Ամառային ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ ավելանում են նաև շենքերի ներսում հարմարավետ սակայն էներգիաարդյունավետ միջավայր պահպանելու մարտահրավերները։ Մետաղական շինանյութերը, ինչպիսիք են մետաղական տանիքները, բազմաթիվ առավելություններ են տալիս ամառային ջերմաստիճանին և դրա հետևանքներին դիմակայելու համար։
Դրանք նպաստում են շինության կայունությանը, էներգիաարդյունավետ են և պահանջում են նվազագույն խնամք։ Սակայն ինչպես ցանկացած տանիք, մետաղական տանիքները նույնպես ունեն խնամքի կարիք ամառային ջերմաստիճանի ընթացքում։ Իսկ թե ինչպես դրանք խնամել, կպատմենք ստորև․
Ահա մի քանի քայլ, որոնք կհոգան ձեր մետաղական տանիքի խնամքն ու պահպանվածությունը․
Պարբերական ստուգում
Տանիքը պարբերաբար ստուգելով, կկարողանաք ավելի շուտ նկատել ցանկացած վնասվածքի նշան, ինչպիսիք են թուլացած կամ բացակայող պտուտակները։ Ստուգեք նաև դրա մակերեսը, փնտրեք քերվածքների հետքեր, ինչպես նաև մաշվածության կամ կոռոզիայի նշաններ։
Ցանկացած վնասվածքի դեպքում փորձեք կանխել այն հնարավորինս արագ, այդ միջոցով կպահպանվի տանիքի արդյունավետությունը, և կխուսափեք հետագա ավելի բարդ խնդիրներից։
Ամառային խնամք
Նախքան որևէ գործողություն իրականացնելը, հարկավոր է հասկանալ ամառային եղանակի ազդեցությունը մետաղական մակերեսների վրա։ Եվ թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ոչ պատշաճ խնամքը։
Ամառվա ընթացքում նույնպես, տանիքի վրա կարող են հավաքվել տերևներ, ճյուղեր, և փոշի, իսկ նման կուտակումները կհետևեն հնարավոր վնասվածքների։ Դրանց կանոնավոր մաքրումը կկանխի ջրի խցանումը, դրանով էլ ժանգի առաջացումը և ջրի հնարավոր վնասումը։
Տանիքը մաքրելու համար օգտագործեք փափուկ խոզանակ կամ ցածր ճնշմամբ ջուր, որոնք կհեռացնեն կեղտն առանց տանիքը վնասելու։ Խուսափեք հղկող գործիքներ կամ ուժեղ քիմիկատներ օգտագործելուց, քանզի դրանք կարող են վնասել մետաղական շինությունը։
Եթե առկա է ջրիմուռի աճ, ապա օգտագործեք բիոքայքայող մաքրող միջոցներ, որոնք նախատեսված են հատուկ մետաղական կոնստրուկցիաների համար։
Պաշտպանություն կոռոզիայից
Մետաղական կոնստրուկցիաների երկարակեցությանը նաև կարող է խոչընդոտել կոռոզիան։ Իսկ դրանից խուսափելու համար օգտագործեք հատուկ ներկեր, որոնք կկանխեն դրա առաջացումը։
Ջերմաստիճան և էներգիաարդյունավետություն
Չնայած, որ մետաղական տանիքները հայտնի են իրենց էներգիաարդյունավետությամբ, սակայն դրանք կարող են նաև կլանել ջերմությունը և ուղղորդել այն դեպի շինության ներս։
Խնդրից ազատվելու համար կարող եք օգտագործել արտացոլող ծածկույթներ, կամ տանիքը կառուցելիս ընտրել ավելի մեղմ գույն, քանի որ դրանք ավելի շատ են արտացոլում արևի լույսը, և նվազեցնում են ջերմության կլանումը։
Ուրիշ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ջերմությունը մետաղի վրա։ Ջերմության կլանումից մետաղը նաև հակված է լայնանալու, և ուռչելու։ Ցանկացած նյութի ընդլայնումը (կամ կրճատումը) պայմանավորված է դրա ատոմների շարժական էներգիայով: Երբ նյութը տաքանում է, էներգիայի ավելացումը ստիպում է ատոմներին և մոլեկուլներին ավելի շատ շարժվել ու ավելի շատ տարածություն զբաղեցնել, այսինքն ընդլայնվել:
Սակայն ցանկացած մետաղ լայնանում է տարբեր ձևով։ Եթե համեմատենք այլումինե և պողպատե տանիքների ընդլայնումը, ապա կնկատենք տարբերություն։
Որոշ մետաղների ընդլայնումը
- Չժանգոտվող պողպատի 10 մետրը 30° C-ի դեպքում կլայնանա 5․10 մմ-ով, իսկ 50 մետրը կլայնանա 42.50 մմ-ով։
- Հասարակ պողպատի 10 մետրը 30° C-ի դեպքում կլայնանա 3.60 մմ-ով, իսկ 50 մետրը կլայնանա 30.00 մմ-ով։
- Ալյումինի 10 մետրը 30° C-ի դեպքում կլայնանա 7.00 մմ-ով։ Իսկ 15 մետրը կլայնանա 10.50մմ-ով։
Այս դեպքերում նույնպես օգնության են հասնում արտացոլող ծածկույթները, հատուկ ներկերը և խնամքը։ Բացի այդ, տանիքային կամ առաստաղային հատվածի պատշաճ մեկուսացումը կօգնի պահպանել հարմարավետ ջերմասիտճանը և կնվազեցնի օդորակիչների օգտագործման անհրաժեշտությունը։
Տանիքների մասնագիտացված պահպանում
Պարբերական ստուգումն ու խնամքը կարևոր են ինչպես հասարակ, այնպես էլ մետաղական տանիքների համար։ Սակայն ամառային եղանակային մարտահրավերները կարող են առաջացնել նաև մասնագիտացված խնամքի կարիք։
Մետաղական տանիքների պահպանման և խնամքի հարցում մասնագիտացված անձանց միջամտությունը նույնպես կարևոր է։ Մասնագետը կանցկացնի տանիքի կարգավիճակի մանրամասն ուսումնասիրություն, որը կարող է վրիպել անզեն աչքից։ Դուք նաև կստանաք այն պահպանելու կամ վերանորոգելու օգտակար խորհուրդներ, որոնք միայն կնպաստեն ձեր տանիքի երկարակեցությանը։
Մասնագետի այց կարող եք ունենալ տարվա մեջ մեկ անգամ, կամ կտրուկ եղանակներից ու ջերմաստիճանի փոփոխություններից հետո, որպեսզի համոզվեք որ այն գտնվում է լավ կարգավիճակում։
Տանիքի նկատմամբ ուշադրությունը պարտադիր է դրա երկարակեցության, էներգիաարդյունավետության, և կայունության համար։ Պարբերական զննումը, մաքրումը և խնամքը բանալի են տանիքի ցանկացած խնդիր հայտնաբերելու և կանխելու համար։ Պաշտպանեք այն կոռոզիայից, եղանակից (հատկապես ամառային մարտահրավերներից) և դրա կտրուկ փոփոխություններից՝ դիմելով մասնագետի օգնությանը, կամ ինքներդ անցնելով ցանկացած պահանջվող քայլով։
Հասկանալով արևից և ջերմությունից առաջացած վնասվածքների տեսակները և հետևելով վերոնշյալ հրահանգերին, ձեր տանիքը կծառայի երկար ժամանակ՝ առանց որևէ վնասվածքների առաջացման։