Մետաղյա ծածկերը բարձրացնում են բնակարանի կամ շինության գրավչությունը, որը կազմում է դրանց առավելությունների բազմազանությունից ընդամենը մեկ տոկոսը։
Մետաղյա ծածկերի առավելությունները
Բնակարանի բացօթյա տարածքը ժամանցի ամենահարմար վայրերից մեկն է, որտեղ կարելի է հավաքվել ընտանիքի անդամների, ինչպես նաև ընկերների հետ։
Սակայն այս ամենը հոդս է ցնդում եղանակային բարդ պայմանների ժամանակ։ Հենց այդ դեպքերը կանխելու համար էլ շատերը նման տարածքներում տեղադրում են մետաղական ծածկ, որն ունակ է պաշտպանել տարածքը անձրևից, կարկուտից, և կլիմայական այլ սպառնալիքներից։
Բացի հորդառատ անձրևները, կարկուտներն ու ձյունը, մետաղյա ծածկերը նաև ունակ են պաշտպանել կահույքն արևից։ Շատ դեպքերում արևի ուղիղ ճառագայթները վնասում են դրսում տեղադրված կահույքի գույնը և որակը, իսկ մետաղյա ծածկերը խոչընդոտում են արևի ճառագայթների ներթափանցումը դեպի կահույք։
Սակայն ինչու ընտրել հենց մետաղյա ծածկերը։
Մետաղ և մետաղյա ծածկեր
Ինչպես այլ մետաղական կառուցվածքներ, այնպես էլ մետաղական ծածկերն առաջարկում են առավելությունների բազմազանություններ, որոնցից են․
- Ամրություն և Դիմացկունություն․ Իր բնույթով, մետաղը համարվում է ամուր և դիմացկուն նյութ, որը շինարարության մեջ օգտագործվում է բազմաթիվ նպատակներով։ Այս կարևոր հատկությունների շնորհիվ մետաղական կոնստրուկցիաները կարողանում են իսկապես դիմակայել եղանակի և ժամանակի ազդեցությանը, դրա հետ մեկտեղ պահանջելով նվազագույն խնամք։
- Նվազագույն խնամքի կարիք․ Ի տարբերություն փայտի, մետաղը ենթակա չէ փտման, բորբոսի կամ միջատների ներթափանցմանը: Հենց այս առավելությունների շնորհիվ էլ հենց մետաղից պատրաստված ծածկերն են ձեռք բերել և շարունակում լինել առաջնային տարբերակ՝ ծածկերի ընտրության հարցում։
- Մատչելիություն․ Մետաղական հովանոցները հաճախ ավելի մատչելի են, քան այլ նյութերից (փայտից կամ աղյուսից) պատրաստված կառույցները: Ինչի շնորհիվ էլ մետաղական ծածկերը համարվում են ծախսարդյունավետ համալրում՝ յուրաքանչյուր բացօթյա տարածքի համար։
- Ճկունություն․ Մետաղական ծածկերը կարող են ունենալ տարբեր դիզայններ, չափսեր և ոճեր, որոնց շնորհիվ էլ առաջարկում են կառուցվածքի ընտրության ճկունություն՝ համապատասխանող ձեր բացօթյա տարածքի դիզայնին և ոճին։
- Արագ տեղադրում․ Մետաղական հովանոցները սովորաբար ավելի հեշտ են տեղադրվում, քան ավելի բարդ բացօթյա կառույցները: Պարզ նախագծման և հավաքման գործընթացը նպաստում է դրանց արագ տեղադրմանը, խնայելով ժամանակը և ռեսուրսները:
- Պաշտպանություն ճառագայթներից․ Մետաղն օժտված է արտացոլող հատկությամբ, ինչի շնորհիվ այն հեռացնում է արևի ուղիղ ճառագայթները բացօթյա տարածքից, նպաստելով ավելի սառը միջավայրի ստեղծմանը։ Այս գործոնը հատկապես նպաստավոր է ավելի տաք կլիմայական պայմանների ժամանակ, երբ ճառագայթների գործոնը խոչընդոտում է եղանակը լիովին վայելելու հաճույքը։
- Բնապահպանության աջակցում․ Մետաղն ունի վերամշակելի բնույթ, ինչի շնորհիվ մետաղյա ծածկերը համարվում են էկոլոգիապես մաքուր ընտրություն։ Օրինակ, երբ մետաղյա ծածկը փոխարինելու դեպքում հնարավոր է հին տարբերակը ենթարկել վերամշակման և կրկին օգտագործել՝ առանց վնասակար թափոններ առաջացնելու։
- Գույքի արժեքի բարձրացում․ Կատարյալ տեսք ունեցող մետաղական ծածկերն ունակ են բարձրացնել բնակարանի կամ այլ անշարժ գույքի արժեքը։Քանզի դրա կիրառման առավելություններից բացի, այն նաև գույքին տրամադրում է գեղագիտական բարձր լրացում։
- Բազմակողմանի օգտագործման հնարավորություն․ Մետաղական ծածկերը ներկայացնում են մետաղական թիթեղ, որը կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում՝ բացօթյա տարածքների համար։ Օրինակ բացօթյա հանդիսության սրահների, սրճարանների, էժանագին մետաղական ավտոտնակների և այլնի համար։
Մետաղյա ծածկերի տեսակները
All Metal Constructions-ն առաջարկում է հետևյալ մետաղյա ծածկերի տեսակները։
- Միաթեք մետաղյա ծածկեր․ Այս դեպքում մետաղյա ծածկը չունի հատուկ թեքություն, կամ էլ ուղղակի թեքված է մեկ ուղղության վրա։
- Երկթեք մետաղյա ծածկեր․ Ներկայացնում է ծածկերի տեսակ, որոնք թեքված են երկու տարբեր կողմերի վրա և լինում են հավասարաչափ կամ տարբեր երկարություններով։
- Բազմաթեք մետաղյա ծածկեր․ Այս դեպքում մետաղական ծածկի վերևի հատվածն ունի թեքություն՝ երկուսից ավելի ուղղություններով։
- Կամարաձև մետաղյա ծածկեր․ Վերևի հատվածն ունի ռադիուս, որը թույլ է տալիս ամրացնել ծածկող նյութեր։
Ինչպես ինտեգրել մետաղյա ծածկերը բացօթյա տարածքում
Ինչպես այլ մետաղական կոնստրուկցիաներ, այնպես էլ մետաղական ծածկերը պահանջում են մասնագիտացված մոտեցում, պլանավորում և դիտարկում։ Նախքան դրանց տեսակն ընտրելը, անհրաժեշտ է հասկանալ մետաղական ծածկի գործառույթը տվյալ տարածքում։ Այսինքն օգտագործման նպատակից, մետաղական ծածկերը նախագծման մանրամասն գործընթաց։
Բացի բարձր ֆունկցիոնալ հատկություններից, մետաղյա ծածկերը պիտի համապատասխանեն տարածքի ընդհանուր ճարտարապետությանը, տեսական կլիմայի պայմաններին և այլն։
Մետաղական ծածկերն անհրաժեշտություն են յուրաքանչուր բացօթյա տարածքի համար, և առաջարկում են մի շարք առավելություններ, սկսած ճարտարապետական հաճելի տեսքից, մինչև բարձր արդյունավետությունը։
Այսպիսով, համապատասխան մետաղական ծածկեր ձեռք բերելու համար կարող եք դիմել All Metal Constructions մասնագիտացված ընկերություն, որտեղ կստանաք բարձրակարգ խորհրդատվություն՝ ձեր բնակարանում կամ այլ անշարժ գույքում համապատասխան ծածկի ընտրության և տեղադրման համար։