Մեր մասին
«ALL METAL Constructions»-ը հիմնադրվել է 2007 թվականին: Ընկերությունը զբաղվում է բոլոր տեսակի մետաղական կոնստրուկցիաների նախագծման, կառուցման և տեղադրման աշխատանքներով:
Օգտագործելով 14 տարիների կուտակված փորձը, մեր հմուտ մասնագետները և աշխատողները ծառայել են երկրին և անհատներին բարձրորակ արտադրությամբ և շինարարությամբ:
Լինելով շուկայի առաջատար կազմակերպություններից All metal-ը ունի 3 արտադրամաս և միջազգային ստանդարտներին համապատասխան հաստոցներ, որոնք ձեռք են բերվել Գերմանիայից, Չինաստանից, Իտալիայից և ԱՄՆ-ից:
Մեզ համար կարևոր է որակը և ամրությունը!
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Մեր կազմակերպությանն է վստահվել «Զվարթնոց» օդանավակայանի, «Մատենադարան»-ի, «Շառլ Ազնավուրի տուն-թանգարան»-ի, «Շիրակ», «Դվին», «Ալեքսանդր» հյուրանոցների և մի շարք այլ կազմակերպությունների շինարարությունը։