Ավտոմոբիլային արդյունաբերությունում մետաղի ճկման մեքենան ամենակարևոր գործիքներից մեկն է, քանի որ հեշտացնում և ավելի հասանելի են դարձնում մեքենայի տարբեր մասերի, հատկապես՝ մետաղական թիթեղների, արտադրությունը: Արդյունքում ստեղծվում է ավտոմոբիլի դիզայնին և անվտանգության չափանիշների խիստ պահանջներին համապատասխանող արտադրանք։
Ճկման մեքենաների առանձնահատկությունները
Գոյություն ունեն ձեռքի, հիդրավլիկ ու մեքենայացված ճկման մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական առանձնահատկությունները և կիրառման անհրաժեշտությունները․
Ձեռքի և հիդրավլիկ ճկման մեքենաներ
Ձեռքի ճկման մեքենաներն աշխատում են մարդու միջամտությամբ և համեմատած այլ տարբերակների՝ օգտագործվում են ավելի հեշտ։ Իսկ հիդրավլիկ մեքենաները ճնշում գործածելու համար օգտագործում են հիդրավլիկ ուժ։ Այս երկու տեսակները հիմնականում օգտագործվում են ավելի փոքր մասերի հետ, ներառյալ՝ մեքենայի այս կամ այն մասերի։
Հարկ է նշել, որ ձեռքի և հիդրավլիկ ճկման մեքենաները նաև կիրառվում են մետաղաշինության ընկերություններում՝ երբ անհրաժեշտ չէ կիրառել բարձր ճնշում։
Մեքենայացված ճկման մեքենաներ
Սրանք հատուկ մետաղների ծռում իրականացնող մեքենաներ են, որոնք վերահսկվում և կառավարվում են հեռավար՝ առանց մարդու միջամտության։ Կախված մեքենայի որակից, կարելի է ստանալ ճկման ցանկալի անկյունը, որը կունենա բարձր որակ և կծառայի երկար տարիներ։
Մեքենայացված ճկման սարքավորումները նաև կարող են աշխատել տարբեր տեսակի մետաղների և հաստությունների հետ։ Այսինքն՝ դրանք բարձր արդյունավետության սարքավորումներ են ու մեքենաշինության ոլորտում կարող են բավարարել պահանջների ավելի լայն զանգված։
Մետաղի ճկումն All Metal Constructions մետաղագործական ընկերությունում
Մետաղի ճկող մեքենաները սովորաբար իրականացնում են ճկման տարբեր տեսակներ, սկսած հասարակ ճկումից, մինչև Z և C տեսակները։ Սա առավելություն է, որը ոչ միայն լայնորեն օգտագործվում է շինարարական ամենատարբեր կիրառությունների համար, այլ նաև հաճախ պահանջվող ավտոմոբիլային արդյունաբերությունում։
Քանի որ, ավտոմոբիլային արդյունաբերությունում անհրաժեշտ են լինում տարբեր չափսերի ու հաստության մետաղներ, All Metal Constructions ընկերությունը մետաղների ծռում իրականացնում է իտալական բարձրորակ հաստոցների միջոցով, որոնք ունեն 160 տոննա սեղմման ուժ։ Ճկման առավելագույն երկարությունը կազմում է 3,2 մ, իսկ առավելագույն հաստությունը՝ 8 մմ։ Բացի այդ, մետաղական թիթեղների ծռում իրականացնող մեքենաների օգնությամբ կարելի է ճկել ինչպես սև մետաղական թիթեղները, այնպես էլ չժանգոտվող պողպատը և ալյումինը։
Ընկերությունը մեծապես կարևորում է մետաղի մշակում ներառող յուրաքանչյուր գործընթաց, այսպիսով, այստեղ կարող եք ստանալ ինչպես մետաղի կճման, այնպես էլ կտրման ծառայություններ։
Սև մետաղի տեսակները
Սև մետաղներից են երկաթը, կոփածո երկաթը, չուգունը և այլն։ Ավտոմոբիլային արդյունաբերությունում դրանք օգտագործվում են իրենց անփոխարինելի հատկությունների շնորհիվ․ ամրություն, դիմացկունություն և կիրառման բազմազանություն։ All Metal Constructions-ում մետաղի կտրում իրականացնելու համար օգտագործվում են գերմանական, իտալական և չինական հաստոցներ։
- Երկաթ․ Ամենատարածված մետաղի տեսակն ունի գերազանց ամրություն ու ճկունություն, ինչի շնորհիվ էլ պողպատի արտադրությունում ամենակարևոր բաղադրիչ է։
- Պողպատ․ Ավտոմոբիլային արդյունաբերությունում ամենալայն կիրառություն ունեցող ևս մեկ մետաղ է, և կախված անհրաժեշտությունից կարելի է կիրառվել պողպատի տարբեր տեսակներ, ներառյալ ածխածնային և լեգիրացված պողպատը։
- Չուգուն․ Կիրառվում է շարժիչի բլոկների և այլ ծանր բաղադրիչների արտադրության համար և հայտնի է գերազանց ձուլման հատկությունների ու ժամանակի ընթացքում մաշվելու հանդեպ դիմացկունության շնորհիվ։
- Կոփածո երկաթ․ Ֆունկցիոնալ տեսանկյունից կոփածո երկաթն ունի ավելի քիչ կիրառում։ Սակայն օգտագործվում է դեկորատիվ հավելումներ ստանալու ու հին ավտոմեքենաների մոդելների համար, քանի որ ունի կոռոզիայի հանդեպ դիմացկունություն և գեղեցիկ տեսք։
Սև մետաղների կիրառումը ավտոմոբիլային արդյունաբերությունում
Ավտոմոբիլային արդյունաբերությունում սև մետաղները մետաղագործական նյութերի տեսակ են և ունեն իրենց անփոխարինելի դերը։ Դրանք օգտագործվում են ինչպես մեքենայի կառուցվածքային բաղադրիչներ ստանալու, այնպես էլ շարժիչի բաղադրիչների և այլ մասերի համար։
Կառուցվածքային բաղադրիչներից են շասսիները, շրջանակները և պանելները։ Նման մասերի համար հիմնականում օգտագործվում է պողպատ՝ շնորհիվ ամրություն/ քաշ հարաբերակցության։ Այսինքն, ճիշտ ընտրած մետաղի շնորհիվ տրանսպորտային միջոցը թեթև ու դիմացկուն է՝ վարելու ընթացքում ստացած սթրեսի հանդեպ։
Ինչպես արդեն գիտենք, չուգունն օգտագործվում է շարժիչի մասեր արտադրելիս։ Սա պայմանավորված է նրանով, որ չուգունը դիմացկուն է ջերմության հանդեպ և չի հալվի՝ երբ մեքենայի շարժիչը տաքանա։ Շարժիչի մասերից են նաև ծնկաձև լիսեռները, որոնց արտադրությունում օգտագործվում է բարձր դիմացկունության պողպատ։ Ավտոմոբիլային արդյունաբերությունում ծնկաձև լիսեռներն ուղղահայաց շարժումը վերածում են պտտվող շարժման և մեքենային օգնում շարժվել։
Այսպիսով, մեքենաշինության գործընթացում կարևոր է յուրաքանչյուր բաղադրիչի բարձրորակ արտադրությունը, որը կնպաստի ոչ միայն փոխադրամիջոցի երկար տարիների ծառայությանը, այլ նաև դրա անվտանգ օգտագործմանը։
Չժանգոտվող պողպատ և ալյումին
Չժանգոտվող պողպատն ունի ամրության բարձր մակարդակ և դիմացկուն է կոռոզիայի հանդեպ։ Ավտոմոբիլային արդյունաբերությունում այն օգտագործվում է արտանետման համակարգերի, հարդարման և աքսեսուարների, պտուտակների և նաև կառուցվածքային բաղադրիչների արտադրությունում։
- Արտանետման համակարգեր․ Բարձր ջերմաստիճանների ու կոռոզիայի հանդեպ դիմացկուն լինելու շնորհիվ, չժանգոտվող պողպատն օգտագործվում է մեքենաների համար արտանետվող խողովակների, խլացուցիչների և կատալիտիկ փոխարկիչների արտադրությունում։
- Հարդարում և աքսեսուարներ․ Դիմացկունություն և ճկունություն, համադրություն, որի միջոցով կարելի է ստանալ տարբեր բարձրորակ ձևավորումներ։ Ահա երկու կարևոր հատկությունների շնորհիվ չժանգոտվող պողպատն օգտագործվում է դեկորատիվ հարդարումների, դռների բռնակների ու արտաքին այլ պարագաների արտադրությունում։
- Պտուտակներ․ Մեքենայի ամբողջ կառուցվածքում օգտագործվում են տարբեր չափսերի պտուտակներ, որոնց որակից կախված է նաև մեքենայի ամրությունը։ Այսպիսով, հատկապես մեքենայի կառուցվածքում տեղադրվող պտուտակներն արտադրվում են բարձրորակ մետաղներից, որոնցից մեկն էլ հենց չժանգոտվող պողպատն է։
- Կառուցվածքային բաղադրիչներ․ Չժանգոտվող պողպատից նույնպես, արտադրվում են շասսիներ ու շրջանակներ։
Իսկ ալյումինից և ալյումինե համաձուլվածքներից արտադրվում են մեքենաների անիվների կոնստրուկցիաներ, շարժիչի այլ մասեր և այլն։ Ընդհանուր առմամբ, ալյումինն ավտոմոբիլային արդյունաբերությունում օգտագործվում է իր թեթև քաշի շնորհիվ և հեշտությամբ կիրառվում այն մասերում, որտեղ թեթև քաշը կարևոր է։
Ամփոփում
Ավտոմոբիլային արդյունաբերությունում մեծ դեր ունի մետաղի ճշգրիտ մշակումը, լինի դա ճկում, թե կտրում։ Ինչպես նկատեցինք, յուրաքանչյուր մետաղ այս ոլորտում օգտագործվում է ինչ-որ նպատակով՝ շնորհիվ իր այս կամ այն հատկությունների։ Բացի այդ, համադրելով մետաղների տեսակների ստրատեգիկ օգտագործումը մասնագիտացված արտադրության հետ, կարելի է ստանալ որակյալ և գեղեցիկ արտադրանք, որը կծառայի երկար տարիներ և կհամապատասխանի ոլորտի բարձր ստանդարտներին։
Իսկ մասնագիտացված ծառայություններ ստանալու համար կարող եք դիմել All Metal Constructions ընկերությանը, որն արդեն տարիներ շարունակ տրամադրում է մետաղի մշակում իրականացնող տարբեր ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության։