Լազերային կտրում իրականացնող մեքենաները մեծ ազդեցություն են թողել մետաղի մշակման ամբողջ գործընթացի վրա։ Դրանք տրամադրում են մեծ առավելություն՝ մետաղի ճշգրիտ և ճկուն դիզայններ ստանալու համար, ինչի շնորհիվ մեր օրերում ունեն լայն տարածում՝ ճարտարապետների, ինժեներների և դիզայներների շրջանակում։ Գաղտնիքն այն է, որ լազերային կտրման շնորհիվ ոլորտի մասնագետները կարողանում են ստանալ բարձր աստիճանի ճշգրտություն և մանրակրկիտ աշխատանք, որոնք էլ տարբերվում են որակի և նրբաճաշակության բարձր մակարդակով։
Լազերային կտրման զարգացումը սկսած նախորդ դարից
Շատերը մտածում են, որ լազերային կտրումը նորարարական հայտնագործություն է, սակայն, 2020 թվականին այս տեխնոլոգիան նշեց իր 60 ամյակը։
Լազերային մեքենաների պատմությունը սկիզբ է առել 20-րդ դարում և վերջնական արդյունքի վերածվել տարբեր առաջխաղացումների ու հայտնագործությունների շնորհիվ։ Ահա, թե ինչ քայլերի հաջորդականությամբ են մեզ հայտնի մետաղների կտրում իրականացնող մեքենաները ձևավորվել նախորդ դարում․
- Հարկադրական ճառագայթման տեսությունը (1917)․ Երբ ճառագայթումը տեղի է ունենում արտաքին էլեկտրամագնիսական ալիքի ազդեցությամբ։ Երևույթը տեսականորեն բացահայտել է Ալբերս Այնշտայնը։
- Առաջին լազերը․ Ստեղծվել է Կալիֆորնիայում՝ 1960 թվականին։ Այն ստեղծելու համար օգտագործվել է սինթետիկ ռուբի քար, որը ստեղծել է մուգ կարմիր լույս։
- CO2 լազերային կտրում․ Հայտնագործվել է 1964 թվականին․ ավելի մատչելի էր, քան նախկին լազերային կտրման միջոցները։ Այն հետագայում (1970 թվականին) ինտեգրվեց նաև լազերով կտրող արդյունաբերական մեքենաների մեջ։
- Մանրաթելային լազերային կտրում․ Հայտնագործվել է 1963 թվականին՝ Ամերիկյան Օպտիկական ընկերությունում։ Տեխնոլոգիայի սկզբնական կիրառումը տեղ գտավ բժշկական ոլորտում և 1980-ականներին ձեռք բերեց մեծ ճանաչում։
- Վաղ արդյունաբերական կիրառություններ․ 1965 թվականին Western Electric-ը ներկայացրեց առաջին լազերը՝ արտադրությունում օգտագործելու համար։ Սա առաջին գազով լազերն էր, որը տրամադրում էր շարունակական աշխատանք։ Իսկ արդեն 1970-ին մետաղը կտրում էին թթվածնային լազերով և օգտագործում տարբեր նյութեր կտրելու համար, այդ թվում նաև մետաղական կոնստրուկցիաների արտադրություն իրականացնելիս։
Իր ժամանակներում, լազերը մեծ աղմուկ է բարձրացրել ինչպես գիտական այնպես էլ արդյունաբերական հանրության շրջանում։ Թերթերը դրան հաճախ անվանում էին «մահացու ճառագայթներ», շատերն էլ վախենում էին դրանից և արտահայտում բացասական կարծիքներ այս նոր՝ «սուպեր» տեխնոլոգիայի մասին։
Այս վախերը հատկապես սրվեցին 1964 թվականին, երբ Բոնդի ֆիլմերից մեկում Շոն Քոններին խուսափեց լազերի հարվածից երկու մասի բաժանվելուց։
Ահա, զարգացումների այս շղթան ընդգծում է լազերի հայտնագործման և կատարելագործման հաջորդականությունը, որն էլ մեկնարկել է լազերային կտրող մեքենաների զարգացումը։
Լազերային կտրման գործընթացը նախկինում
Անցյալում ճշգրիտ լազերային կտրում իրականացնելու համար օպերատորը պիտի հետևեր ամբողջ գործընթացին, ձեռքով ստուգեր կտրման որակը, փոխեր մետաղը, ուղղեր մետաղի դիրքը և այլն։ Այս գործընթացն իրականացվում էր յուրաքանչյուր մետաղի մշակման համար, անկախ հաստոցների տեսակից։ Այսինքն, մետաղի կտրումը նախկինում բավականին բարդ գործընթաց էր, որը չէր սահմանափակվում մեկ կոճակի սեղմմամբ։
Լազերային կտրումը մեր օրերում
Լազերային կտրումը մեր օրերում չափազանց հայտնի և արագ զարգացող գործընթաց է, որն օգտագործվում է տարբեր արդյունաբերական ոլորտներում՝ ճարտարապետական, բժշկական, ծովային, շինարարական և այլն։ Չնայած, որ ժամանակակից լազերային կտրումը պահանջում է օպերատորի ներկայությունը, սակայն այն չի ներառում նախկինում ձեռքով իրականացվելիք գործողությունները։ Դրանով իսկ տրամադրելով մետաղի մշակման ավելի պարզ գործընթաց։
Լազերային մեքենաները տրամադրում են շլացուցիչ արագություն, սակայն դրանց զարգացման գործում արագությունը միակ շարժիչ ուժը չէ։ Նոր մեքենաները, այդ թվում նաև խողովակ կտրող լազերային մեքենաները, ունեն ավտոմատացված համակարգեր, որոնք մեկ քայլ առաջ են նույնիսկ մի քանի տարի առաջ արտադրվածլազերային կտրող մեքենաներից, որոնցից շատերը պահանջում են օպերատորի միջամտություն։
Նորարարությունը թույլ է տալիս ստանալ մետաղագործության ավելի մանրակրկիտ աշխատանք և ճշգրիտ կտրում։ Իսկ վերջին սարքավորումների շնորհիվ արհեստավարժ մետաղագործներն իրականացնում են մետաղի մշակման ավելի ծավալուն աշխատանքներ՝ ներդնելով ավելի քիչ ջանք։
Մետաղի կտրումը շինարարությունում
Շինարարական ոլորտում մետաղի կտրման նորարարական տեխնոլոգիաները մեծապես բարձրացրել են մեր օրերում կառուցվող շինությունների և այլ կոնստրուկցիաների որակը։ Ահա մի քանի առավելություններ․
- Արագ կտրում
- Բարձր ճշգրտություն՝ առանց վնաս հասցնելու մետաղի որակին
- Տարբեր տեսակների և հաստության մետաղի կտրում
- Ավելի պարզ գործընթաց
Այս առավելությունների շնորհիվ, բազում մետաղագործական ընկերություններ այսօր տրամադրում են բարձրորակ արտադրանք և մասնագիտացված մոտեցում։
Մետաղի կտրումն All Metal Constructions ընկերությունում
All Metal Constructions-ը հայկական ծագում ունեցող շինարարական ընկերություն է, որը տրամադրում է մետաղի մշակման մասնագիտացված ծառայություններ։ Ընկերությունն իրականացնում է ինչպես մետաղի ծռում, այնպես էլ կտրում՝ նախատեսված շինարարական ամենատարբեր աշխատանքների համար, սկսած մետաղական կոնստրուկցիաների պատրաստումից, մինչև մետաղական բազրիքների և տանիքների արտադրությունը։
Ընկերությունն իրականացնում է մետաղների կտրում պլազմա եղանակով, Waterjet համակարգով, ինչպես նաև Գելեոտինա եղանակով՝ տրամադրելով բարձրորակ և ճշգրիտ արտադրանք։
Հատուկ անդրադարձ կարելի է կատարել պլազմային կտրմանը։ Այն նախատեսված է դեկորատիվ էլեմենտներ և մետաղական կոնստրուկցիաների դետալներ կտրելու համար։
Պլազմային կտրման առավելությունները
- Արագություն․ Համեմատած կտրման այլ տարբերակների հետ, պլազման ավելի սեղմ ժամկետում է իրականացնում մետաղի և պողպատի կտրում։
- Ճշգրտություն․ Պլազման ապահովում է ճշգրտության բարձր մակարդակ և յուրահատուկ դիզայն ստեղծելու հնարավորություն։
- Բազմազանություն․ Կարող է կտրել տարբեր մետաղներ, ներառյալ պողպատ, չժանգոտվող պողպատ, ալյումին և այլն։
Պլազմային կտրումը ժամանակակից նորամուծություններից մեկն է, որը շարունակաբար ենթարկվում է բարելավումների՝ ավելի լավ որակ և մետաղկան կոնստրուկցիաների արտադրություն ապահովելու համար։
Ամփոփում
Լազերային կտրող սարքերը լիովին ձևափոխել են մեր պատկերացումներն ու մոտեցումը մետաղի մշակման մասին։ Ավելի ճշգրիտ կտրում, ավելի արդյունավետ աշխատանք, նորարարական դիզայններ և ավելի տպավորիչ ճարտարապետություն։ Այս ամենը շարունակում է զարգանալ և լայնորեն կիրառվել աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, որտեղ նրբաճաշակությունը համադրվում է մշակման ճկուն գործընթաց անցած բարձրորակ հումքին։
All Metal Constructions ընկերությունը բարձր է գնահատում յուրաքանչյուր հաճախորդի գոհունակությունը և հենց դա էլ ընդունում զարգանալու և առաջ ընթանալու չափանիշ։ Այսպիսով, մետաղի մշակման և կոնստրուկցիաների արտադրության համար կարող եք վստահել մասնագիտացված ընկերությանը, որը մետաղի մշակման համար օգտագործում է գերմանական, իտալական և չինական բարձրորակ հաստոցներ։