Շատերս մետաղի կտրման փոքրածավալ աշխատանքներում օգտագործում ենք սղոց կամ հասարակ մկրատ։ Այս ձեռքի գործիքները լավագույնս համապատասխանում են փոքրածավալ նախագծերին, որտեղ մետաղի տեսակն ավելի ճկուն է։
Սակայն նման գործիքներն արդյունավետ են միայն փոքր նախագծերի համար, իսկ ավելի բարդ և ծավալուն մետաղների հետ աշխատանքները պահանջում են մասնագիտացված մոտեցում, որի շնորհիվ մետաղը կստանա ցանկալի տեսքը, չափսը և ձևը:
Մետաղների կտրում իրականացվում է բազում ոլորտներում, սկսած շինարարության, մինչև ավտոմոբիլային ոլորտներում։ Հաշվի առնելով մետաղների բազմազանությունը, ինչպես նաև դրանց օգտագործման նպատակները, կարևոր է հասկանալ մետաղը կտրելու ձևերի առանձնահատկությունները և կիրառությունները։
Մետաղ կտրելու եղանակաները
Գոյություն ունեն մետաղը կտրելու բազում եղանակներ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է մետաղի կտրման ճշտգրտության, արդյունավետության և իհարկե ծախսարդյունավետության վրա։
Գելեոտինա համակարգ
- Ուղղանկյուն և քառակուսի կտրում․ Մետաղների մշակման տեխնիկա, որը լայն տարածում ունի ուղղանկյուն և քառակուսի կտրվածքներ ստանալու համար։
- Հաստություն․ Կտրման այս տարբերակը հարմար է բարակ մետաղների համար, իսկ նպատակն է ստանալ բարձր ճշտգրտություն և ապահովել անթերի կտրվածքներ՝ առանց վնասելու մետաղը։ Այսպիսով, այս տարբերակը հարմարավետ է մինչև 4մմ հաստության մետաղների համար։
- Կտրման որակ․ Ինչպես արդեն նշվեց, Գելեոտինա տեսակն առանձնանում է կտրման համաչափությամբ և բարձր որակով, ուստի օգտագործվում է այն դեպքերում, երբ առանցքային կարևորություն է տրվում մետաղի ձևավոր տեսքին։
- Արագություն և արդյունավետություն․ Մետաղի կտրումն իրականացվում է արագ և արդյունավետ եղանակով, առանց կորցնելու դրա որակական հատկանիշները։
Waterjet համակարգ
- Սառը կտրում․ Այս եղանակը բնութագրվում է սառը կտրման գործընթացով, ինչը չի տաքացնում մետաղը՝ կտրման ընթացքում։ Այսպիսի կտրում կարող է կիրառվել ջերմության հանդեպ զգայուն մետաղներ կտրելու համար։
- Նյութերի բազմազանություն․ Waterjet համակարգը կարող է կիրառվել ինչպես մետաղների, այնպես էլ քարերի և ապակու հետ աշխատելիս։
- Մետաղական արտադրություն․ Մետաղների բազմազանություն․ Կտրման այս եղանակը կարող է գործել մետաղների տարբեր տեսակների համար, սկսած թեթև ալյումինից, մինչև ամուր չժանգոտվող պողպատը։ Այս հնարավության շնորհիվ Waterjet համակարգն օգտագործվում է տարբեր ոլորտներում։
- Բնապահպանություն․ Մետաղի կտրման այս տարբերակը նաև օգտակար է բնապահպանության տեսանկյունից, քանզի այն չի առաջացնում բնության համար վնասակար ծուխ կամ նյութեր։
Ինչպես է աշխատում այս համակարգը
Մաքուր ջուրը կտրում է փափուկ նյութերը բարձր ճնշման հոսքի միջոցով (40,000-ից մինչև 66,000 psi)՝ ջրի սեղմված վարդակով: Սա մեծացնում է հոսքի արագությունը, ինչպես նաև էներգիայի խտությունը: Ջրի հոսքին ավելանում է նաև հղկող ավազ և գործում է որպես սղոց, դրանով իսկ բարձրացնում կտրման կարողությունը։
Պլազմային կտրում
- Նյութերի բազմազանություն․ Պլազմային կտրումը կարող է կիրառվել տարբեր մետաղների հետ, քանզի այն արդյունավետորեն աշխատում է այնպիսի մետաղների հետ, ինչպիսիք են պողպատը և ալյումինը։
- Արագություն․ Մետաղի կտրման այս տարբերակը նույնպես ապահովում է արագ կտրում և կարող է հաղթահարել ծավալուն աշխատանքներ։
- Ձևավոր էլեմենտների ստեղծում․ Տրամադրում է արագ և արդյունավետ կտրում, իսկ համաչափության բարձր մակարդակի շնորհիվ օգտագործվում է մետաղական կոնստրուկցիաների դետալներ և դեկորատիվ էլեմենտներ կտրելու համար։
- Մատչելիություն․ Համեմատած այլ տարբերակների հետ, պլազմային կտրումն ավելի մատչելի եղանակ է և համատեղում է բարձր արդյունավետությունը հարմարավետության հետ։
Այսպիսով, քանզի արդեն ծանոթ ենք մետաղների կտրման եղանակների հետ, եկեք որոշենք, թե ինչպես կատարել ճիշտ ընտրություն։
Ինչպես ընտրել մետաղի կտրման ճիշտ եղանակը
Նախքան սկսելը մետաղի կտրման գործընթացը, անհրաժեշտ է հասկանալ համապատասխանող տարբերակները։ Ահա մի քանի կարևոր գործոն, որոնք կօգնեն ձեզ կատարել ճիշտ ընտրություն։
- Մետաղի տեսակը և հաստությունը․ Հաստ մետաղների դեպքում կարող եք ընտրել պլազմային կամ Waterjet տարբերակները։
- Բարձր ճշտգրտություն պահանջող նախագծեր․ Waterjet համակարգը կարող է նաև օգտագործվել այն նախագծերի դեպքում, որոնք պահանջում են ավելի մանրամասն աշխատանք, օրինակ զանազան ձևավորումներ։
- Ծախսարդյունավետ տարբերակներ․ Մետաղի կտրման արժեքը կարող է տատանվել ըստ նախագծի ծավալից և կտրման տարբերակի կիրառումից։ Այնուամենայնիվ մատչելի տարբերակներից է պլազմային կտրումը, որը համատեղում է բարձրորակ աշխատանքը և ծախսարդյունավետությունը։
Մետաղի կտրման յուրաքանչյուր գործընթաց տարբերվում է մետաղի մշակման և ձևավորման հատկություններով, ինչպես նաև եռակցման վրա ունեցած ազդեցություններով:
Այսպիսով, գոյություն ունեն մետաղի կտրման բազում տեսակներ, իսկ համապատասխան եղանակն ընտրելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են մետաղի կտրման տեսակները և ձեր նախագիծը, ներառյալ սահմանած բյուջեն, ճշտգրտության և համաչափության մակարդակը, և իհարկե մետաղի տեսակը և հաստությունը։