Շինարարությունը մեր կյանքի զարգացման անբաժան շարժիչ ուժերից է, որի զարգացման հետ մեկտեղ զարգանում ու բարելավվում է նաև մեր առօրյա կյանքը։ Դեռ վաղ ժամանակներից մետաղի ամենատարբեր տեսակները մեծապես ներառվում էին այս կամ այն շինարարական նախագծերում և թույլ տալիս ստեղծել ավելի հուսալի ու ամուր կառույցներ, լիներ դա բնակարան, կամուրջ, թե մեր օրերում տարածված նորարարական նախագծերը։ Նման էվոլյուցիան կարող ենք բնութագրել մետաղների պատրաստման տեխնիկաներով, որոնց միջոցով, յուրաքանչյուր շինարարական ընկերություն իր դերն ունեցավ շինարարության ամբողջ գաղափարի հեղափոխության մեջ և համադրեց արդյունավետությունը՝ արվեստի ու ճարտարագիտության հետ։
Մետաղական կոնստրուկցիա ասոցիացիայի սկիզբը
Հնագույն ժամանակաշրջանում մետաղի տեսակներն օգտագործվում էին տարբեր ձեռքի գործիքներ ու զենքեր պատրաստելու համար, որոնք կիրառվում էին առօրյա կյանքում։ Սակայն, ժամանակների զարգացման հետ մեկտեղ՝ զարգացավ նաև մետաղի կիրառությունը և այժմ մենք ունենք նույնիսկ լայնամասշտաբ կառուցվածքներն աջակցող պողպատե շրջանակներ ստեղծելու ունակություն ու կարողություն։ Նման առաջընթացների շնորհիվ բազում ինժեներներ ու ճարտարապետներ կարողացան իրականություն դարձնել վաղեմի երազանքները և ստեղծել իսկապես տպավորիչ շինություններ, այդ թվում նաև՝ երկնաքերեր։ Այսպիսով, ստորև կծանոթանանք շինարարական ընկերությունների 10 նորարարական նախագծերի հետ, որոնք էլ ավելի կընդլայնեն մետաղի մշակման մասին մեր պատկերացումը։
1․ Տպավորիչ երկնաքերեր ու բարձրահարկ շինություններ
Երկնաքերերը բարձրահարկ կառույցներ են, որոնք օգտագործվում են ինչպես կոմերցիոն նպատակներով, այնպես էլ՝ բնակելի։ Նման շինությունների հարկերի քանակը նվազագույնը կազմում է 7-ը, իսկ առավելագույնը՝ 140-ը, չնայած, որ Դուբայի հայտնի Բուրջ Խալիֆան ունի 163 հարկ։ Երբեմն, երկնաքերերը համեմատում են ժամանակակից ճարտարագիտության ու շինարարական նյութերի կատարյալ համադրության հետ, որի արդյունքում էլ ստեղծվում են մեր օրերում հայտնի ու սիրված երկնաքերերը։
Երկնաքերերի կառուցապատման ընթացքում օգտագործվում են մետաղի տարբեր տեսակներ, որոնցից մեկն է պողպատը։
2․ Մետաղական բնակարանների կառուցապատում
Երկնաքերերը հայտնի են ամբողջ աշխարհում ու օրեցօր ընդգրկվում են տարբեր երկրներում ու մշակույթներում։ Սակայն, որոշ երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում, երկնաքերերին փոխարինում են ստանդարտ բարձրության շինությունները, որոնք կարող են ունենալ ինչպես 1, այնպես էլ 17 հարկ։ Խոսքը վերաբերում է բնակելի շենքերին, որոնք, հատկապես վերջին տարիների ընթացքում ձեռք բերեցին մեծ ճանաչում։
3․ Ձեռքի գործիքներ ու մետաղամշակման սարքավորումներ
Մետաղի մշակման գործընթացում ամենակարևոր դերն ունեն հենց սարքավորումներն ու գործիքները, որոնք լայնորեն կիրառվում են որևէ մետաղ ձևափոխելու, ճկելու, կտրելու, ու եռակցելու համար։ Նման գործընթացներում օգտագործվում են նույնպես մետաղից պատրաստված սարքավորումներ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտին։ Ի դեպ, All Metal Constructions մետաղի մշակման ընկերությունն օգտագործում է եվրոպական արտադրության մետաղամշակման սարքավորումներ։
4․ Մետաղական բազրիքներ
Բազրիքները տեղադրվում են ինչպես շինության ներսում՝ այնպես էլ դրսում։ Դրանք կարող են պատրաստվել մետաղի ամենատարբեր տեսակներից, ներառյալ՝ ալյումինից, չժանգոտվող պողպատից, բրոնզից և այլն։ Մետաղի տեսակի ընտրությունը հիմնականում պայմանավորված է անհատի նախընտրությունից, սակայն որոշ դեպքերում նաև տեղանքից ու խոնավ կամ ցուրտ եղանակի գերակշռող մակարդակից։
5․ Փոխադրամիջոցների արդյունաբերություն
Ամբողջ աշխարհում, մետաղի ճիշտ ընտրության շնորհիվ ոլորտի մասնագետները ստանում են ավտոմեքենաների փոխարինելի հատվածներ, իսկ աշխարհահռչակ մակնիշները ստեղծում նոր սերնդի մեքենաներ՝ պատրաստ անհապաղ օգտագործման։ Արդյունաբերության այս ճյուղում օգտագործվում են տարբեր տեսակի մետաղներ, կախված նրանց քաշից, ամրության մակարդակից ու ժանգի հանդեպ դիմացկունությունից։ Օրինակ՝ պողպատը, որն առաջարկում է ամրություն, ճկունություն ու հեշտ եռակցում։ Մինչդեռ ալյումինն առաջարկում է կոռոզիայի հանդեպ դիմացկունություն և պահանջում է եռակցման հատուկ տեխնիկա՝ ցանկալի արդյունքներ ստանալու համար։
6․ Էներգիաարդյունավետության համակարգեր
Մետաղի օգտագործումն ամենուր է, այդ թվում նաև էներգիաարդյունավետության համակարգերի ստեղծման գործընթացում։ Նման նախագծերում մետաղն օգտագործվում է արևային պանելներին աջակցող կառուցվածքներ ստանալու համար, որոնք տարիներ շարունակ պահպանում են պանելների կայունությունն ու արդյունավետությունը։
7․ Մետաղական ծածկեր
Նորարարական ևս մեկ հայտնագործություն, որն իր անփոխարինելի դերն ունի տարբեր շինություններում ու բացօթյա տարածքներում։ Սովորաբար, մետաղական ծածկերը պատրաստվում են պողպատից ու ալյումինից և նախատեսված են շենքի ճակատային հատվածում տեղադրվելու համար։ Իսկ բացօթյա տարածքներում դրանք տեղադրվում են հատուկ աջակցող կառույցների միջոցով, որոնք նույնպես պատրաստում են շինարարական ընկերության կողմից։
8․ Այգիներ ու խաղահրապարակներ
Նույնիսկ ամենագեղեցիկ ու նորարարական հավելումներով այգիները մեր օրերում հագեցած են մետաղական կոնստրուկցիաներով, սկսած նստարաններից, մինչև խաղահրապարակներում տեղադրվող հավելումները։
9․ Անվտանգության նկատառումներով նախագծեր
Հաշվի առնելով մետաղի տարբեր տեսակների ամրությունն ու դիմացկունությունը, դրանք նաև լայնորեն կիրառվում են անվտանգությունը բարձրացնելու նկատառումներով։ Հայտնի տարբերակներից են մետաղական դարպասները և ցանցերը։ Կարող ենք անդրադառնալ նաև մուտքի մետաղական դռներին, որոնք հատկապես նախընտրելի են առանձնատների ու ստորին հարկերի բնակարանների համար։
10․ Արվեստ և գեղագիտություն
Մետաղի տարբեր տեսակներ, հատկապես՝ պողպատը, ալյումինը և բրոնզը, լայնորեն օգտագործվում են հանրային տարբեր արվեստի կտորներ պատրաստելու համար։ Մետաղի մասնագիտացված մշակման շնորհիվ շատերը ստեղծում են տպավորիչ արձաններ, որոնք կարող են արթնացնել ամենագեղեցիկ հույզերը։ Ահա այսպես, մետաղն օգտագործվում է ամենատարբեր արդյունաբերություններում և օգնում ստեղծել ինչպես արդյունավետ, այնպես էլ տպավորիչ արտադրանքներ։
Ամփոփում
Մետաղը ճկուն ու վերամշակելի նյութ է և ունի տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն էլ հայտնի է սեփական առավելություններով։ Եվ այսպես, տարիներ, տասնամյակներ ու նույնիսկ դարեր շարունակ մետաղի տեսակներն օգտագործվել են ամենատարբեր արդյունաբերություններում՝ լավագույն մետաղական նախագծերն իրականություն դարձնելու համար։