Մետաղական տանիքներն առաջին անգամ օգտագործվել են 1700-ականներին, երբ ամենատարածված մետաղները կապարն ու պղինձն էին։ 18-րդ դարում, ԱՄՆ-ում ստեղծվեցին հատուկ հարմարություններ՝ ավելի ճկուն և հարմարավետ կառույցներ ստեղծելու համար։ Մինչդեռ Անգլիան սկսեց արտադրել ծալքավոր տանիքի ծածկեր։ Ինչից հետո մետաղի արտադրությունը և մետաղական տանիքների կառուցապատումը ստացան նոր թափ. ի հայտ եկան ավելի հարմարավետ լուծումներ ու դիմացկուն տանիքների նախատիպեր։ Այսպիսով, ահա թե ինչ առավելություններով են մեզ հասանելի մետաղական տանիքներն այսօր։
Ամուր են և ունեն երկար տարիների կյանք
Ամրությունն ու երկարակեցությունը մետաղական տանիքների ամենաառաջին առավելություններն են։ Համեմատելով տանիքների այլ նյութերի հետ, կարող ենք համոզվել, որ մետաղական տանիքներն ունեն կրկնակի և նույնիսկ եռակի անգամ ավելի շատ դիմացկունություն, ունակ են դիմակայել սաստիկ եղանակներին ու բարձր ջերմաստիճանին։
Դիմացկուն են տարբեր եղանակների հանդեպ
Եղանակների հանդեպ դիմացկունությունը պայմանավորված է նրանով, որ մետաղական տանիքներն արտացոլում են ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր լույսերը և կանխում դրանց ներթափանցումը շինության ներս։ Ահա թե ինչպես, ձեռք բերելով թիթեղյա տանիք, ցուրտ օրերին կպահեք ջերմությունը բնակարանի ներսում, իսկ շոգ օրերին՝ 10-ից 25%-ով կխնայեք էլեկտրաէներգիա։
Բացի այդ, երկար տարիների դիմացկունության հետ մեկտեղ, մետաղական տանիքները չեն պահանջում բարդ ու ժամանակատար խնամք։ Պարզապես կարող եք լվանալ տանիքը տարվա մեջ մեկ կամ երկու անգամ՝ ձյան կամ անձրևների հետքերը հեռացնելու համար (սակայն, հարկավոր է ուշադրություն դարձնել կուտակված անձրևաջրերն ու ծանր ձյունը հեռացնելու համար)։
Խոնավադիմացկունություն
Անձրևային օրերին մետաղական տանիքները կանխում են ջրի ներթափանցումը դեպի շինության ներս։ Սա ոչ միայն պաշտպանում է շինության ներքին պատերն ու դրա կառուցվածքը, այլ նաև տանիքի ամբողջականությունը, քանզի մետաղական տանիքներն ունեն ներքին կառուցվածք, որը բարձրացնում է տանիքի ընդհանուր ամրությունն ու արդյունավետությունը։
Նրբաճաշակություն ու դիզայնի բազմազանություն
Մետաղական տանիքներից կարելի է ստանալ գրեթե ցանկացած դիզայն, ինչը ողջունելի առավելություն է, հատկապես երբ ցանկանում եք ընդգծել շինության արտաքին գեղեցկությունը։
Վերամշակում ու կայունություն
Մետաղական կառույցները, այդ թվում նաև տանիքները, վերամշակելի են և պարունակում են 25-ից 95% վերամշակված մետաղներ։ Սա հատկանշական առավելություն է, ինչի շնորհիվ կարող եք հեշտությամբ վերամշակել տանիքի վնասված հատվածը՝ առանց տանիքն ամբողջությամբ փոխարինելու անհրաժեշտության։ Իսկ եթե ցանկանում եք ամբողջությամբ փոխել տանիքը, ապա կարող եք վերամշակել հին տանիքը։ Բացի այդ, կախված մետաղների տեսակներից, դրանք կարող են պարունակել 25-95% վերամշակված զանգված, ինչն արդեն իսկ առավելություն է՝ բնապահպանության տեսանկյունից։
Իսկ պատրաստի մետաղական տանիքների վրա կարող եք նաև տեղադրել արևային պանելներ և բարձրացնել շինության էներգիաարդյունավետությունը։
Թեթև քաշ, արագ ու հեշտ տեղադրում
Մետաղական տանիքները սովորաբար ունեն թեթև քաշ, ինչի շնորհիվ տեղադրվում են շատ ավելի հեշտ։ Սա ամենակարևոր գործակիցներից է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է տանիքի կառուցապատմանը։
Հատկանշական է նաև տանիքի ծածկերի ձևը, որոնց երկարություն/լայնություն հարաբերակցությունն է՛լ ավելի է հեշտացնում ամբողջ կառուցապատման ընթացքը։
Այսպիսով, մետաղական տանիքներն արդյունավետ ընտրություն են ինչպես նրանց երկար կյանքի այնպես էլ թեթև քաշի շնորհիվ։
Տանիքի ծածկեր գներ
Մետաղական տանիքների արժեքը որոշելիս հաշվի են առնվում ընտրած մետաղի տեսակը և տանիքի քառակուսի մետրը։ Այս դեպքում կարող եք կապ հաստատել All Metal Constructions ընկերության հետ և ստանալ ավելի մասնագիտացված խորհրդատվություն՝ Ձեր տանիքի կառուցապատման արժեքի վերաբերյալ։
Ինչպես ապահովել տանիքների արդյունավետությունը
Մետաղական տանիքներն ամուր ու հուսալի ներդրումներ են, սակայն, դրանց արդյունավետությունը կախված է մի քանի ազդեցիկ գործոններից, օրինակ՝ մասնագիտացված տեղադրումից, նվազագույն՝ բայց պարբերական խնամքից, միջավայրի ազդեցությունից և Ձեր կողմից կիրառվելիք քայլերից։
- Մասնագիտացված տեղադրում․ Սա ենթադրում է թիթեղյա ծածկերի, պտուտակների ու այլ կառուցվածքների ամուր ու հուսալի տեղադրումը, որոնք ժամանակի ընթացքում չեն թուլանա, ընկնի կամ տեղաշարժվի։ Այսպիսով, տանիքի տեղադրման հարցում անհրաժեշտ է դիմել մասնագետների օգնությանը, դրանով իսկ կանխելով ապագայում անսպասելի վերանորոգման ռիսկերը։
- Միջավայրի ազդեցությունը․ Չնայած, որ մետաղական տանիքները դիմացկուն ու մնայուն են երկար տարիներ, ոչ պատշաճ խնամքի դեպքում եղանակի փոփոխությունները կարող են ազդել դրանց կյանքի տևողության վրա։ Այսպիսով, տանիքի մակերեսից հարկավոր է հեռացնել կուտակված ձյունը, պարբերական անձրևների դեպքում համոզվել, որ տանիքի մակերեսին չկան կուտակված անձրևաջրեր։ Ինչպես նաև հեռացնել տանիքի վրա թափված տերևները։
- Մետաղի որակը․ Քանի որ մետաղներն ունեն տարբեր տեսակներ, դրանցից յուրաքանչյուրն ունի դիմացկունության տարբեր մակարդակներ։ Օրինակ, պողպատն ունի դիմացկունության բարձր մակարդակ, և ծառայում է 40-ից 70 տարի։ Ալյումինը ծառայում է 50-ից 70 տարի, և այլն։
Ահա, թե ինչ են ենթադրում մետաղական տանիքների արդյունավետությունն ապահովող գործակիցները։ Իսկ մետաղի ճիշտ ընտրություն կատարելու համար ստորև կուսումնասիրենք դրանցից մի քանիսի մանրասմասն բնութագրերը։
Պողպատ
Ինչպես արդեն գիտենք, պողպատն ունի 40-70 տարիների կյանք և լինում է երկու տեսակի՝ ցինկապատ ու գալվալումային։ Դրանք պողպատի պաշտպանիչ շերտերն են ու ապահովում են ամրություն և դիմացկունություն՝ ծանրության ու հարվածների դեմ, ինչպես նաև կայուն են կարկուտների ու քամիների դեմ։ Սակայն, ժանգից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար մաքրել պողպատե տանիքը։
Ալյումին
50-70 տարիների կյանք ու դիմացկունություն կոռոզիայի դեմ։ Հատկապես հարմարավետ ընտրություն է այն տարածքներում, որտեղ աղի մակարդակը սովորականից բարձր է։ Այն թեթև մետաղ է, սակայն բարձր դիմացկունությամբ, չի ժանգոտվում և դիմացկուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ։
Պղինձ
70-ից 100+ տարիների կյանք, որոնց ընթացքում ձևավորում է պաշտպանիչ շերտ՝ կոռոզիայից ու այլ վնասվածքներից պաշտպանվելու համար։ Մետաղի տեսակը ոչ միայն դիմացկուն է, այլ նաև գեղեցիկ և ունակ է շինություններին տալ հատուկ տեսք։
Ամփոփում
Մետաղն ունի տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է սեփական առավելություններով։ Այսպիսով, մետաղական տանիքներ ձեռք բերելիս, Դուք ապահովում եք Ձեր բնակարանը՝ բարձրորակ ներդրումով, որը կծառայի երկար տարիներ։