Այլ նյութերի հետ համեմատելիս, կարող ենք նկատել, որ մետաղական կոնստրուկցիաներն ունեն անհամեմատելի առավելություններ, որոնցից են հրակայունությունը, վերամշակելվելու հնարավորությունը, բազմակողմանիությունը և ամրություն-քաշ հարաբերակցությունը։ Այս հատկությունները նպաստում են մետաղի երկար կյանքին և դարձնում այն ավելի դիմացկուն՝ համեմատած այլ նյութերի հետ։
Ի՞նչ է մետաղական կոնստրուկցիան
Մետաղական կոնստրուկցիաներն արտադրվում են տարբեր մետաղական նյութերից, օրինակ՝ պողպատից, ալյումինից, երկաթից և այլն։ Դրանք օգտագործվում են տարբեր շինարարական նպատակներով՝ ըստ նախագծի պահանջների։ Այսպիսով, եկեք պարզենք, թե ինչպես են այս հատկությունները մետաղը դարձնում ավելի դիմացկուն, և ինչու է այն ավելի հայտնի ընտրություն՝ շինարարական տարբեր աշխատանքների համար։
Ամրություն և բազմակողմանիություն
Իր տեսակով, մետաղն ամուր նյութ է և ունակ է դիմակայել շրջակա միջավայրի կողմից տարբեր ազդեցությունների։ Այն նաև կարող է դիմադրել ծանր քաշի ազդեցությանը, ինչի շնորհիվ նյութն օգտագործվում է այս հատկությունները պահանջող բազում ոլորտներում։
Բազմակողմանիության շնորհիվ, մետաղը կարող է ծռվել և կտրվել, ինչպես նաև ինտեգրվել տարբեր ճարտարապետական ոճերում, կամ օգտագործվել որպես մետաղական խողովակ կամ մետաղական ծածկ։
All Metal Constructions ընկերությունն առաջարկում է մետաղական կոնստրուկցիաների բազմազան ծառակություններ, օրինակ՝ մետաղական անգարների, մետաղական բազրիքների, մետաղական ծածկերի պատրաստում։
Մետաղների մեխանիկական մշակում. ծռում և կտրում
Ի տարբերություն այլ նյութերի, մետաղ մշակելու գործընթացը պահանջում է հատուկ մոտեցում և բարձրորակ տեխնիկա։ Սա պայմանավորված է այս նյութի ամրությամբ, որը նաև մետաղը դարձնում է դիմացկուն տարբեր ազդեցությունների նպատմամբ։ Սակայն, որակյալ սարքավորումների և տեխնիկայի օգնությամբ մետաղը կարող է հեշտությամբ ծռվել կամ կտրվել։
Մետաղի կտրումն ու ծռումը տարբեր ծառայություններ են և իրականացվում են տարբեր միջոցներով։ All Metal Constructions-ում դուք կարող եք ձեռք բերել անհրաժեշտ մետաղական կառույցը՝ արտադրության բարձր որակով, քանզի մենք օգտագործում ենք մասնագիտացված սարքավորումներ՝ ապահովելու համար բարձրորակ մետաղի մշակում։ Բացի այդ, մեր օգնությամբ դուք կարող եք ծանոթանալ մետաղական կոնստրուկցիաների վերաբերյալ վերջին նորություններին և կայացնել որոշում՝ հիմնված ձեր նախագծի պահանջների ու անձնական նախընտուրթյունների վրա։
Մետաղական թիթեղի ծռման համար մենք օգտագործում ենք մասնագիտացված սարքավորումներ՝ 160 տոննա սեղման ուժով։ Ծռման առավելագույն երկարությունը՝ 3,2 մ, իսկ հաստությունը՝ 8 մմ։ Իսկ մետաղը կտրելու համար, մենք օգտագործում ենք հետևյալ եղանակները։
1․ Գելեոտինա
2․ Waterjet համակարգ
3․ Պլազմային կտրում
Կտրման յուրաքանչյուր գործընթաց իրականացվում է մասնագետների կողմից՝ արտադրության բարձր որակ ապահովելու համար։
Որո՞նք են մետաղը դիմացկուն դարձնող գործոնները
Դիմացկունությունից բացի, մետաղն օժտված է նաև այլ գործոններով, որոնք նույնպես, նպաստում են այս նյութի երկար կյանքին։ Ահա դրանցից մի քանիսը․
Հրադիմացկունություն
Յուրաքանչյուր կառույց հիմնվում է հրակայունության մակարդակի վրա, որը պաշտպանում է կառույցի կոնստրուկցիան և նվազեցնում է հրդեհի տարածումը։ Մետաղն օգտագործվում է տարբեր կառույցներում, ներառյալ՝ բնակարաններում, գրասենյակներում և այլն: Հրակայությունը երկրորդ կարևոր հատկությունն է, ինչի շնորհիվ մետաղը հուսալի ընտրություն է տարբեր կառույցների համար։ Բացի այդ, այլ նյութերը, ինչպիսիք են պլաստմասը կամ փայտը կարող են հեշտությամբ վառվել և հրդեհը տարածել կառույցի այլ տարածքներ։
Մետաղական կառույցները հալվում են միայն չափազանց բարձր ջերմաստիճանի դեպքում, օրինակ՝ պողպատը հալվում է 1370°C-ի դեպքում, իսկ ալյումինը՝ 660°C-ի։ Այսպիսով, մետաղի կառուցվածքային ամբողջականությունը կարող է վնասվել նվազագույն ռիսկի դեպքում։
Ծանր եղանակային պայմանների և այլ ազդեցությունների հանդեպ դիմադրություն
Մետաղն ունակ է դիմադրել ծանր եղանակային պայմաններին, ներառյալ ծայրահեղ ջերմաստիճանին (ինչպես նշվեց վերևում), ուժգին քամիներին և սեյսմիկ տատանումներին, ծանր անձրևներին և խոնավությանը, կոռոզիային և ուլտրամանուշակագույն ճառագայթներին։
Պլաստմասը դեֆորմացվում է բարձր ջերմաստիճանի դեպքում, փայտն էլ՝ փտում է խոնավության դեպքում։ Իսկ մետաղը պահպանում է իր կառուցվածքային ամբողջականությունը՝ երկու դեպքում էլ։
Քանի որ մետաղը դիմացկուն է քամիների և սեյսմիկ տատանումների հանդեպ, շատերն այս նյութն ընտրում են անգարների, բազրիքների և այլ կառույցների համար։
Հորդառատ անձրևներ, խոնավություն և ծանր քաշ
Ինչպես նշվեց վերևում, մետաղը դիմացկուն է այս գործոնների հանդեպ։ Սակայն, փայտը՝ ոչ։ Այն ժամանակի ընթացքում փտում է, թուլացնում կառուցվածքը և կորցնում ամրությունը։ Ահա թե ինչու, անգարներ կամ նման այլ կառույցներ պատրաստելիս խորհուրդ չի տրվում օգտագործել փայտ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթներ
Ուլտրամանուշակագույն լույսը հեշտությամբ դեֆորմացնում է պլաստմասը և ազդում նույնիսկ փայտի վրա։ Մինչդեռ, մետաղի վրա այն չի թողնում որևէ ազդեցություն՝ անկախ ժամանակի գործոնից։
Այս առավելությունների շնորհիվ, մետաղը մշտապես մեկ քայլ առաջ է պլաստմասից և փայտից, քանի որ այն առաջարկում է ամրություն և դիմացկունություն՝ առանց ժամանակի ընթացքում քայքայվելու ռիսկի։
Նվազագույն խնամք և էներգիաարդյունավետություն
Մետաղի խնամքը հեշտ է։ Այն ընդամենը կարող եք լվանալ տարվա մեջ մի քանի անգամ՝ մակերեսին կուտակված մասնիկները, փոշին և ձյունը հեռացնելու համար։ Իսկ գունաթափվելու դեպքում կարող եք մետաղը ներկել՝ թարմ տեսքը վերադարձնելու նպատակով։
Մետաղը նաև էներգիաարդյունավետ է, ինչի շնորհիվ այն թույլ չի տալիս դրսի ջերմաստիճանը մուտք գործի շինության ներս։ Օրինակ, ամռան ընթացքում այն պաշտպանում է կառույցը չափազանց տաքանալուց, իսկ ձմռան ընթացքում այն չի թողնում ցուրտը մուտք գործի շինություն։
Ամփոփում
Մետաղը կարող է օգտագործվել շինարարական տարբեր ոլորտներում։ Այն ունի տարբեր նյութեր, որոնցից յուրաքանչյուրն ապահովում է որակի և դիմացկունության բարձր չափանիշներ։
Այսպիսով, ընտրելով մետաղական կոնստրուկցիաները, դուք ներդրում եք ձեր շինության երկարատև բարեկեցության մեջ։