Մետաղական կոնստրուկցիաները իրենց մեջ ներառում են գրեթե ցանկացած մետաղական պրոֆիլից պատրաստված արտադրություն, ինչպիսիք են՝ մետաղական անգարները, մետաղական պահեստները, մետաղական խոշոր աստիճանները, մետաղական կամուրջները, մետաղական բազրիքները և այլն:
Մետաղական կոնստրուկցիաները պատրաստվում են սովորաբար սև մետաղից, քանի որ այն ամուր է և չժանգոտվող մետաղի համեմատ մատչելի է, ինչը զգալի տարբերություն է տալիս խոշոր կառույցների մեջ, որտեղ նյութը ծախսվում է բավականին քանակությամբ:
Կախված նպատակից, մետախական կոնսրուկցիաները լինում են մի քանի տեսակի, որոնցից ամենաօգտագործվողները՝
- Կրող մետաղական կոնտրուկցիա: Այս տեսակը ձևավորում է շինության կարկասը:
- Ճանապարհաշինության մեջ օգտագործվող մետաղական կոնստրուկցիա: Այս տեսակը սովորաբար օգտագործվում է մետաղական կամուրջներ կամ այդ կամուրջների մետաղական բազրիքների պատրաստման համար:
- Դեկորատիվ մետաղական կոնստրուկցիաներ: Այս տեսակը օգտագործվում է օրինակ ոչ մի բանի համար նախատեսված աշտարակների, խոշոր մետաղական դեկորնոր էքստերիերում կամ ինտերիերում պատրաստման համար:
- Միաթռիչք կամ բազմաթռիչք մետաղական կոնստրուկցիաներ: Այս տեսակը օգտագործվում է մետաղական անգարների արտադրության մեջ:
Որո՞նք են ամենատարածված մետաղական կոնսրուկցիաները Հայաստանում:
Հայաստանում մետաղական կոնստրուկցիաների տեսակները բավականին շատ են, սակայն կան այնպիսիք, որոնք չեն արտադրվում այստեղ և նույնիսկ չեն ներմուծվում ուրիշ երկրից, քանի որ դրանց կարիքը պարզապես չկա:
Եվ այսպիսով մետաղական կոնստրուկցիաների արտադրության մեջ ամենապահանջված են՝
- Մետաղական անգարների պատրաստում
- Դեկորատիվ մետաղական արտադրություն
- Ծածկերի արտադրություն
- Մետաղական բազրիքների արտադրություն
Մետաղական անգարների կառուցումը կատարվում է միաթռիչք կամ բազմաթռիչք:
Մետաղական կոնստրուկցիաների մոնտաժում
Մետաղական կոնստրուկցիաների պատրաստմը գնալով ավելի է զարգանում և դառնում պահանջված: Համեմատած սովորական շինարարության հետ, տեղադրումը զգալիորեն ավելի քիչ ժամանակ է պահանջում: Այնուամենայնիվ, սա շատ աշխատատար և մասնագիտացված աշխատանք է, որը պահանջում է բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում։ Այս հարցով պետք է դիմեք ընկերությունների , որտեղ աշխատում են միայն պրոֆեսիոնալ մոնտաժային թիմ, որը անցել է լուրջ վերապատրաստում և հաստատվել է որպես պատասխանատու կատարող:
Մետաղական կոնստրուկցիան դա բարդ պատասխանատվություն ունեցող արտադրուքյուն է, որը ունենալով բազմաթիվ առավելություններ, կարող է ծառայել մեր օրերի խոշորագույն կառույցների համար: