Մետաղական դռները նորաձևության, դիմացկունության և բարձր արդյունավետության համադրություն են: Դրանք ոչ միայն բարելավում են կառույցի տեսքը, այլ նաև ապահովում բարձր անվտանգություն և ունեն խնամքի նվազագույն կարիք։ Ժամանակակից ճարտարապետությունը մետաղյա դռների դիզայնը վերածել է ավելի նորարարական տեսլականի՝ առաջարկելով տարբեր ոճեր, որոնք համապատասխանում են տարբեր նախասիրություններին: Ստորև կխոսենք 10 ամենատարածված մետաղյա դռների դիզայնների մասին, որոնք կարող են օգնել նոր դռներ ընտրելու հարցում:
Ինչու են մետաղական դռներն ավելի տարածված
Մետաղական դռները վերջին տարիներին դարձել են ժամանակակից բնակարանների հիմնական բաղադրիչ՝ իրենց ամուր կառուցվածքով և բազմակողմանիությամբ: Ի տարբերություն ավանդական փայտե դռների, որոնք ժամանակի ընթացքում ճեղքվում են, փտում և նույնիսկ ձևափոխվում, մետաղական կառուցվածքներն առաջարկում են մուտքի դռներ, որոնք զերծ են նման խնդիրներից և ունեն ավելի բարձր դիմացկունություն՝ տարբեր կլիմայական պայմանների հանդեպ։ Մետաղական դռները ոչ միայն կարող են պաշտպանել բնակարանը կամ այլ անշարժ գույքը, այլ նաև կարող են հարմարացվել ցանկացած ճաշակին՝ տարբեր ծածկույթներով, գույներով և ապակու ներդիրներով:
1․ Մինիմալիստական ոճ
Մինիմալիստական մետաղյա դռներն ունեն ավելի պարզ եզրեր և դիզայն: Այս դռների փականները երբեմն ավելի քիչ են արտահայտված՝ ավելի նորարարական տեսքի համար։ Դրանք բնակարանին փոխանցում են ավելի էլեգանտ տեսք, որն ընդգծում է պարզությունը և նրբությունը:
2․ Անհատական ոճ և եզակի մոտեցում
Գոյություն ունեն նաև անհատական ոճին համապատասխանող մետաղական դռներ, որոնք կարող են պատրաստվել ինչպես պողպատից, այնպես էլ երկաթից։ Օրինակ, դրանք կարող են ունենալ ավելի արտահայտված և աչքի ընկնող փականներ՝ գեղեցիկ դիզայնով և գույնով։ Նման մետաղական դռներն օգտագործվում են հատուկ թեմատիկային համապատասխանելու համար, օրինակ՝ երբ բնակարանի ինտերիեր դիզայնն ունի ռետրո ոճ, մետաղական դուռը պատրաստվում է համապատասխանելու համար տվյալ ոճին։
3․ Արդյունաբերական դետալներ
Մետաղի և ապակու համադրությունը հայտնի ընտրություն է շատ բնակարաններում, սա պայմանավորված է տարածքին ավելի ջերմ ու թեթև միջավայր հաղորդելու հետ։ Բացի այդ, նման համադրությունները տարածքում ստեղծում են հավելյալ լույսի աղբյուր՝ միաժամանակ ապահովելով բարձր անվտանգությունը։
4․ Հին դիզայն և ժամանակակից ամրություն
Նման դեպքերում համադրվում են մետաղական դռների ավանդական դիզայնի տարրերը և նոր մետաղի ամրության գործակիցը։ Այս դիզայնը հատկապես ցանկալի է, երբ բնակարանում ապրող անձինք ցանկանում են վերականգնել հին օրերում գյուղական տների ջերմությունը։ Դրանք ունեն փայտին նմանակող կառուցվածքներ և դեկորատիվ շեշտադրումներ։
5․ Արտ դեկոյի հմայք և մետաղական դռների համադրություն.
Արտ դեկո ոճ ստեղծելու համար մետաղական դռների վրա համալրվում են բարդ դիզայն ունեցող աշխատանքներ, որոնք նաև ունեն շքեղ ու աչքի ընկնող եզրեր։ Դրանք ունեն դեկորատիվ և փայլեցված մակերես, որոնք հատկապես արտահայտիչ են ցերեկային լույսի ներքո։
6․ Անկյունային մետաղական դռներ և յուրահատուկ մոտեցում
Անկյունային մետաղական դռներն իսկապես արտահայտում են յուրահատուկ տեսք և ունեն բացման ավելի հետաքրքիր մեխանիզմ։ Դռների այս տարբերակներն ավելի ժամանակակից են և շրջվում են կենտրոնական առանցքի շուրջ։ Այս դռները կարող են պատրաստվել տարբեր նյութերից՝ մետաղի և ապակու համակցությամբ, ինչը հնարավորություն է տալիս ձևավորման բազմազանություն, միաժամանակ ստեղծելով համարձակ ճարտարապետական մոտեցում:
7․ Երկրաչափական համալրումներ
Որոշ դեպքերում, բնակարանի մուտքը ստանում է է՛լ ավելի արտահայտիչ տեսք՝ շնորհիվ ոչ ստանդարտ մոտեցումների։ Այդ մոտեցումներից մեկը երկրաչափական համալրումներն են և ունեն ինչպես պարզ, այնպես էլ ձևավոր ու բարդ դիզայներական լուծումներ։ Երկրաչափական դիզայնով դռները, օրինակ՝ կլոր, եռանկյունի, քառակուսի և այլն, լայնորեն տարածված են ժամանակակից մետաղաշինությունում և արդեն իսկ հասցրել են յուրահատուկ տեսք փոխանցել բազում բնակարանների։
8․ Ընդարձակ մուտք, թե՞ նորարարական համալրում
Այսօր, բազում բնակարաններ ունեն ընդարձակ մուտք՝ շնորհիվ երկու դռների։ Այսինքն՝ նախկինում մեկ դուռը փոխարինվում է երկուսով և ստեղծում ոչ միայն ավելի ընդարձակ մուտք, այլ նաև բնակարանին հաղորդում ավելի շքեղ տեսք։ Այս մոտեցումն ունի ևս մեկ առավելություն, այն է՝ դռների դիզայնը։ Մետաղաշինության ժամանակակից լուծումների շնորհիվ դռները կարող են ստանալ ցանկացած դիզայն։
9․ Գունավոր մետաղական դռներ.
Մեր օրերում ավանդական մետաղական դռները սովորաբար լինում են նեյտրալ գույներով՝ սև, շագանակագույն, կամ՝ մոխրագույն, իսկ գունավոր մետաղական դռները բնակարաններին հաղորդում են ավելի հետաքրքիր ու յուրահատուկ տեսք: Արտահայտիչ կարմիրներից մինչև փափուկ պաստելային երանգներ, գունավոր մետաղական դռները կարող են ավելացնել բնավորություն և հմայք՝ ցանկացած տանը:
10․ Անվտանգություն, թե՞ յուրահատուկ դիզայն
Ժամանակակից մետաղական դռները համադրում են այս երկու գործոնները։ Այսինքն՝ գոյություն ունեն հատուկ մուտքի դռներ, որոնք ունեն ամրացված շրջանակներ ու հավելյալ կողպեքային համակարգեր։ Դրանք հիմնականում վերաբերում են տեխնոլոգիական համակարգերով բացվող և փակվող մետաղական դռներին, որոնց գեղեցիկ դիզայնը չի տուժում բարձր անվտանգության հետ համադրվելիս։
Ժամանակակից մետաղական դռները All Metal Constructions-ում.
Բնակարանի համար մետաղական դուռ ընտրելիս, կարող եք նաև ընտրել դրա դիզայնը, այլ նյութերի հետ համադրությունը և այն ամենը, ինչ կհամապատասխանի Ձեր իսկ նախընտրություններին։
All Metal Constructions ընկերությունը զբաղվում է մետաղի մշակման աշխատանքներով արդեն տարիներ շարունակ։ Այստեղ կիրառվում են ինչպես իտալական, այնպես էլ չինական և այլ երկրկների արտադրության մետաղամշակման մասնագիտացված սարքավորումներ, որոնք ունակ են ինչպես կտրել մետաղը, այնպես էլ ստանալ ցանկալի դիզայնը և չափը։ Այսպիսով, Ձեր բնակարանի մուտքի ամրությունը և եզակիությունը վստահեք ոլորտի մասնագետներին։