Վերջերս ինտերիեր դիզայնում շատ ենք հանդիպում մետաղական իրերի և հանդիպում ենք այն ամենուր՝ պատի դեկորներ, մետաղական բազրիքներ, մետաղական արձանիկներ և այլն ։ Մետաղական դեկորները տանը տալիս են հարուստ և միաժամանակ հասարակ տեսք։ Եթե ընտրենք միայն ճոխ, հարուստ իրեր ապա մեր տունը կդառնա բարոկկո ոճի ստվերը, սակայն, ինչպես գիտենք, հիմա ավելի նախընտրելի է հնարավորինս պարզ ու հասարակ դիզայնը։
Խորհուրդը պարզության մեջ է, սակայն պարզությունը այն ժամանակ է լավ, երբ իր մեջ ներառում է գեղեցկության արտացոլումը, բայց ոչ երբեք՝ ամբողջ գունապնակով։ Մետաղական իրերը, դեկորները լավագույնն են այդ հարցում։ Նրանց հիբրիդային հատկանիշը դիզայնին տալիս է աննկարագրելի տեսք։ Այն երբեք պարզունակ չէ, և ոչ էլ շատ շքեղ է։
Մետաղական դեկորները վերջերս գրավել են ինտերիեր դիզայնի աշխարհը: Մի գաղտնիք բացեմ՝ նրանք երկար ժամանակ դեռ չեն զիջելու իրենց առաջատարի դիրքերը։ Եթե ավելի խորը մտածենք՝ նրանք երբեք էլ չեն զիջել․ դեռևս միջնադարում ամրոցների դիզայնի մեծ մասը կազմված էր մետաղական իրերից, սովորական տներում նույնպես միշտ եղել են մետաղական առարկաներ ու մասնիկներ, որոնք այնքան սովորական են դարձել աչքին, որ հատուկ նշանակություն չեն ստացել։
Մետաղական դեկորը ունի դարերի պատմություն։ Իսկ մենք գիտենք, որ էվոլյուցիային դիմանում են միայն լավագույնները։ Հետևաբար պետք է լինեն մի շարք հատկանիշներ կամ պատճառներ, որոնց շնորհիվ մետաղական դեկորները հասել են 21-րդ դար և չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը նույնիսկ հիմա՝ մարդկության զարգացման գագաթնակետին։
Դիմացկուն
Մետաղական դեկորները տարբեր են, բայց եթե խոսում ենք որակյալ մետաղական դեկորների մասին ապա նրանք իսկապես դիմացկուն են, չեն քայքայվում։ Հիմա շատ մետաղական դեկորներ չժանգոտվող են, պատրաստվում են այնպես, որ կեղտն ու մատնահետքերը շատ հեշտ են մաքրվում և հետք չի մնում իրենց վրա։
Բազմազան
Մետաղական դեկորները այնքան բազմազան են, ինչքան որ մետաղի գույներն ու երանգները։ Մետաղի տարբեր երանգները կօգնեն ստանալ եզակի դեկորներ։
Կարող ենք ավելի ստեղծագործ լինել։ Ինչո՞ւ չօգտագործել մետաղը տան աստիճանների մեջ, կամ ինչո՞ւ խոհանոցի մեծ մակերեսները չվերածել մետաղական դեկորի։
Հիանալի են մետաղական արձանիկները, որոնք տանը տալիս են նոր հմայք, ինչպես նաև հյուրերին են ներկայացնում տանտիրոջ ճաշակը։
Թրենդային
Ինչպես պարզեցինք մետաղական դեկորները միշտ թրենդային են, ուղղակի յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր պահանջմունքներն ու օրենքները։
Ներկայումս մետաղական դեկորները հաճախ հանդիպում են լոֆթ ինտերիեր դիզայնում։ Կարելի է ասել դրանք լոֆթի անբաժանելի մասն են կազմում կամ հենց լոֆթ ոճի հիմքը, ինչը տրամաբանական է, քանի որ լոֆթ ոճը ներշնչված է Նյու Յորք քաղաքից, իսկ մետաղը այնտեղ գերակշռում է ամենուր՝ շենքերի վրայի աստիճաններ, պատուհանների ճաղեր և այլն։
Մետաղական դեկորները նաև շատ ճկուն են օգտագործման հարցում։ Դրանք կարող են օգտագործվել այնքան տեղերում, որքան մեր երևակայությունը թույլ կտա։ Մետաղական դեկորները թույլ են տալիս ինտերիեր դիզայնին հաղորդել մեր “ես”-ը, տունը լցնել այն ամենով ինչը մեզ թույլ կտա զգալ “ինչպես տանը”։
Չէ՞ որ լավագույն դիզայնը, այն դիզայնն է, որը արտահայտում է տանտիրոջ բնավորությունը և ծառայում տանտիրոջը՝ ստեղծելով ապահովության, գեղեցկության և ջերմության մթնոլորտ։
Տան ինտերիեր դիզայն գտնելը ամենահեշտ խնդիրներից չէ։ Պետք է գտնել համապատասխան դիզայներին, ով կկիսի Ձեր աշխարհայացքը, կստանա միջինը՝ Ձեր երևակայության և գոյություն ունեցող դիզայնի, և կկարողանա ուղղորդել ձեզ ինտերիեր դիզայնի բարդ, բայց միաժամանակ արկածներով լի աշխարհում։
Տան ինտերիեր դիզայն ընտրելիս պետք է լինել չափազանց ուշադիր, քանի որ այն ամեն օր կհիշեցնի կա՛մ Ձեր լավ ճաշակի և ճարպկության մասին, և կամ էլ կցուցադրի թերի մասերը և օրերից մի օր կստիպի վերսկսել վերանորոգումը։
Ընտրե՛ք Ձեզ համապատասխան դիզայնը, որը ոչ թե միայն կլինի շատ մոդայիկ ու գեղեցիկ, այլ, որը կհամապատասխանի ձեր տրամադրությանն ու ներաշխարհին։