Մետաղների ծռում

Մետաղների ծռումը կամ ճկումը արտադրական պրոցես է, որի ընթացքում նախընտրած մետաղական նախապատրաստվածքը ստանում է անհրաժեշտ տեսքը և ձևը` առանց զոդման կամ լրացուցիչ այլ ամրացումների։

Հարթ մետաղական թիթեղների ծռում կամ ճկում։

Հարթ մետաղական թիթեղների ծռման արդյունքում տափակ թիթեղներից ստացվում են ծավալային դետալներ, որոնք օգտագործվում են թե՛ ֆունկցիոնալ, թե՛ դեկորատիվ նպատակներով։

All metal constructions ընկերությունը թիթեղների ծռման համար օգտագործում է բարձրակարգ, 160 տոննա սխման ուժով հաստոցներ։

Ծռման առավելագույն երկարությունը` մինչև 3.2 մետր և առավելագույն հաստությունը` մինչև 8մմ։ Հնարավոր է ծռել ինչպես սև մետաղական թերթերը, այնպես էլ չժանգոտվող պողպատը և ալյումինը։

Խողովակների ծռում։

Խողովակների ծռումը արտադրական պրոցես է, որի արդյունքում խողովակները ստանում են որոշակի ռադիուս` հետագայում կիրառվելով տարատեսակ նպատակների համար։

All metal constructions ընկերությունը այս նպատակների համար կիրառում է իտալական բարձրակարգ հաստոցներ` հնարավորինս ապահովելով անհրաժեշտ որակը։

Ծռման առավելագույն երկարությունը անսահմանափակ է, նվազագույն ռադիուսը` 500մմ։ Հնարավոր է ծռել ինչպես ուղղանկյուն, այնպես էլ կլոր հատումով մետաղական խողովակներ։

Բացի վերը նշված երկու ծռման կամ ճկման ծառայություններից All metal constructions-ը առաջարկում է նաև Z և C պրոֆիլների ծռման ծառայություններ։ Սրանք մետաղական պրոֆիլներ են, որոնք կիրառվում են շինարարությունների մեջ` տանիքների մարդակների ամրացումների համար։