Մեր օրերում կիրառվող մետաղ կտրող սարքավորումները տրամադրում են բարձր ճշգրտություն, արդյունավետություն, տարբեր ոճեր ու ձևեր ստեղծելու հնարավորություն, և ամենակարևորը՝ բարձր որակ։ Գոյություն ունեն կտրիչ սարքավորումների տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը տրամադրում է իրեն բնորոշ հատուկ յուրահատկություն։ Այսպիսով, ստորև կուսումնասիրենք մետաղ կտրող տասը սարքավորումներ և գործիքներ, որոնցից շատերը մեզ են հասել նախորդ դարերից։
Մետաղ կտրող սարքավորումների տեսակները
Նախքան բուն թեմային անցնելը, եկեք մետաղական կոնստրուկցիա կտրող սարքավորոումները բաժանենք երկու տեսակի՝ մեծածավալ և փոքրածավալ։ Այնուհետև, եկեք հասկանանք թե ի համար են դրանք նախատեսված։
Մեծածավալ կտրող սարքավորումները հատուկ մեքենաներ են, որոնք աշխատում են տարբեր հաստության ու երկարության մետաղների հետ, տալիս են բարձր որակ ու ծառայում երկար տարիներ։
Իսկ փոքրածավալ մետաղ կտրող սարքավորումները ենթադրում են ինչպես փոքր աշխատանքների համար նախատեսված մեքենաները, այնպես էլ ձեռքի գործիքները։ Կարող ենք ասել, որ այս գործիքներն էլ հենց մետաղի մշակման ամբողջ գործընթացի սկզբնաղբյուրն են։
Մեծածավալ կտրող սարքավորումներ
Մեծածավալ մետաղական կոնստրուկցիաներ մշակելու ընթացքում կարևոր է ըմբռնել համապատասխան սարքավորումների տեսակներն ու կիրառությունը։ Ահա մի քանի օրինակներ․
1․ Լազերային կտրող սարքավորումներ
Նման սարքավորումները հայտնի են իրենց ճշգրտությամբ ու արդյունավետությամբ և կարող են կիրառվել մեծածավալ աշխատանքների համար։ Լազերն ունակ է աշխատել ամենատարբեր նյութերի հետ, ներառյալ՝ ալյումինը, չժանգոտվող պողպատը, և այլն։ Սա նաև վերաբերում է նյութերի հաստությանը։
Չնայած բարձր արդյունավետությանը, լազերային կտրող սարքավորումները գրեթե չեն օգտագործվում շինարարական ոլորտներում։ Սակայն, գոյություն ունեն այլ սարքավորումներ ու պրակտիկաներ, որոնք մետաղաշինության ոլորտում ունեն իրենց անփոխարինելի տեղը։
2․ Պլազմային կտրող սարքավորումներ
Մետաղի կտրման ևս մեկ արդյունավետ միջոց, որը հատկապես նախընտրելի է ավելի հաստ մետաղների համար։ Ինչո՞ւ, ի տարբերություն կտրման ավանդական եղանակներին, պլազմային կտրումն ավելի արագ է, ինչի շնորհիվ էլ գերադասելի է մեծածավալ աշխատանքների համար։
Պլազման հեշտությամբ կտրում է ամենատարբեր հաստության նյութերը, սկսած ամենաբարակ մետաղյա թիթեղներից մինչև ամենահաստը։ Սա հատկապես նախընտրելի առավելություն է շինարարության և նավաշինության ոլորտներում։
Այն թույլ է տալիս ստանալ դեկորատիվ էլեմենտներ ու կտրել մետաղական տարբեր կոնստրուկցիաներ։ Այսպիսով, All Metal Constructions-ը տրամադրում է պլազմային կտրման ծառայություններ՝ ամենատարբեր և ամենահետաքրքիր ոճային լուծումների համար։
3․ Waterjet համակարգով կտրող սարքավորումներ
Մետաղը կտրվում է բարձր ճնշման ջրով, որը երբեմն պարունակում է հղկող կոշտ նյութեր՝ մետաղն արդյունավետորեն կտրելու համար։ Մետաղը չի տաքանում կտրման ամբողջ ընթացքում, ինչի շնորհիվ չի վնասվում դրա ամբողջականությունը։
Waterjet համակարգն ունի առավելագույն ճշգրտություն ու կարող է կիրառվել գրեթե բոլոր նյութերի համար, ամենատարածվածներից է մետաղը։
Այն նաև կիրառվում է հաստոցների ու հոսքագծերի դետալների պատրաստման համար։
4․ Գելեոտինա
Գերադասելի է ուղղանկյուն ու քառակուսի մետաղական թիթեղների համար, որոնք ունեն մինչև 4 մմ հաստություն։ Այն տրամադրում է կտրման բարձր որակ ու արագություն։
5․ Կտրող մեքենաներ
Սրածայր դանակներ կամ պտտվող սկավառակներ պարունակող մեքենաներ են։ Արդյունավետորեն կտրում են տարբեր չափսեր ու ձևեր ունեցող մետաղներ և հատկապես նախընտրելի են լայնածավալ աշխատանքների համար։
Ահա, թե ինչպիսի սարքավորումներ են օգտագործվում մետաղամշակման լայնածավալ աշխատանքների համար, որոնցից յուրաքանչյուրը ծառայում է այս կամ այն նպատակով։ Իսկ հիմա, եկեք ծանոթանանք փոքրածավալ աշխատանքներում օգտագործվող սարքավորումներն ու ձեռքի գործիքները։
Փոքրածավալ մետաղ կտրող սարքավորումներ
Նման սարքավորումները, կամ՝ ձեռքի գործիքները, սովորաբար արդյունավետ են փոքր աշխատանքների համար։ Ահա մի քանի օրինակներ․
1․ Սղոց
Սրածայր գործիք, որը կհանդիպի շատերիս բնակարանում։ Այն կարող է օգտագործվել շինարարական ամենատարբեր աշխատանքներում, ներառյալ փոքրածավալ մետաղամշակման աշխատանքներում։
2․ Մետաղ կտրող սայրեր
Շինարարութան մեջ ամենատարածված գործիքներից մեկը։ Այն թույլ է տալիս կտրել մետաղն արագ և արդյունավետ՝ առանց ժամանակ կորցնելու։ Գործիքի կտրող հատվածը սովորաբար լայն է և արտադրված է ածխածնային պողպատից, որն էլ դրան տալիս է լրացուցիչ ամրություն։ Այն նախատեսված է մետաղական թիթեղներ կտրելու համար և կարող է կտրել մի քանի ձևերով։
3․ Շինարարական դանակներ
Բոլորիս հայտնի շինարարական դանակներ, որոնք այլ կերպ նաև անվանում են “փոխարինվող սայրերով դանակ”։ Դրանք արագ, մատչելի և արդյունավետ միջոց է կտրելու համար ամենաբարակ և նուրբ մետաղական թիթեղները։ Բացի այդ, դանակի այս տեսակը նաև օգտագործվում է շինարարական այլ աշխատանքների համար։
4․ Անկյունային կտրող սարքավորումներ
Ձեռքի կտրող գործիքները կարող են նաև լինել էլեկտրական կամ մարտկոցային և տրամադրել մետաղամշակման ավելի լայն հարմարանքներ։ Օրինակ՝ անկյունային կտրող սարքավորումները, լինի դա մարտկոցային, թե՛ էլեկտրական, կարող են ինչպես կտրել, այնպես էլ փայլեցնել ու հարթեցնել մետաղը։ Պարզապես անհրաժեշտ է տեղադրել համապատասխան սկավառակը և սկսել աշխատանքը։
5․ Շրջանաձև էլեկտրական սղոցներ
Մետաղ կտրելու համար ունեն հատուկ սայրեր, որոնք հատուկ են երկար ու ուղիղ կտրումներ անելու համար։
Առավելություններից են արագ աշխատանքն ու մի քանի թիթեղների հետ միաժամանակ աշխատելու հնարավորությունը: Սակայն, աշխատանքի ընթացքում հարկավոր է պահպանել հատուկ զգոնություն՝ ուղիղ կտրվածքներ ստանալու համար։
Ահա, թե որոնք են մետաղամշակման ձեռքի գործիքները։ Արագ, պարզ, սակայն ի տարբերություն մեծածավալ սարքավորումների՝ սահմանափակ։
Մետաղի կտրումն All Metal Constructions-ում
Ընկերությունն արդեն տարիներ շարունակ տրամադրում է մետաղամշակման տարբեր ծառայություններ, որոնցից մեկը հենց մետաղի կտրումն է՝ տարբեր եղանակներով։ Այստեղ լայնորեն կիրառվում են մետաղի կտրման երեք տարբերակներ․
- Գելեոտինա
- Waterjet համակարգ
- Պլազմային կտրում
Դրանցից յուրաքանչյուրն ունի սեփական առավելությունները, սկսած մետաղի ձևի ստեղծումից, մինչև տարբեր հաստությունների կտրումը։ Այսպիսով, All Metal Constructions-ում կարող եք ստանալ Ձեր նախընտրելի դիզայնը՝ անկախ մետաղի հաստությունից։
Ամփոփում
Մետաղի կտրումը կարևոր մետաղաշինական գործընթաց է, որից կախված է վերջնական արդյունքը և արդյունավետությունը։ Մեր օրերում այս գործընթացը կատարելագործվել է, և նախկինում լայն կիրառում ունեցող պարզ ձեռքի գործիքներն այսօր վերածվել են ճկուն սարքավորումների, որոնք սահմանափակ ժամկետում իրականություն են դարձնում Ձեր ակնկալիքները։