Մետաղը բազմակողմանի և երկարաժամկետ նյութ է, որն օգտագործվում է ամենատարբեր ոլորտներում, և հատկապես շինարարությունում։ Հաշվի առնելով շինարարության բազմազանությունը, ահա մի քանի մասնագիտական խորհուրդ, որոնք կարող են բարելավել ձեր շինարարական աշխատանքները։
Նախագծի էությունը
Նախքան մետաղի ընտրությունը, անհրաժեշտ է հասկանալ ձեր նախագծի անհրաժեշտությունները, դրա բաղադրիչները և իհարկե ամրության անհրաժեշտ մակարդակը։
Այս դեպքում նաև կարևոր է հասկանալ տեղանքի կանոնները և ձեր սեփական նախընտրությունները՝ կապված տեսքի հետ։
Տեղանքի ընտրություն
Շինարարության տեղանքի ընտրությունը կարևոր գործոն է մետաղի ընտրության հարցում։ Քանզի գոյություն ունեն մի քանի հանգամանքներ, որոնք կարող են պահանջել այս կամ այն մետաղի տեսակի կիրառումը կամ բացառումը։
Օրինակ հեշտ ժանգոտվող մետաղները հարկավոր է բացառել բարձր խոնավություն ունեցող տարածքներից, քանզի ժանգը քայքայում է մետաղը, դրանով իսկ նվազեցնելով դրա ամրությունը։
Երկարակեցության և ամրության գնահատում
Յուրաքանչյուր մետաղի տեսակ առանձնանում է իր երկարակեցության և ամրության մակարդակով։
Նախագծերը, որոնք պահանջում են ամրության բարձր մակարդակ կամ բեռնունակություն, պահանջում են ավելի ամուր մետաղի կիրառում։ Այս դեպքերում տարածված ընտրություն է պողպատը։
Ալյումինը թեթև, սակայն ամուր մետաղ է։ Այս իսկ նախապայմանով կարող է օգտագործվել այնպիսի շինարարական գործընթացներում, որտեղ մետաղի քաշն ունի կարևոր դեր։
Մետաղի հակակոռոզիոն հատկությունները
Կոռոզիան ունակ է քայքայել մետաղե շինարարական արտադրանքները, ազդելով դրա երկարակեցության և կառուցվածքային ամրության վրա։
Եթե ձեր նախագիծը ներառում է խոնավության, քիմիկատների և կոռոզիա առաջացնող այլ տարրերի ներգրավում, ապա անհրաժեշտ է օգտագործել այնպիսի մետաղներ, որոնք դիմակայուն են կոռոզիայի հանդեպ։
Այդ դեպքում կարող եք ընտրել չժանգոտվող պողպատ կամ ալյումին, քանզի դրանք հայտնի են հակակոռոզիոն հատկանիշներով և դիմակայուն են մարտահրավերների հանդեպ։
Մետաղի տեսակներ
Անկախ նախագծից, կարևոր է հասկանալ մետաղների տեսակները, ինչի օգնությամբ կկարողանաք ընտրել ամենահարմարավետ տարբերակը ձեր նախագծի իրագործման համար։
- Պողպատ․ Մետաղի այս տեսակը հայտնի է իր ամրության, երկարաժամկետության և բազմակողմանիության համար։ Ապահովում է գերազանց կառուցվածքային ամբողջականություն, դիմացկուն է հրդեհի նկատմամբ և կարող է օգտագործվել բարձրահարկ շինությունների, կամուրջների և արդյունաբերական կառուցվածքների ընթացքում։ Սակայն խոնավության պայմաններում պահանջում է պաշտպանիչ ծածկույթների կիրառում։
- Ալյումին․ Թեթև քաշ ունեցող մետաղ, որը դիմացկուն է նաև խոնավության հանդեպ և կարող է օգտագործվել տարբեր շինարարություններում։
- Չժանգոտվող պողպատ․ Չժանգոտվող պողպատը երկաթի, քրոմի, նիկելի և այլ տարրերի խառնուրդ է, որն ապահովում է բացառիկ կոռոզիոն դիմադրություն ու փայլուն գեղագիտություն:
- Պղինձ․ Բարձր ջերմային և էլեկտրական հաղորդունակությամբ մետաղ, որը նաև դիմացկուն է կոռոզիայի հանդեպ
Մետաղական կոնստրուկցիա և մետաղական անգար
Մետաղական անգարներն ամուր մետաղական կոնստրուկցիաներ են, որոնք ունակ են ենթարկվել ապամոտաժման՝ տարածքում փոփոխություններ իրականացնելու համար։
Դրանք արդյունավետորեն իրենց տեղն ունեն սպորտային, արդյունաբերական և պահեստների շինարարություններում։ Ինչպես նաև կարող են օգտագործվել ամենահամարձակ ճարտարապետական նախագծերում։
Մետաղի արժեքը և ձեր բյուջեն
Մետաղի ընտրությունը նաև կարող է որոշել ձեր հետագա ծախսերի անհրաժեշտությունը։ Օրինակ, կրճատելով բյուջեն, կարող եք հետագայում բախվել ավելի մեծ ծախսերի անհրաժեշտության, կամ մետաղի փոխարինման։
Հաշվի առնելով այս հանգամանքը, անհրաժեշտ է պահպանել բալանսը՝ մետաղի ցանկալի որակի և ձեր նախագծի ֆինանսական իրագործելիության միջև:
Մետաղական կոնստրուկցիաներ
Մետաղական կոնստրուկցիաները շինարարության հիմքն են։ Այս իսկ նպատակով էլ մասնագիտացված մոտեցումն ամենակարևոր քայլն է շինարարական յուրաքանչյուր գործընթացում։
Որոշ մետաղական կոնստրուկցիաներ ներմուծողներ՝ այդ թվում նաև All Metal-ը, մատուցում են խորհրդատվության, ինչպես նաև շինարարական այլ ծառայություններ, որոնք ուղղված են բարձրացնելու ձեր շինարարության որակն ու երկարակեցությունը։
Խորհրդատվություն և շինարարական ծառայություններ
Շինարարական ծառայությունների հիմքում ընկած է մասնագիտացված օգնության տրամադրումը։ Ինչի շնորհիվ շինարարական բազմաթիվ նախագծեր ձեռք են բերում կատարյալ վերջնական արդյունք։
Խորհրդատվության և շինարարական ծառայությունների ընթացքում ընկերությունը տրամադրում է մասնագիտացված մոտեցում, որի հիմքում ընկած են․
- Տեղեկացվածություն շինարարության կանոնակարգերից․ Ընկերությունը տեղեկացված է շինարարական կանոնակարգերից և հրահանգներից, որոնք սահմանում են այս կամ այն տեղանքի անվտանգության կանոնները։ Ինչի շնորհիվ, ձեր շինարարական նախագիծը կիրականացվի հաշվի առնելով անվտանգությունը և հետագա ռիսկերը։
- Ռիսկերի գնահատում․ Ընկերությունը գնահատում է հետագա հնարավոր ռիսկերը, ըստ որոնց էլ կազմում շինարարական այնպիսի ռազմավարություններ, որոնք ունակ են դիմակայել տվյալ ռիսկերին։
- Բարձրակարգ աշխատանքի իրականացում․ Գլխավոր նախապայմաններից մեկը որակյալ աշխատանքի իրականացումն է։ Հենց այս միտումով էլ, ընկերությունն առաջարկում է բարձրակարգ մետաղական կոնստրուկցիաների պատրաստում, որոնք ունակ են դիմակայել ժամանակի ցանկացած մարտահրավերի։
Մետաղական կոնստրուկցիաները ծառայում են որպես շինարարության հիմք։ Այս իսկ միտումով էլ, բազմաթիվ շինարարական գործընթացներ անցկացվում են մասնագիտացված խորհրդատվության և ծառայությունների օգնությամբ։ Ապահովելով վստահելի շինարարություն և բարձր որակ։