Մետաղական արտադրությունում ճշգրտությունն ու արդյունավետությունը առաջնային նշանակություն ունեն։ Արդյունաբերության զարգացմանը զուգահեռ փոփոխվում են նաև մետաղ կտրելու և ձևավորելու տեխնոլոգիաները։ Ավանդական մեթոդների հետ մեկտեղ տարբեր ոլորտներ սկսում են օգտագործել առաջադեմ կտրող լուծումներ, որոնք ապահովում են ավելի արագ արտադրություն, բարձր ճշգրտություն և նվազագույն նյութի կորուստ։ Անկախ նրանից՝ աշխատում եք թիթեղյա մետաղի, բարդ ձևավորումների կամ խոշոր արդյունաբերական նախագծերի վրա, էական դեր ունի մետաղի կտրման ճիշտ ընտրված տեխնոլոգիան։
Ստորև կուսումնասիրենք լավագույն հինգ մետաղական կտրող սարքերը՝ ուշադրություն դարձնելով լազերային կտրող սարքերին, լազերային շտրիխ կտրող տեխնոլոգիային և պլազմային կտրող ծառայություններին՝ որպես արդի մետաղագործության հիմնական լուծումներ։
-
Լազերային կտրող սարքեր
Եկեք անդրադառնանք լազերով կտրող երեք տեսակի սարքավորումներին․ ֆիբերային լազերային կտրմանը, CO₂ լազերային կտրմանը և դիոդային լազերային կտրմանը։
Ֆիբերային լազերային կտրումը լավագույն ընտրությունն է ռեֆլեկտիվ մետաղների՝ ալյումինե, պղնձե և բրոնզե կոնստրուկցիաներ կտրելու համար, ֆիբերային լազերները հայտնի են իրենց էներգախնայողականությամբ և տպավորիչ արագությամբ։
CO₂ լազերային կտրումը հիանալի ընտրություն է ոչ մետաղական նյութեր, ինչպես նաև մետաղներ կտրելու համար։ CO₂ լազերները լայնորեն օգտագործվում են այն ոլորտներում, որտեղ բացի մետաղներից նաև անհրաժեշտ է կտրել պլաստիկ։
CO₂ լազերներից ավելի կոմպակտ և տնտեսական, դիոդային լազերները հարմար են թեթև ծանրաբեռնված մետաղ կտրելու համար։
Մետաղի լազերային կտրման առավելությունները
- Արտակարգ ճշգրտություն։ Լազերային կտրիչները կարող են կատարել բարդ կտրվածքներ՝ համարվելով ±0.001 դյույմ ճշգրտություն։
- Նվազագույն նյութի կորուստ։ Ճշգրտությունը թույլ է տալիս խուսափել հաճախակի սխալվելուց, որի արդյունքում սպառվում է մետաղի զգալի մասը։
- Ավտոմատացում և արագություն։ Ներդրված CNC (Կոմպյուտերային թվային կառավարման) համակարգերը թույլ են տալիս արագ և համաչափ արտադրական ընթացքներ։
- Բազմակողմանիություն։ Կարող է կտրել պողպատ, ալյումին, ածխածնային պողպատ, ինչպես նաև տիտան։
-
Պլազմային կտրող սարքեր
Պլազմային կտրող սարքերից կարող ենք առանձնացնել երկու հատկություն՝ ավանդական պլազմային կտրումը և բարձր հակադրությամբ պլազմային կտրումը։
Ավանդական պլազմային կտրումն օգտագործում է մեկ գազ, օրինակ՝ նիտրոգեն կամ թթվածին, մետաղական կոնստրուկցիաներ կտրելու համար։ Մինչդեռ բարձր հակադրությամբ պլազմային կտրման միջոցով կարելի է ստանալ բարելավված ճշգրտություն և ավելի մաքուր եզրեր՝ համեմատած ավանդական պլազմային համակարգերի հետ։
Պլազմային կտման առավելությունները
- Բարձր արագությամբ կտրում: Հաստ մետաղներ մշակելիս, պլազմային կտրիչները զգալիորեն ավելի արագ են աշխատում, քան օքսի-վառելիքային կտրումը։
- Մատչելի արժեք: Մեծածավալ նախագծերի համար ավելի մատչելի է, քան լազերային կտրումը։
- Կարող է կտրել տարբեր մետաղներ: Կարող է կտրել պողպատ, ալյումին, պղինձ և այլ հաղորդիչ մետաղներ։
3․ Waterjet համակարգով կտրող սարքեր
Waterjet համակարգով կտրել կարելի է երկու եղանակով՝ մաքուր ջրով և ավազային ջրով։ Մաքուր ջրով կտրելիս օգտագործվում է միայն բարձր ճնշման ջուր և հարմար է փափուկ նյութերի, օրինակ՝ ռետին և փրփուր կտրելու համար։ Մինչդեռ ավազային ջրի կտրման դեպքում ջրի հոսքին ավելանում է ավազ (օրինակ՝ գարնետ) և թույլ է տալիս կտրել հաստ մետաղներ ու կերամիկա։
Waterjet համակարգի առավելությունները
- Մետաղը չի կտրվում հալեցման միջոցով։ Հարմար է այն նյութերի համար, որոնք զգայուն են բարձր ջերմաստիճանների նկատմամբ։
- Օգտակար է բնության համար։ Waterjet համակարգի դեպքում ավելի քիչ են արտադրվում վտանգավոր թափոններ և նյութը մշակելու համար պարզապես օգտագործվում են ջուր ու ավազ։
- Բազմակողմանիություն։ Կտրում է մետաղներ, ապակի, քար, կոմպոզիտներ և նույնիսկ լամինացված նյութեր։
- Որակյալ եզրեր։ Ի տարբերություն մետաղի կտրման այլ տարբերակների, Waterjet համակարգով կարելի է ստանալ ավելի հարթ ու մշակված եզրեր։
4․ Օքսի-վառելիքային կտրում
Օքսի-վառելիքային կտրումը, որը նաև հայտնի է որպես կրակային կտրում, մետաղ կտրելու ամենահին և առավել տնտեսական մեթոդներից մեկն է և հիմնականում կիրառվում է հաստ ածխածնային պողպատ կտրելու համար։ Այս տեխնիկան օգտագործում է թթվածնի և վառելիքի գազի (օրինակ՝ պրոպան) համադրություն՝ բարձր ջերմաստիճանի կրակ ստեղծելու համար, որը կարող է կտրել հաստ մետաղական թերթեր։
Օքսի-վառելիքային կտրման առավելությունները
- Հարմար է հաստ պողպատների համար: Կարող է կտրել պողպատե թիթեղներ մինչև մի քանի դյույմ հաստությամբ։
- Ավելի պարզ ընթացակարգ: Պահանջում է նվազագույն ընթացակարգեր՝ համեմատած լազերային կամ պլազմային կտրիչների հետ։
- Կարող է փոխադրվել և կիրառվել անմիջապես շինարարության հասցեում։
5․ CNC Հարվածային սարքեր՝ Թիթեղյա մետաղի արտադրության լավագույն լուծումը
CNC հարվածային սարքերը նախատեսված են թիթեղյա մետաղի կոնստրուկցիա հարվածելու, անցքեր պատրաստելու և ձևավորելու համար։ Մետաղները մշակելու համար օգտագործում են մեխանիկական կամ հիդրավլիկ ուժ։
CNC Հարվածային սարքերի առավելությունները
- Բարձր արագությամբ արտադրություն: Հարմար է թիթեղյա մետաղի բաղադրիչների զանգվածային արտադրության համար։
- Կարելի է օգտագործել նուրբ մետաղների համար: Էժան է, քան լազերային կտրումը՝ կրկնվող անցքերի պատրաստման գործառույթներում։
- Բազմաֆունկցիոնալություն: Կարող է ստեղծել կլոր, եռանկյունի և այլ պատկերներ։
- Բարձր ճշգրտություն: Բազմակողմանի դիզայնի հետ նաև տրամադրում է ճշգրտություն, որի միջոցով խնայվում է ինչպես ժամանակ, այնպես էլ նյութեր։
Մետաղի Կտրումը All Metal Constructions-ում
Ընկերությունը մետաղի կտրում իրականացնում է գերմանական, իտալական և չինական հաստոցներով, որոնք թույլ են տալիս ստանալ յուրաքանչյուր հաճախորդի նախընտրելի տեսքը։ Բարձրորակ հաստոցների միջոցով ընկերությունը պահպանում է բարձր ճշգրտությունը, իսկ արդյունքները սպասել չեն տալիս։
All Metal Constructions-ում մետաղի կտրումն իրականացվում է երեք տարբերակով՝ Գելեոտինա, Waterjet համակարգ և պլազմային կտրում։
Այսպիսով, լինի դա լազերային կտրում թե waterjet համակարգի անհրաժեշտություն, մետաղը ցանկալի ձևով, չափով և ժամկետներում կտրելու համար դիմեք մետաղամշակման մասնագիտացված ընկերություն։