Մետաղ վերամշակելիս կարելի է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը։ Սա պայմանավորված է մետաղի վերամշակման ընթացքում նոր հանքերից օգտվելու ավելի քիչ անհրաժեշտությամբ։ Արդյունքում նվազում է նաև օդի աղտոտման մակարդակը։
Ինչո՞ւ կարևորել մետաղի վերամշակումը
Մետաղի վերամշակման գործընթացը պահանջում է ավելի քիչ էներգիա։ Եթե նոր մետաղի արտադրությունը համեմատենք արդեն իսկ գոյություն ունեցող մետաղի վերամշակման հետ, ապա կտեսնենք ռեսուրսների ավելի քիչ կիրառում։ Նոր մետաղական կոնստրուկցիա արտադրելիս անհրաժեշտ են մեծ քանակությամբ բնական ռեսուրսներ, այդ թվում նաև ջուր և հանքանյութեր, որոնք ստանալը երբեմն ավելի դժվար է։ Իսկ վերամշակելիս խնայվում են այս ռեսուրսները՝ պարզապես կրկնակի օգտագործելով արդեն իսկ գոյություն ունեցող նյութերը և կանխելով ռեսուրսների ավելորդ սպառումը։
Օրինակ, ի տարբերություն նոր ալյումինի արտադրության, վերամշակվող ալյումինը խնայում է 95% էներգիա և վերջնական արդյունք ստանալու համար՝ ավելի քիչ ժամանակ։ Պղնձի վերամշակման ընթացքում նվազում է ջրի սպառումը։ Սա հատկապես կարևոր է, եթե տվյալ շրջանում առկա է ջրի ռեսուրսների անբավարարություն և կիրառման սահմանափակումներ։
Արտադրության ծախսերի նվազեցում
Բնապահպանության պաշտպանման և կարևոր ռեսուրսների խնայման հետ մեկտեղ խնայվում են նաև որոշակի այլ ծախսեր, որոնք նկատելի են նոր մետաղի մշակման ընթացքում։ Օրինակ՝ վերամշակման ընթացքում նվազում է հումքի ծախսերի մակարդակը և անհրաժեշտ արտադրանքը հաճախ ավելի հասանելի և մատչելի է։ Այս նախապայմանը հատկապես կարևոր է, երբ մետաղների միջազգային արժեքը սովորականից ավելի բարձր է։ Օրինակ՝ պողպատի և ալյումինի վերամշակումը կարող է խնայել բյուջեի զգալի մասը։
Կառուցապատման և այլ ոլորտներում բյուջեն նաև կարելի է խնայել տնտեսելով էներգիայի ծախսերը, որոնք անմիջապես կապված են նոր մետաղի արտադրության կամ արդեն իսկ գոյություն ունեցող մետաղի վերամշակման հետ։
Մետաղի վերամշակումը նաև խնայում է ժամանակ և թույլ տալիս նախագծել ավելի արագ արտադրական գործընթաց։ Այսինքն՝ պատրաստի մետաղը կարելի է օգտագործել ավելի արագ՝ առանց հավելյալ ընթացակարգերի ավարտին սպասելու անհրաժեշտության։
Դե, իսկ մետաղի վերամշակմամբ զբաղվող շինարարական ընկերությունները հանդես են գալիս որպես կայունության ու ավելի առողջ միջավայրի աջակիցներ և հաճախ նաև ընդգծում արտադրանքի կայունությունն ու սեփական պատասխանատվությունը՝ որակի ստանդարտների հանդեպ։ All Metal Constructions ընկերությունն արդեն տարիներ շարունակ տրամադրում է բարձրորակ և վերամշակելի մետաղական կառույցներ, որոնք դիմացկուն են երկար տարիներ և կարող են կրկին օգտագործվել՝ վերամշակում անցնելուց հետո։ Սա պայմանավորված է ընկերության որակավորված մասնագետների և միջազգային ստանդարտներին համապատասխանող մեքենաների և սարքերի կիրառմամբ։
Վերամշակելի մետաղների տեսակները
Մեր օրերում հայտնի են վերամշակելի մետաղների հարուստ և ընդլայնված տեսականի, որոնց կիրառումն արդյունաբերությունում ու շինարարական տարբեր աշխատանքներում միայն նպաստում են շրջակա միջավայրի բարեկեցությանը։ Այսպիսով, ահա վերամշակելի մետաղների մի քանի հայտնի տեսակներ, որոնք մշակվում են նաև All Metal Constructions մետաղաշինական ընկերությունում։
- Ալյումին՝ օգտագործվում է ամենատարբեր նպատակներով, այդ թվում նաև շինարարական կառույցներ ստանալու համար։ Ինչպես արդեն գիտենք, ալյումինի վերամշակման շնորհիվ հաջողվում է խնայել էներգիայի 95%-ը, որն ամբողջապես կօգտագործվեր նոր ալյումին ստանալու աշխատանքներում։
- Պողպատ՝ հաճախակի վերամշակվող մետաղներից մեկը, որը նաև օգտագործվում է շինարարությունում։ Մետաղի այս տեսակի վերամշակման շնորհիվ հաջողվում է խնայել էներգիա և միջավայրում նվազեցնել հանքարդյունաբերության ազդեցությունը։
- Արույր՝ պղնձի և ցինկի համադրություն, որից շատ հաճախ ստանում են դեկորատիվ շինարարական և ոչ շինարարական իրեր։ Վերամշակման միջոցով կարելի է ստեղծել նոր դեկորատիվ կառույցներ և թարմացնել շինության արտաքին և ներքին տեսքը։
Յուրաքանչյուր մետաղի վերամշակման արդյունքում կարելի է ստանալ այս կամ այն առավելությունը, ինչպես շրջակա միջավայրի պահպանման, այնպես էլ մետաղը մշակող անձի առողջության տեսանկյունից։ Գոյություն ունեն մետաղի վերամշակման տարբեր եղանակներ, որոնց կիրառումը կախված է մետաղի կարգավիճակից և անձի ակնկալիքներից։ Այսպիսով, դիմելով շինարարական ընկերություն, կարող եք ստանալ մասնագիտացված խորհրդատվություն՝ ձեր մետաղի վերամշակման եղանակների ու ընդհանուր ընթացակարգերի վերաբերյալ և ձեր ներդրումն ունենալ շրջակա միջավայրի պահպանման հարցում։
Մետաղների վերամշակման համապարփակ ընթացակարգը, մետաղի ձևավորում և ավելին
Մետաղների վերամշակման ընդհանուր գործընթացը բաղկացած է մի քանի քայլերի հաջորդականությունից։ Սկզբում մասնագետներն առանձնացնում են վերամշակման ենթակա մետաղները։ Օրինակ՝ անձը կարող է դիմել մետաղամշակման ընկերություն՝ սեփական մետաղական կառույցները վերամշակելու և դրանց ավելի թարմ տեսք հաղորդելու համար։
Ընդհանուր վերամշակման ընթացքում առանձնացվում են մետաղների տեսակները՝ ձեռքով կամ հատուկ սարքավորումներով։ Այս սարքավորումներն ունեն մագնիսներ, որոնք առանձնացնում են սև մետաղները՝ երկաթը, պողպատը և այլն։ Ավելի մեծ կառույցները բաժանվում են փոքր կտորների՝ դրանք ավելի հեշտությամբ ձուլելու նպատակով։ Ձուլման համար կիրառվում են խոշոր վառարաններ, որոնք նախատեսված են կոնկրետ մետաղների տեսակների համար։ Ձուլման ընթացքում սպառվում է զգալի քանակությամբ էներգիա, սակայն համեմատած նոր մետաղների արտադրության հետ՝ էներգիայի սպառումն այս դեպքում ավելի քիչ է։
Գոյություն ունի նաև մետաղի մակերեսային վերամշակում, ինչի ընթացքում վերաձևավորվում է մետաղի մակերեսը և թույլ տալիս ստանալ արտաքին այլ տեսք։ Այս գործընթացն իրականացվում է բարձր ջերմաստիճանի կամ ճնշման միջոցով։
Այսպիսով, մետաղի վերամշակումը բազմաշերտ գործընթաց է և ենթադրում է մասնագիտացված մոտեցում, որը կարող եք ստանալ All Metal Constructions մետաղամշակման ընկերությունում։ Ընկերությունը տրամադրում է մետաղի մշակման, տեղադրման և չափագրման մասնագիտացված ծառայություններ և արդեն հասցրել է համագործակցել Հայաստանում հայտնի մի շարք կազմակերպությունների հետ։ Այստեղ կարող եք ստանալ ինչպես մասնագիտացված խորհրդատվություն, այնպես էլ ծառայություններ՝ մետաղի կտրում, ծռում, ձևավորում և այլն։