Մետաղե աստիճանները կարևոր հավելումներ են ինչպես բնակելի այնպես էլ կոմերցիոն կառույցների համար։ Դրանք տրամադրում են գեղագիտության բարձր մակարդակ՝ ունակ համադրվելու կառույցի ներքին և արտաքին դիզայնի հետ։
Մետաղե աստիճանները տրամադրում են մի շարք կարևոր գործոններ, որոնք հատկապես անհրաժեշտ են այն կառույցների համար, որտեղ բարձր է մուտքի և ելքի մակարդակը։ Նրանք տրամադրում են դիմացկունություն, ամրություն, բազմազանություն և գեղեցիկ դիզայնի հնարավորություն։ Այսպիսով, ստորև կուսումնասիրենք մետաղական աստիճաններ և համապատասխան բազրիքներ ընտրելու կարևորությունը, մետաղի տեսակը, դիզայնը, և այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ՝ մետաղական աստիճաններ ընտրելիս։
Մետաղական աստիճանների տեսակները
Ինչպես արդեն գիտենք, մետաղական աստիճանները կարող են կառուցվել տարբեր ոճերով, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է այս կամ այն ճարտարապետական միտումներին համապատասխանելու նպատակով։ Ահա մի քանի հայտնի տարբերակներ․
- Ուղիղ աստիճաններ․ Մետաղական աստիճանների այս տեսակն ամենապարզն ու ամենատարածվածը է, ինչպես նաև պատրաստված է առանց կտրուկ շրջադարձերի։ Աստիճանների այս տեսակը կատարյալ է հատկապես սահմանափակ տարածքներում տեղադրելու համար։
- Պարույրաձև աստիճաններ․ Աստիճանների այս տեսակը նույնպես, հիանալի լուծում է փոքր տարածքների համար։ Այն ամբողջապես պարույրաձև է և աջակցվում է մետաղական ձողով, որը տեղադրվում է աստիճանների կենտրոնական հատվածում՝ նրանց կառուցվածքը պահպանելու համար։ Նրանք նաև կարող են տեղադրվել կառույցի արտաքին տարածքներում՝ տանիք բարձրանալու, տեռասի և պատշգամբի հատվածներում։
- L և U ձևի աստիճաններ․ Այս աստիճանները ներառում են մեկ կամ երկու շրջադարձներ, որոնք թույլ են տալիս փոխել աստիճանի ուղղությունը՝ իջնելիս կամ բարձրանալիս։ Նման տեսակները հիանալի լուծում են ավելի բարդ հատակագծով շինությունների համար և առաջարկում են մեկ կետից մյուսը տեղափոխվելու ավելի կարճ ժամանակ։
Վերոնշյալ տեսակները աստիճանների ամենատարածված տեսակներն էին։ Իսկ հիմա, եկեք պարզենք, թե ո՞ր նյութերն են օգտագործվում մետաղի մշակում իրականացնելիս։
Աստիճանների նյութը․ Մետաղական կոնստրուկցիաներ և հուսալի աստիճաններ
Եթե համեմատենք այլ նյութերից կառուցված աստիճանները մետաղական աստիճանների հետ, ապա մետաղական աստիճանները դիմացկուն են ժամանակի գործոնի հանդեպ։ Օրինակ՝ քարից պատրաստված աստիճանները ժամանակի ընթացքում կոտրվում կամ քայքայվում են, առաջացնելով վերանորոգման անհրաժեշտություն և հավելյալ ներդրումներ։ Չնայած իրենց գեղեցկությանը, փայտից աստիճանները ոչ միայն մաշվում են, այլ նաև հեշտությամբ վնասվում են ջրի կամ խոնավության բարձր մակարդակի ազդեցության հետևանքով։
Նման դեպքերում անհրաժեշտ է դիտարկել մետաղական աստիճանները, որոնք դիմացկուն են ժամանակի, խոնավության և այլ ազդեցությունների հանդեպ։ Այսպիսով, ահա մետաղի մի քանի տեսակներ, որոնք օգտագործվում են աստիճաններ պատրաստելու համար։
- Պողպատ․ Մետաղի այս տեսակը հայտնի ընտրություն է աստիճաններ կառուցելու համար, քանզի այն տրամադրում է հիանալի ամրություն և դիմացկունություն։ Պողպատե աստիճանները դիմացկուն են ծանր քաշի նկատմամբ և չեն դեֆորմացվում ժամանակի ընթացքում։ Նրանք նաև կարող են հարմարեցվել անհատական ոճին և օգտագործվել բազում յուրօրինակ դիզայններ ստեղծելու համար։
- Ալյումին․ Ալյումինե աստիճաններն ունեն թեթև քաշ, սակայն ամուր են և կարող են օգտագործվել ինչպես կառույցի ներսի այնպես էլ դրսի աստիճանների համար։ Բացի այդ, ալյումինը դիմացկուն է կոռոզիայի նկատմամբ և հիանալիորեն պահպանվում է նույնիսկ դրսում տեադրվելիս։ Այս մետաղից պատրաստված աստիճանները նաև պահանջում են նվազագույն խնամք և հեշտությամբ կարող են հարմարեցվել յուրաքանչյուր ոճի։
- Կոփածո երկաթ․ Մետաղի այս տեսակը հայտնի է դիմացկունությամբ և գեղեցկությամբ։ Այն կարող է նաև օգտագործվել գեղեցիկ բազրիքներ ստեղծելու համար, որոնք կապահովեն բարձր ամրություն և հուսալի աջակցություն։
Մետաղական աստիճաններ ընտրելիս նաև հարկավոր է հաշվի առնել մետաղի մշակման և մակերեսի տեսակն (խուսափելու համար սահուն մակերեսների վտանգից) ու աստիճանների և բազրիքների ոճը (հարկավոր է ընտրել ըստ բնակարանի կամ ընկերության կառույցի ընդհանուր ոճի)։
Աստիճանները գրավում են շինության զգալի մասը, հետևաբար, անհրաժեշտ է ընտրել այնպիսի ոճ, որը ոչ միայն կհամապատասխանի տարածքի գեղագիտությանը, այլ նաև կբարձրացնի գեղեցկության մակարդակը և շինությանը կպարգևի ավելի թարմ շունչ։ Այսպիսով, ահա մի քանի գործոններ, որոնք կարող եք հաշվի առնել՝ մետաղական աստիճաններ ինտեգրելիս։
Ճարտարապետական ոճ
- Նորաոճ դիզայն․ Նորաոճ աստիճաններ ստանալու համար կարող եք ընտրել նուրբ և մինիմալիստական տեսակներ։ Դրանք ունեն պարզ կառուցվածք և բնութագրում են մեր օրերում նախընտրելի ոճը։
- Ավանդական․ Ավանդական մետաղական ասիճաններն ունեն ավելի դեկորատիվ տեսք։ Կարող են համադրվել կոփածո երկաթից պատրաստված բազրիքների և դասական դիզայնի հետ։
- Արդյունաբերական․ Արդյունաբերական ոճի մետաղական աստիճանները հաճախ պարունակում են կոպիտ՝ ոչ լիովին մշակված մետաղներ, ինչպիսիք են պողպատը կամ երկաթը:
Աստիճանների և բազրիքների մակերեսը
- Փայլեցում․ Սա հատկապես բնորոշ է բազրիքների համար, ինչի դեպքում նրանք ստանում են արտացոլող և նրբագեղ տեսք և կարող են ինտեգրվել ավելի ճոխ կառույցների հետ։
- Հարթեցում․ Համեմատած փայլեցված մակերեսների հետ, հարթեցված մակերեսներն ունեն ոչ փայլուն տեսք և հիանալի ընտրություն են ակտիվ տարածքներում ինտեգրվելու համար։
- Դեկորատիվ․ Դեկորատիվ մետաղը աստիճաններին տալիս է ավելի հետաքրքիր տեսք։ Տարբերակները ներառում են զանազան դեկորացիաները և հյուսվածքները, որոնք կարող են հետաքրքրել յուրաքանչյուր անցորդին։
Բազրիքների ոճը
- Ուղիղ կամ կեռ․ Բազրիքների այս տեսակների միջև ընտրություն կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել տարածքի ընդհանուր գեղագիտությունը և ձեր աստիճանների տեսակը։ Ուղիղ բազրիքներն ունեն ավելի պարզ տեսք, մինչդեռ կեռ բազրիքներն առաջարկում են ավելի ճկուն տեսք։
- Մինիմալիստական ոճ․ Մինիմալիստական ոճ ունեցող բազրիքներն առաջարկում են հասարակ և ֆունկցիոնալ դիզայն, դեկորացիայի նվազագույն մակարդակ, սակայն յուրահատուկ գեղեցկություն, որը թույլ է տալիս շեշտադրել շրջապատող տարածքի գեղեցկությունը։
- Տարբեր մետաղների համադրություն․ Համադրելով մի քանի տարբեր մետաղներ, կարող եք ստանալ գունավոր մետաղական բազրիքներ, որոնք շինությանը կտան ավելի հետաքրքիր տեսք։
Մետաղական բազրիքներն ունեն տարբեր տեսակներ և կարող են պատրաստվել ձեր նախընտրելի մետաղի տեսակից։ Սակայն, անհրաժեշտ է հաշվի առնել ընտրած մետաղի քաշը, հնարավորությունները և ճկունությունը։
Աստիճանների ապահովությունը
Համոզվեք, որ բազրիքի բարձրությունը համապատասխանում է շինարարական կանոններին և մատչելիության ստանդարտներին՝ բոլոր տարիքի և կարողությունների անձանց համապատասխան աջակցություն և անվտանգություն տրամադրելու համար:
Քայլերի հետևողական չափերը, ներառյալ լայնությունը և բարձրությունը, նպաստում են աստիճանների անվտանգ և հարմարավետ օգտագործմանը: Խուսափեք ուղղաձիգ կամ նեղ աստիճաններից:
Ընտրեք ոչ սայթաքուն նյութեր, կամ՝ աստիճանների մակերեսին ավելացրեք հակասայթաքուն ծածկույթներ։ Սա հատկապես կարևոր գործոն է ակտիվ կամ բացօթյա տարածքներում ապահովության մակարդակը բարձրացնելու համար:
Ամփոփում
Դիտարկելով դիզայնի և անվտանգության վերոնշյալ գործոնները, կստեղծեք բարձր գեղագիտությամբ ապահով աստիճաններ, որոնք կծառայեն երկար ժամանակ։
Մասնագիտացված խորհրդատվության և ծառայությունների համար դիմեք All Metal Constructions ընկերությանը, որը տրամադրում է մետաղի մշակման ծառայություններ, սկսած մետաղական յուրօրինակ բազրիքների ստեղծումից, մինչև մետաղական կոնստրուկցիաների պատրաստումը։