Մետաղական բազրիքների պատրաստում

Բազրիքները աստիճանների, աստիճանավանդակների կամ պատշգամբների կոնստրուկցիաներ են, որոնց հիմնական դերը մարդկանց ապահովությունն է։

Սովորաբար բազրիքների վերևի հատվածում դրված է լինում բռնաձող, որի բարձրությունը գետնից կազմում է հիմնականում 900-1000մմ, իսկ հրդեհային անվտանգության կամ էվակուացիայի աստիճանների բազրիքներինը` մինչև 1200մմ։

All metal constructions ընկերությունը առաջարկում է մետաղական բազրիքների լայն տեսականի` ըստ պատվիրատուի նախընտրած դիզայնի, գույնի և հումքի։
Շնորհիվ ընկերության տեխնիկական հագեցվածության` մենք կարողանում ենք պատրաստել գրեթե ցանկացած տեսակի մետաղական բազրիքներ։

Բազրիքների պատրաստման համար օգտագործվում են ներկապատված սև մետաղները, ալյումինը և չժանգոտվող պողպատը։

Շնորհիվ փոշեներկման` պողպատից պատրաստված բազրիքները ծառայում են բավականին երկար և ժամանակի ընթացքում չեն ժանգոտվում։

Չժանգոտվող պողպատից հիմանականում պատրաստվում են դրսի մետաղական բազրիքները, որպեսզի ժանգոտվելու հետ կապված խնդիրներ չառաջանան։

Ալյումինե բազրիքները տարբերվում են իրենց արտաքին հաճելի տեսքով։

Բազրիքների պատրաստման մեջ երևի թե ամենագլխավոր նրբությունը բազրիքների ամրացումն է, ինչը երաշխիքն է անվտանգության և երկարակեցության։ All metal constructions-ը բազրիքների պատրաստման և ամրացման համար օգտագործում է միայն բարձրակարգ և միջազգային ստանդարտներին համապատասխան նյութեր, հումք, ամրացման դետալներ և ներկեր։

Բազրիքը աստիճանների և պատշգամբների համար դեկորատիվ և անվտանգային անփոխարինելի մաս է: Բացի ամուր և հուսալի լինելուց, ճիշտ ընտրված բազրիքը կարող է դառնալ դիզայնի էլեմենտ: All Metal Constructions-ը առաջարկում է  ցանկացած տեսակի և գույնի մետաղական, ալյումինե, ինչպես նաև չժանգոտվող պողպատից պատրաստված բազրիքներ:

Բազրիքների պատրաստման մեջ ունենալով ավելի քան 14 տարվա փորձ, մենք պատրաստում ենք ցանկացած բարդության և քանակի բազրիքներ: