրը հենց այս կետն է։ Առաջին քայլը պետք է լինի ամբողջ թիմի հետ հանդիպումը։ Պետք է թիմով քննարկել, անցնել նախագծի բոլոր կետերի վրայով և վերջնաժամկետները քննարկել ևս մեկ անգամ արդեն աշխատողների հետ, որպեսզի երևակայականը տեղափոխվի իրական աշխարհ։
Թիմի յուրաքանչյուր անդամի հետ պետք է խոսել առանձին։ Սա լավ մեթոդ է նրա համար, որպեսզի հասկանաս նրանց ակնկալիքները, առաջարկություններն ու խնդիրները։
Հետևել գործընթացին
Միայն նախագծելով գործը չի ավարտվում եթե նույնիսկ բոլորը իրենց գործը լավ են կատարում։ Պետք է ամենօրյա հսկում գործընթացին, ինչպես նաև գովաբանում կամ հակառակը։
Գործընթացի հսկումը անհրաժեշտ է նաև գործընթացի բարելավման համար։ Այսինքն կարող է ինչ-որ բան ավելի լավ է ստացվում, օրինակ նոր մետաղական կոնստրուկցիայի որակը գերազանցում է հնինը, պետք է կիրառել նոր մետաղական կոնստրուկցիաների արտադրությունը բոլոր վայրերում։
Ինչպես նաև հնարավոր է, որ աշխատողներից ինչ-որ մեկը կորցրել է մոտիվացիան և այնպես չէ աշխատում, ինչպես սովորաբար աշխատում էր, պետք է ուշադիր լինել և տրամադրել համապատասխան օգնությունը։
Փակել և գնահատել նախագիծը
Թվում է թե սա ամենահեշտ կետն է։ Եթե շենքը պատրաստ է դա դեռ չի նշանակում, որ նախագիծը ավարտված է։ Պետք է հաշվարկել և արձանագրել յուրաքանչյուր ստացված և չստացված քայլ։ Սա հիանալի արձանագրություն կլինի հաջորդ նախագծի համար։
Չէ՞ որ ամեն նախագծից հետո ավելի շատ բան ենք սովորում և ավելի պատրաստ լինում հաջողակ նախագծեր կատարելու ապագայում։ Նաև կարևոր է աշխատողների հետ զրուցել և հարցում անել գործի դժվարությունների մասին, որպեսզի հաջորդ անգամ այդ խնդիրների լուծումները գտած սկսենք գործել։
Շինարարությունը հետաքրքիր գործընթաց է։ Կառուցվում է նորը, թարմը, ավելի լավը, քան նախորդն էր։ Եթե կա անհրաժեշտ մոտիվացիա և կամքի ուժ, ապա ձեր շինարարությունը դատապարտված է հաջողելու։