Մետաղ խնամելու համար գոյություն ունեն մի քանի գործոններ։ Մետաղական կոնստրուկցիաների վրա սովորաբար հավաքվում են տերևներ, յուղոտ զանգվածներ, թռչունների կեղտ և այլն։ Ժամանակի ընթացքում, այս զանգվածները վնասում են մետաղական կառույցի որակը և առաջացնում կոռոզիա ու մետաղի օքսիդացում։
Վերոնշյալ զանգվածներից բացի, մետաղը նաև վնասվում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այս դեպքում, մետաղի կատարյալ կառույցը կորցնում է փայլը։ Այսպիսով, ինչպե՞ս կանխել նման դեպքերը և ի՞նչ գործողություններ իրականացնել։ Եկեք քննարկենք ստորև։
Մետաղական կառույցի խնամք
Մետաղական կառույցների երկարատև խնամքը սկսվում է հետևողականությունից և տեխնիկայից։ Մետաղը լվանալու ժամանակ հարկավոր է հաշվի առնել մի քանի կարևոր քայլ, օրինակ՝ լվացման հաճախականությունը, լվացումից առաջ մետաղի նախապատրաստումը, լվացման տեխնիկան, և այլն։
Ձեր մետաղական կառույցի լվացման հաճախականությունը
Խորհուրդ է տրվում մետաղը լվանալ տարվա մեջ մեկ անգամ։ Սակայն, դուք կարող եք թեթև մաքրել կառույցը՝ սեզոնների փոփոխություններից հետո այն թարմ պահելու համար։ Օրինակ, կարող եք կառույցը մաքրել ամռան սկզբին՝ գարնանային անձրևի հետքերը հեռացնելու համար։ Կամ, կարող եք լվանալ այն ձմռանից հետո, որպեսզի ձյան հետքերը երկար ժամանակ չմնան կառույցի վրա։ Այսպիսով, մետաղական կառույցների խնամք գարնանը կարող եք իրականացնել պարզ լվացումով՝ ազատվելու համար հալված ձյան նստվածքից։
Կառույցը կարող եք նաև մաքրել խորը ձմռանից առաջ, որպեսզի ընկած թաց տերևները չմնան մետաղի վրա և չառաջացնեն կոռոզիա։ Իսկ ամռան դեպքում, կարող եք թեթև մաքրել կառույցը՝ կուտակված փոշուց ազատվելու համար։ Սակայն, եթե ամառային եղանակը ձեր բնակավայրում տեղումնալից է, ապա կարող եք լվանալ այն՝ նոր սեզոնին պատրաստվելու համար։
Մետաղի նախապատրաստումը
Նախքան մետաղը լվանալը, անհրաժեշտ է մակերեսից հեռացնել բոլոր ավելորդ զանգվածները։ Այս դեպքում, կառույցը լվանալու ընթացքում դրանք չեն վնասի մետաղի մակերեսը։
Այնուհետև, անհրաժեշտ է ծածկել մոտակայքում գտնվող բոլոր բույսերն ու ծառերը, քանզի լվանալու ընթացքում օճառը կամ այլ մաքրող միջոցները կարող են վնասել կառույցը շրջապատող բույսերը։
Այս քայլերն իրականացնելուց հետո, անհրաժեշտ է ծածկել պատուհաններն ու դռները, որպեսզի ջուրն ու օճառը չթափանցեն կառույցի ներս և չվնասեն պատերն ու հատակը։
Իսկ հետո, անհրաժեշտ և պարտադիր է փակել արտաքին բոլոր հոսանքի աղբյուրները։ Սա հարկավոր է իրականացնել լվանալուց առաջ՝ ինչպես ձեր անվտանգության համար, այնպես էլ բնակարանի հոսանքը չվնասելու համար։
Մետաղական կառույցներ լվանալու տեխնիկան
Մետաղական կառույցը լվանալու համար, դուք կարող եք օգտագործել ճնշման միջոցով լվացող մեքենա, իսկ եթե չունեք այդպիսի սարք, ապա կարող եք լվանալ այն ձեռքով՝ օգտագործելով փափուկ խոզանակ՝ մակերեսը չվնասելու համար։
Իսկ ի՞նչ միջոցներ օգտագործել՝ մետաղական կառույց լվանալու համար։ Մետաղ լվանալու համար անհրաժեշտ չեն հատուկ մաքրող միջոցներ, և կարող եք օգտագործել նաև հասարակ լվացքի միջոցներ, սակայն հարկավոր է խուսափել այնպիսի միջոցներից, որոնք պարունակում են ֆոսֆատ։ Կասկածներ կամ հարցեր ունենալու դեպքում՝ կարող եք դրանք ուղղել մետաղական կառույցն արտադրող ընկերությանը։
Իսկ հիմա, երբ արդեն պարզ է, թե ինչ օգտագործել լվանալու ընթացքում, եկեք անդրադառնանք լվացման տեխնիկային։ Մետաղն անհրաժեշտ է լվանալ բաժիններով՝ ավելացնելով օճառ և օգտագործելով կամ ճնշման մեքենա, կամ էլ՝ խոզանակ։ Եթե օգտագործում եք ճնշման մեքենա, ապա սարքի ծայրը մետաղից պահեք մեկ մետր հեռավորության վրա՝ այն չվնասելու նպատակով։
Կառույցը չափազանց կեղտոտ լինելու դեպքում, դուք կարող եք կրկնել լվացման գործողությունը երկու կամ երեք անգամ։ Սա կոգնի մաքրել մետաղն ամբողջությամբ։
Օճառը հեռացնելու համար կարող եք լվանալ այն մաքուր ջրով։
Ամփոփում
Մետաղը դարեր շարունակ օգտագործվել է որպես ամուր և հուսալի բնակարանի հիմք։ Իսկ մեր օրերում գոյություն ունեն այն խնամելու և նրանց կյանքը երկարացնելու արդյունավետ տարբերակներ, սկսած խնամքից, մինչև լվանալու տեխնիկան։
Մետաղական կառույցի խնամքը պարզ է և կարող է իրականացվել նույնիսկ առանց մասնագիտացված օգնության անհրաժեշտության։ Սակայն, մետաղը կարող եք լվանալ նաև մասնագիտացված օգնության միջոցով։
Եվ, եկեք չմոռանանք, որ որակյալ մետաղական կոնստրուկցիան՝ որակյալ աշխատանքի արդյունք է։ Ձեր բնակարանի որակը բարձրացնելու համար, դիմե՛ք All Metal Constructions մասնագիտացված ընկերությանը։