Մետաղները ամենահետաքրքիր միացություններն են բնության մեջ։ Նրանք կազմում են օքսիդներ, սոլֆիդներ, կարբոնատներ և ուրիշ քիմիական միացություններ։ Շատ հաճախ կարիք է լինում մաքուր մետաղ ստանալու և այդ դեպքում դրանց պետք է լինում զատել հանքաքարից։ Ինչ ձևով էլ լինել, մետաղները մնում են ամենակարևոր միացությունները մարդկանց կյանքում, քանի որ գրավում են մարդկանց գործունեության գրեթե բոլոր շերտերը։
Մետաղները լինում են տարբեր՝ ոսկի, արծաթ, պլատին, սրանք համարվում են թանկարժեք մետաղներ և օգտագործվում են զարդերի, երբեմն սպասքի ստեղծման համար։ Դարեր շարունակ մարդիկ օգտագործել են թանկարժեք մետաղներ՝ պատրաստելով զարդեր և այդ կերպ մեզ փոխանցել ինֆորմացիա իրենց ապրելակերպի մասին, այսպիսով կարող ենք նշել, որ մետաղները կարևոր են ոչ միայն զարդեր պատրաստելու համար այլև դրանց միջոցով ինֆորմացիայի փոխանցման համար՝ ներկայացնելով իրենցից պատմական արժեք։
Մետաղները կարևոր են նաև օրգանական աշխարհի ձևավորման և գոյատևման համար նույնպես, քանի որ մետաղներ կան ծովի ջրում, կենդանիների օրգանիզներում, բույսերում և այլն։
Ներկայումս հնարավոր չէ պատկերացնել շինարարական արտադրություն առանց մետաղի։ Մետաղը կարևոր բաղադրիչներից է։ Մետաղների տարբեր տեսակներ օգտագործվում են շինարարության մեջ։ Մետաղները օգտագործվում են իրենց դիմացկունության, եղանակի տարբեր երևույթներին դիմադրողականության և ամրության համար։
Հիմա, եկե՛ք խոսենք մետաղների տեսակների մասին։
Մետաղները շինարարության մեջ
Ալյումին
Շինարարության մեջ ամենահայտնի մետաղի տեսակներից է ալյումինը։ Ալյումինը թեթև է, սակայն պինդ։ Ալյումինի ֆլյուիդությունը և բազմակողմանի օգտագործման հնարավորությունը ճարտարապետների առաջ մեծ հնարավորություններ է բացում։ Ալյումինը օգտագործում են պատուհանների, առաստաղների, տանիքների, կամուրջների և այլ պրոյեկտների ստեղծման համար։
Պողպատ
Պողպատը ամենատարածված մետաղն է շինարարության մեջ։ Պնդության և դիմացկունության մասին մտածելիս ճարտարապետների մտքին առաջինը հենց պողպատն է գալիս։ Բոլոր տեսակի շինարարությունների հիմքում պողպատն է։ Պողպատը ոչ միայն օգտագործվում է իր ամրության համար, այլև էսթետիկության։ Առայժմ շատ թրենդային է ինտերիոր դիզայնում պողպատի օգտագործումը։ Այն հաճախ օգտագործվում է լոֆթ ոճում, տալիս է պրակտիկ և էսթետիկ տեսք յուրաքանչյուր դիզայնի։
Պղինձ
Պղինձը շատ հայտնի է շինարարական արդյունաբերության մեջ։ Այն ավելի ճկուն և փափուկ է, և զարմանալի չէ, որ օգտագործվում է որպես խողովակների գլխավոր բաղադրիչ։ Այն իդեալական է տաք ու սառը ջրի համար, քանի որ դիմանում է կոռոզիային։ Այսքանով չի վերջանում պղնձի առավելությունները, այն նաև հիանալի է ջեռուցման, օդափոխության և օդորակման համար։ Պղինձը նաև մետաղներից ամենաէլեկտրահաղորդիչն է, որի շնորհիվ էլ հանդիսանում է աշխարհի հեռահաղորդակցության համակարգերի կարևոր մասը։
Մետաղական կոնստրուկցիաների առավելությունը
Մետաղական կոնստրուկցիաները ունեն մեծ թվով առավելություններ։ Օրինակ մետաղական կոնստրուկցիաները հիանալիորեն դիմացկուն են, ծավալ/դիմացկունություն հարաբերակցության շնորհիվ ավելի շատ կառուցվածքներ է լինում ստանալ, քան այլ նյութերից, կիրառությունների շրջանակը շատ լայն է, ինչպես նաև հուսալիությունը։
Սրանք ընդհանուր բնութագրեր էին, հիմա եկե՛ք հասկանանք կոնկրետ առավելությունները։
- Շատ հեշտ է միացնել տարբեր նյութերի, մատերիաների տարբեր տեսակի միակցիչների միջոցով, ինչպիսիք են եռակցումը, պտուտակները և գամերը:
- Ունի արագ հավաքման հնարավորություն:
- Լամինատե մեծ հզորություն և մեծ քանակությամբ չափսեր և ձևեր:
- Մետաղը ծանր նյութ է: Ինչպես նաև այն քիչ տարածք է զբաղեցնում։
- Ավելի մեծ դիմադրություն ունի, քան կառույցի ապամոնտաժումից հետո բետոնի հնարավոր կրկնակի օգտագործումը:
- Այն տարածքներում, որոնք բնութագրվում են բարձր ռիսկային սեյսմիկությամբ, պողպատե կոնստրուկցիան ցույց է տվել բարձր հուսալիություն՝ ճկունության պատճառով:
- Տնտեսապես ձեռնտու է նույնպես, ցածր քաշի շնորհիվ դուք կարողանում եք անել խնայողություն, և դրա բարձր դիմադրություն/քաշ հարաբերակցության շնորհիվ ինտենսիվորեն օգտագործվում է բարձր շենքերում և թեթև կառույցներում:
Մետաղները լավագույն նյութն են շինարարական արտադրությունների մեջ։ Նրանց հուսալիության և դիմադրողականության շնորհիվ ունեն բազմաթիվ կիրառություններ, սկսած շինարարությունից վերջացրած դիզայնով։
Երկաթից կոնստրուկցիաները և մետաղական կաղապարները տարբերվում են իրենց ամրությամբ և հուսալիությամբ։ Շինարարության համար հիանալի լուծումներ է առաջարկում մետաղը, և այժմ առանց մետաղի դժվար է պատկերացնել որևէ կառույց կամ շինարարական գործընթաց։