Մետաղի կտրման գործընթացում ամենակարևոր գործոնը ճշտգրտությունն է, որն ապահովում է հավասարաչափ կտրում և կատարյալ դիզայնի ստեղծում։
Ճշտգրտություն ստանալու համար շատերը նախընտրում են մետաղի կտրման լազերային տարբերակը, ինչն ավելի պրակտիկ է հատկապես բարդ ձևավորում ստանալու համար։ Հարկ է նշել, որ լազերային կտրումը բաղկացած է մի քանի տարբերակներից, որոնցից յուրաքանչյուրն օգտագործվում է այս կամ այն հաստության և տեսակի մետաղներ կտրելու համար։
Ինչպես է իրականացվում մետաղի լազերային կտրումը
Մեքենաշինական արդյունաբերությունում մետաղի լազերային կտրումը կարևոր արդյունաբերական գործընթաց է, որը ներառում է բարձր հզորություն ունեցող լազերային ճառագայթի օգտագործումը՝ տարբեր տեսակի մետաղներ կտրելու համար։
Լազերային ճառագայթը կենտրոնացված է հալեցնող կամ գոլորշիացնող նյութերի վրա, որոնք օգտագործվում են կտրման գործընթացը մաքուր և ճշտգրիտ իրականացնելու համար։ Կտրման այս եղանակը կարող է հարմարեցվել մետաղի հաստությանը, տեսակին և դիզայնի բարդությանը՝ հասնելով առավելագույն ճշտգրտության և որակի ամենաբարձր չափանիշներին։
Մետաղ ծռել թեքել․ Լազերային կտրման առավելությունները
Մետաղի լազերային կտրումն ընդգրկում է առավելությունների մի շարք համակարգ, որոնցից յուրաքանչյուրն ապահովում է բարձր որակ։ Այսպիսով, ահա մի քանի հիմնական առավելություններ, որոնց շնորհիվ մետաղի լազերային կտրումն ամենահայտնի տարբերակներից մեկն է։
1․Բազմազանություն․ Լազերային կտրումը կարող է աշխատել մետաղի բազում տեսակների հետ։ Այս առավելության շնորհիվ լազերային կտրումը կիրառվում է ամենաբազմազան ոլորտներում, սկսած մեքենաշինությունից մինչև աքսեսուարների բազմազանություն։ Ահա մետաղների մի քանի տեսակներ։
- Չժանգոտվող պողպատ․ Պողպատի այս տեսակն ունի լայն օգտագործում։ Այն պարունակում է քրոմիումի բարձր մակարդակ, ինչի շնորհիվ դիմացկուն է կոռոզիային, տարբեր եղանակային պայմաններին և նույնիսկ կարող է օգտագործվել դրսում։
- Ալյումին․ Թեթև քաշի շնորհիվ ալյումինը հեշտությամբ կարող է ենթարկվել լազերային կտրման։ Մետաղի այս տեսակը նաև թույլ է տալիս կտրել այն ավելի արագ և մետաղն օգտագործել օդատիեզերական կառույցների, ավտոմեքենաների և սպառողական էլեկտրոնիկայի ոլորտներում։
- Պղինձ․ Մետաղի այս տեսակն արդյունավետորեն կտրվում է ճշտգրիտ և բարձր հզորությամբ լազերների միջոցով։ Բացի այդ, կտրման ընթացքում պղինձը հակված է գունաթափության։ Իսկ լազերային կտրման շնորհիվ այն պահպանում է իր գույնը։
- Արույր․ Մետաղ, որը պարունակում է պղինձ-ցինկի համաձուլվածք։ Ցինկի բարձր քանակությունն ավելացնում է մետաղի ամրության և ճշտգրտության մակարդակը։
2․Մետաղ երկաթ անհպում մշակում/կտրում․ Լազերային կտրումն ապահովում է ճշգրիտ, մաքուր կտրվածքներ՝ առանց հետագա մշակման ծախսերի կամ լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտության: Սա հիանալի տարբերակ է վերոնշյալ մետաղների տեսակները կտրելու համար։
3․Էներգիախնայողություն․ Թեև լազերային կտրումն օգտագործում է էներգիայի որոշակի քանակություն, այն ծախսում է ավելի քիչ էներգիա՝ ի տարբերություն մետաղի կտրման այլ եղանակների։ Այս առավելության շնորհիվ էլ, լազերային կտրումն արդյունավետ տարբերակ է մեծամասշտաբ կտրումների դեպքում՝ ոչ միայն ծախսարդյունավետության, այլ նաև բնապահպանության տեսանկյունից։
4․Ոճերի բազմազանություն․ Շնորհիվ կտրման ճկունության և բարձր ճշտգրտության, լազերային կտրումը կարող է ստանալ ոճերի ամենաբազմազան տարբերակները՝ սկսած ձևավոր մետաղներից, մինչև այս կամ այն գործիքների բաղադրիչներ։
5․Արագ արտադրություն․ Մետաղի արտադրության ոլորտում լազերային կտրումը հայտնի է որպես մետաղի մշակման ամենաարագ տարբերակներից մեկը։ Քանզի լազերային ճառագայթը կարող է արագ կտրել մետաղը, նվազեցնելով արտադրության ժամանակը և բարձրացնելով արտադրողականությունը:
6․Կտրման ավտոմատացում․ Արդի տեխնոլոգիաների շնորհիվ լազերային կտրումն ամբողջապես իրականացվում է ավտոմատ համակարգով՝ արագ, հուսալի, և ապահով մոտեցմամբ, առանց վնասելու մետաղը կամ աշխատանքն իրականացնող անձին։
Մետաղի լազերային կտրման ծառայությունը Երևանում
- Գելեոտինա․ Ընկերությունը կիրառում է կտրվածքի այս եղանակը ուղղանկյուն և քառակուսի կտրվածքների համար՝ մինչև 4մմ հաստությամբ թիթեղներ կտրելու համար։
- Waterjet համակարգ․ Ընկերությունը կիրառում է այս եղանակը հաստոցներ և հոսքագծերի դետալներ պատրաստելու համար։
- Պլազմային կտրում․ Իսկ այս եղանակով ընկերությունը կտրում է դեկորատիվ էլեմենտներ և մետաղական կոնստրուկցիաների դետալներ։ Կտրման եղանակն առաջարկում է արագ կտրում և մատչելիություն։
Ամփոփում․ Մետաղ լազեր Երեվան, երկաթ մետաղ
Մետաղի ճշտգրիտ կտրումն առանցքային կարևորություն ունի հատկապես այն դեպքերում, երբ պահանջվում է կատարյալ ճշտգրտություն։ Ահա թե ինչպես կարող ենք բնութագրել լազերային կտրման ճշտգրտության մակարդակը, որն արդեն կիրառվում է բազում ոլորտներում՝ ապահովելով բարձր որակ և արդյունավետ կտրում։
Այսպիսով, կատարյալ արդյունք ստանալու համար կարող եք դիմել All Metal Constructions մասնագիտացված ընկերությանը, որտեղ մետաղի յուրաքանչյուր կտոր կմշակվի համաձայն որակի ամենաբարձր չափանիշներին։