Աշխատանք մետաղի հետ ցուրտ եղանակին
Մետաղի հետ աշխատանքը ենթադրում է երկար և համբերատար վերաբերմունք, որպեսզի մետաղը ստանա այն ձևը և հմայքը, որի համար նախատեսված էր։ Գեղեցիկ և պիտանի լինելու համար մետաղների հետ կատարում են որոշակի գործողություններ՝ ձև են տալիս, կտրում են և միացնում։ Տարբեր մետաղներ պահանջում են տարբեր մոտեցում։ Սա կարելի է համարել պատճառներից մեկը, որ մետաղի հետ աշխատանքը երբեք չի ձանձրացնում։
Զարդեր, ֆասադային կոնստրուկցիաներ, կենցաղային իրեր, շինարարական կոնստրուկցիաներ և այլ մետաղական առարկաներ պատրաստելիս պետք է ուշադրություն դարձնել տվյալ առարկայի հեշտ և դժվար կողմերին, յուրաքանչյուր իր ունի իր ճիշտ մոտեցումը, որը բացահայտելուց հետո գործը դառնում է հեշտ, քան առաջ էր։
Մետաղի հետ աշխատելը հետաքրքիր է, բայց ոչ ցուրտ եղանակին։
Ջերմաստիճանը նվազում է, իսկ պատվիրատուների ցանկությունը ոչ։ Այսինքն, պետք է աշխատել։ Ձմռանը, կամ ուղղակի ցուրտ եղանակին աշխատելու համար պետք է հետևել մի քանի կանոնների։
Ի՞նչ հագնել
Երբ շատ գործ ես ունենում, ամենահեշտ ու ակնհայտ անելիքները երբեմն շրջանցում ես։ Ձմռանը մետաղի հետ աշխատելիս, կապ չունի ինչ գործընթաց է՝ եռակցում, կցվանքային միացում, ծայրեծայր միացում թե ինչ, պետք է սկզբից ուշադրություն դարձնես քո հագուստին։ Հագուստը պետք է լինի տաք և հարմարավետ։ Այդպես ավելի կենտրոնացած կլինես, մտովի հանգիստ, չես շտապի արագ վերջացնել, այլ հանգիստ կաշխատես։
Գործիքները ցուրտ եղանակին
Աշխատանքի անցնելուց առաջ պետք է հասկանալ, արդյոք գործիքները կդիմանան չափազանց ցուրտ եղանակին։ Յուրաքանչյուր գործիք ունի ջերմաստիճանի սահմանափակում։ Այդ պատճառով մինչ գնելը պետք է իմանալ այդ աստիճանը, որպեսզի հասկանաս թե ինչ պայմաններում կարող ես օգտագործել։
Եթե ունես պատշաճ հանդերձանք և համապատասխան գործիքներ, ապա քեզ ոչինչ չպետք է հետ պահի։ Աշխատանքից առաջ ցանկալի է ստուգել եղանակը, և կատարել փորձնական զոդում։
Քամին կարող է նույնպես խոչընդոտ հանդիսանալ այդ իսկ պատճառով, եթե կա քամու առկայություն կարելի է հնարամիտ լինել և փորձել ինչ-որ կերպ ծածկել այն տարածքը, որի վրա աշխատում եք։
Ցուրտը հաղթահարված է
Դուք հաղթահարեցիք ցուրտ եղանակը, և թվում է թե ամեն ինչ հիանալի է։ Տաք եղանակները վերադարձան, այլևս պետք չէ մտածել գործիքների մասին, և կարելի է նույնիսկ թեթև հագնվել։
Գործքիները, որոնք հաղթահարեցին ցուրտը կարող են չհաղթահարել դրան հաջորդող տաք եղանակին։ Շոգ եղանակը կարող է առաջացնել խոնավեցում գործիքների մեջ, նամանավանդ այն դեպքում, երբ այդ գործիքները պահում եք չջեռուցվող ավտոտնակում։
Խոնավացումով չի ավարտվում գործիքի դժբախտությունը, այն սկսում է ժանգոտվել, և այդ դեպքում դժվար է փրկել իրեն։
Մետաղի հետ աշխատանքը հետաքրքիր է, եթե դու իսկապես հետաքրքրված ես դրանով։ Ինչպես երգահանը, նկարիչը այնպես էլ մետաղագործը ստեղծում է արվեստի գործեր։ Մետաղե յուրաքանչյուր առարկա եզակի է։ Սակայն ի տարբերություն նկարչի գործերին, որոնք հնարավոր է հեշտությամբ ստեղծել ու վերացնել, մետաղագործի աշխատանքները ստեղծվում են դժվար և դժվար էլ ոչնչացվում են։
Տարբեր մատերիաների հետ աշխատանքը տարբեր է իր բարդությամբ։ Փայտի հետ աշխատանքը յուրովի է բարդ, մետաղինը՝ յուրովի, սակայն վերջնարդյունքը բոլոր վարպետներին տալիս է երկար սպասված բերկրանքը։
Վարպետը պետք է ունենա համապատասխան գործիքներն ու համապատասխան հմտությունները գործը հաջողելու համար։
Եթե ցանկանում եք պատվիրել շինարարական կոնստրուկցիաներ, կամ ուղղակի տան ինտերյերի համար մետաղական կոմպոզիցիա, ապա ընտրեք վարպետին շատ զգուշությամբ, քանի որ մետաղի որակից և գործիքի ֆունկցիաներից կարևոր է լավ վարպետը։ Եթե Ձեր աշխատանքը վստահեք լավ վարպետին ապա նա թեկուզ մի թիթեղյա կտորից կստանա արվեստի գործ, իսկ մեծ կոնստրուկցիաներ, դարպասներ պատրաստելիս կստանաք ամենաամուր ու վստահելի կոնսրուկցիան, որը կլինի նաև գեղեցիկ։
Երբեք չենք մտածում այն մասին, որ մետաղը մեր կյանքում մեծ դեր ունի։ Մեզ շրջապատող առարկաների մեծ մասը կազմված է մետաղից, և եթե ընտրում ենք մետաղ, ապա պետք է ընտրենք լավագույնը, որի ներկայությունից միայն հաճույք կստանանք։