Դժվար է պատկերացնել մի շարք ոլորտների աշխատանքը ինչպիսիք են քաղաքաշինությունը, զարդերի պատրաստումը, բժշկությունը, և այլն, առանց մետաղների։
Առաջին հայացքից մեզ թվում է թե մետաղները արհեստածին բնույթ ունեն, սակայն մետաղների մեծ մասը հանդիպում է բնության մեջ և ամենևին էլ կապ չունի մարդու հնարամիտության հետ։ Մետաղները հանդիպում են բնության մեջ ոչ մշակված, նրանք հանդիպում են միացությունների և հանքաքարերի տեսքով։ Մետաղների օգտագործման համար, նամանավանդ մաքուր մետաղների՝ պետք է դրանց զատել հանքաքարերից և մշակել։
Մետաղները գոյություն ունեն նաև բույսերի, կենդանական օրգանիզմների և ծովի ջրերի մեջ։ Մարդու օրգանիզմի մեջ նույնպես կա մետաղ, մարդու օրգանիզմի 3 տոկոսը կազմված է մետաղներից։
Մետաղները և քաղաքաշինությունը
Մետաղները շատ կարևոր են նաև շինարարության մեջ։ Շինարարական նյութերի, կոնստրուկցիաների, կառույցների մեջ առկա են մեծ թվով մետաղներ։ Իհարկե շինարարության մեջ նաև շատ կարևոր են այլ նյութեր ևս՝ քար, ավազ, կիր, ցեմենտ, գաջ և այլն, սակայն մետաղի օգտագործումը անփոխարինելի է։
Յուրաքանչյուր շինարարության և կառույցի հիմքը պատկանում է մետաղներին։ Մետաղական հիմքով կառուցված շենքերը ավելի դիմացկուն են և հեշտ կառուցվող։
Քաղաքաշինությունը քաղաքների պլանավորման և կառուցման տեսական և պրակտիկական բնագավառն է, որն ընդգրկում է հասարակա-տնտեսական, շինարարա-տեխնիկական, ճարտարապետական, սանիտարո-հիգիենական և կապիտալ շինարարության պրոցեսում ծագող մի շարք այլ խնդիրների ուսումնասիրությունը։
Յուրաքանչյուր քաղաք կազմված է բազմաթիվ կառույցներից, շենքերից, տներից, ռեստորաններից և այլ ժամանցի վայրերից։ Թվարկվածներից յուրաքանչյուրի հիմքը մետաղն է, մետաղական կոնստրուկցիաները։
Մետաղները օգտագործվում են ոչ միայն ամուր հիմքի համար, այլև գեղեցկության։ Շատ կառույցների արտաքին տեսքը պարունակում է մետաղական լուծումներ, որոնք հետաքրքիր են դարձնում տվյալ կառույցը։
21-րդ դարում քաղաքաշինությունը մեծ բարդություն չի ներկայացնում իրենցից, ավելի հետաքրքիր են հին աշխարհում ստեղծված քաղաքները։
Օրինակ, Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ամենահին քաղաքները պատկանում են Ուրարտուի քաղաքակրթության ժամանակաշրջանին։ Այսպես թագավոր Մենուան Վանա լճի մոտակայքում կառուցել էր ջրամատակարարման բարդ համակարգ, որի նպատակն էր սնել լճի ափին բարգավաճող Տուշպա բնակավայրը, ինչպես նաև հանդիսանալ ոռոգման աղբյուր գյուղատնտեսական հողերի համար։