Այս կամ այն շինությունում մետաղական աստիճաններ տեղադրելիս չափազանց կարևոր է կատարել ճիշտ ընտրություն։ Մետաղական աստիճանները համատեղում են ամրությունը, բազմակողմանիությունը և շինության գեղեցիկ տեսքը։ Այսպիսով, ստորև կքննարկենք այն հիմնական գործոնները, որոնք կարևոր են մետաղական աստիճաններ ընտրելիս։
Մետաղական աստիճանները
Մետաղական աստիճանները տարածված ընտրություն են, երբ խոսքը վերաբերում է ամուր, դիմացկուն ու հուսալի ընտրություն կատարելուն։ Մետաղական աստիճանները կայուն են մաշվածության, կոռոզիայի և կտրուկ եղանակային պայմանների նկատմամբ, ինչի շնորհիվ հարմար են ինչպես շինության ներսում, այնպես էլ դրսում տեղադրելու դեպքում։ Մետաղից նաև արտադրվում են աստիճանների պարզ բազրիքներ, որոնք վերջին ժամանակներում հայտնվել են շատերի ուշադրության կենտրոնում։
Անկախ Ձեր նախընտրությունից և սեփական ոճից, մետաղական աստիճանները կարող են ունենալ ամենատարբեր և բազմազան դիզայնները։ Օրինակ՝ դրանք կարող են արտադրվել մինիմալիստական ոճով և ունենալ նվազագույն ձևավորումները, իսկ մասնագիտացված ձեռքերում վերածվել նուրբ ձևավորված ձուլածո դիզայնի։
Ի տարբերություն փայտի, մետաղը չի ծռվում, ճաքում կամ պահանջում հաճախակի վերամշակում։ Պարբերական մաքրումն ու պաշտպանիչ շերտերի կիրառումը բավարար են և կանխում են ավելի խորքային մետաղի մշակում իրականացնելու անհրաժեշտությունը։ Մետաղական աստիճանները նաև կարող են նախագծվել հակասահող մակերեսներով և ամուր բազրիքներով, որոնք կապահովեն անվտանգություն ինչպես բնակելի, այնպես էլ գրասենյակային տարածքներում։
Հարկ է նաև նշել, որ շատ մետաղներ վերամշակվող են։ Այսինքն, աստիճաններն էկոլոգիապես պատասխանատու ընտրություն են և նպաստում են կայուն շինարարությանը։
Ինչո՞ւ կատարել ճիշտ ընտրություն
Մետաղական աստիճանների ճիշտ ընտրությունով է պայմանավորված տարածքի անվտանգությունը, ֆունկցիոնալությունը և գեղեցիկ տեսքը։ Քանի որ աստիճանները հաճախ են ենթարկվում ինտենսիվ օգտագործման, դրանք հակված են ավելի արագ ու հեշտ մաշվելուն, թուլանալուն ու վերածվելուն կյանքի համար սպառնալիք հանդիսացող գործոնի։ Այդ իսկ պատճառով կարևոր է կատարել ճիշտ և մտածված ընտրություն, երբ խոսքը վերաբերում է շինության ֆունդամենտալ հատվածների ընտրությանը։
Ընտրեք այնպիսի նյութեր, ինչպիսիք են չժանգոտվող պողպատը կամ ցինկապատ երկաթը, որոնք դիմակայուն են կոռոզիային, ծանրաբեռնվածությանը և շրջակա միջավայրի ազդեցություններին ու կարող են օգտագործվել երկար։
Տարբեր մետաղներ կարող են ունենալ մետաղի գեղարվեստական մշակում։ Օրինակ՝ ձուլածոն հարմար է նուրբ ձևավորումներով դիզայնի համար, իսկ պողպատը՝ ժամանակակից և մինիմալիստական ոճերի համար։
Ընտրված մետաղը պետք է համահունչ լինի Ձեր տարածքի ճարտարապետական ոճին։ Փայլեցված պողպատը հաղորդում է ժամանակակից տեսք, մինչդեռ ձուլածոն երբեմն շեշտադրում է դասական ոճը։ Հարկ է նաև նշել, որ ձուլածո երկաթից նաև արտադրվում են բազրիքներ, որոնք ամուր են և դիմացկուն։
Աստիճանների համար կիրառելի մետաղի տեսակները
Ահա մետաղի մի քանի տեսակներ, որոնք All Metal Constructions ընկերությունն օգտագործում է մետաղական աստիճաններ արտադրելիս։
Պողպատ
Բարձր դիմացկունություն, կարող է կրել ծանր բեռներ և ապահովում է դիզայնի բազմազանություն, ներառյալ կոր կամ պտտվող կառուցվածքները։
Ալյումին
Թեթև է, ինչը հեշտացնում է տեղափոխումն ու տեղադրումը։ Ալյումինը մետաղական կոնստրուկցիաներից մեկն է և դիմացկուն է կոռոզիայի նկատմամբ և նվազեցնում է սպասարկման ծախսերը։
Չժանգոտվող պողպատ
Գերազանց կոռոզիակայունություն՝ առանց լրացուցիչ մշակումների անհրաժեշտության, ինչպիսին է ցինկապատումը։ Հարմար է այնպիսի շինությունների համար, որտեղ խոնավությունը կամ քիմիական նյութերի օգտագործումը կրում է հաճախակի բնույթ։
Ձուլածո երկաթ
Ձուլածո երկաթից կարելի է պատրաստել մետաղական աստիճանների գերազանց հիմք, քանի որ այն ունի բարձր դիմացկունություն և միաժամանակ կարող է ստանալ նրբագեղ տեսք։ Ինչպես նաև, այն կարելի է մշակել բարդ ձևավորումներով, որոնք կընդգծեն ժամանակակից կամ դասական տեսքը։
Մետաղական աստիճանների տեղադրումը
Մետաղական աստիճանների ևս մեկ առավելություն, որը խնայում է Ձեր ժամանակը։ Մետաղից արտադրված աստիճանները հիմնականում մշակվում են մասնագետների կողմից՝ գործարանում։ Սա վկայում է արտադրանքի բարձր որակը, ամրությունը և հուսալիությունը։ Արտադրությունից հետո, մետաղական աստիճանները տեղափոխվում են անհրաժեշտ հասցե՝ տեղադրվելու շինության ամենատարբեր հատվածներում։
Նման դեպքերում, մետաղական աստիճաններն ամրացվում են պտուտակներով և ավելի արագ։ Բացի աստիճանների արտադրությունից, All Metal Constructions ընկերությունն տրամադրում է մետաղական այլ արտադրանքներ, այդ թվում՝ մետաղական խողովակներ մետաղական հանգարներ, մետաղական կոնստրուկցիաներ և այլն:
Ինչպես ընտրել մետաղական աստիճաններ բնակարանի և բիզնեսի համար
Երկու տարբեր, բայց միաժամանակ նման ընտրություն։ Մի շարք կարևոր գործոններով էլ պայմանավորված է այս ընտրությունը։ Օրինակ՝ դիմացկունությունը․
- Կոմերցիոն շենքերի դեպքում՝ պողպատե աստիճանները բարձր դիմացկունությամբ են աչքի ընկնում և իդեալական են հասարակական տարածքների համար, որտեղ շատ չեն անցորդները և մետաղական աստիճանները չեն ենթարկվում ինտենսիվ օգտագործման։
- Բնակելի շինությունների դեպքում նույնպես կարևոր է դիմացկունությունը, չնայած, որ ավելի հաճախ ուշադրություն է դարձվում աստիճանների արտաքին տեսքին։ Այսպիսով, բնակարաններում աստիճաններ ընտրելիս նույնպես կարևոր է ընտրել ամրությունը։
Էսթետիկ տեսք
- Կոմերցիոն շենքերի մետաղական աստիճաններն ունեն մինիմալիստական ոճ և կարող են ընդգծել ժամանակակից ինտերիերի տեսքը։ Ինչի շնորհիվ էլ տարածված ընտրություն են կոմերցիոն շինություններում։
- Բնակելի տների դեպքում հաշվի են առնվում աստիճանների նրբագեղությունն ու անհատական ոճը, որոնք ինտերիերը դարձնում են ավելի յուրահատուկ ու հաճելի։
Պահպանման առանձնահատկությունները
Մետաղական աստիճանները պահանջում են նվազագույն սպասարկում՝ ի տարբերություն փայտե կամ բետոնե տարբերակների։ Դրանք չեն պահանջում լաքապատում կամ հատուկ ծածկույթներ, սակայն ցանկալի է պարբերաբար մաքրել ջրով և նուրբ միջոցներով։
Անվտանգության առանձնահատկությունները
Հակասահող մակերեսների կիրառումը բարձրացնում է անվտանգության մակարդակը՝ կանխելու սայթաքման ռիսկերը։ Սա հատկապես կարևոր է կոմերցիոն տարածքներում՝ ինտենսիվ հետիոտնային հոսքն ավելի ապահով դարձնելու համար, ինչպես նաև բնակելի տներում՝ ընտանիքի անդամների անվտանգության համար։
Մետաղական աստիճանները հիանալի լուծում են ինչպես կոմերցիոն, այնպես էլ բնակելի տարածքների համար, որտեղ պետք է ամրությունը, հուսալիությունը և արագ տեղադրումը: Դրանք շինությանը հաղորդում են բարձր դիմացկունություն, դիզայնի բազմազանություն և նվազագույն սպասարկման պահանջներ։ Ճիշտ ընտրությունը կհամադրի ձեր տարածքի կենցաղային և էսթետիկ պահանջները։ Այսպիսով, ընտրություն կատարելիս, դիմեք մասնագիտացված ծառայություններին՝ Ձեր շինությունում երկարաժամկետ ներդրում կատարելու համար։