Մեր առօրյայում շինություններում, օրինակ՝ դպրոցներում, խանութներում, տարբեր հաստատություններում և կազմակերպություններում, խոշոր մետաղական կոնստրուկցիաներում, ինչպես նաև փողոցներում, պուրակներում, անկախ նրա ֆունկցիոնալ ուղղվածությունից կան տարբեր տեսակի աստիճաններ, որոնք չեն շահագրոծվում առանց ամուր բազրիքների։
Բազրիքները կարող են պատրաստվել տարբեր նյութերից՝ փայտից, բարձր ամրության ապակուց, մետաղից, պլաստմասսայից և այլն։ Սակայն ամենաամուր և դիմացկուն բազրիքները մետաղական բազրիքներն են։ Նրանք կարող են ծառայել ոչ միայն որպես սանդուղքների բազրիք, այլև դառնալ սենյակի ընդհանուր ինտերիերի հմուտ դետալ:
Մետաղական բազրիքների պատրաստման համար նյութեր:
Մեր օրերում բազրիքների պատրաստման համար նյութերի ընտրությունը բավականին հարուստ է: Կախված նրանից, թե կոնկրետ որտեղ է օգտագործվելու բազրիքը՝ դրսում, թե ներսում, դրանք կարող են պատրաստվել տարբեր մետաղներից, ինչպիսիք են՝
- Սև մետաղը
- Ալյումինե
- Բրոնզ, լատուն
- Չժանգոտվող պողպատ
- Թուջե
Սև մետաղից և չժանգոտվող պողպատից պատրաստված բազրիքներ
Ամենատարածված բազրիքները տեսակները որոնք օգտագործվում են թե տանը և թե դրսում՝ սև մետաղական բազրիքներն են և չժանգոտվող մետաղական բազրիքները:
Չժանգոտվող պողպատը, լինելով մետաղների մեջ համեմատած թանկ նյութ, շքեղ տեսք է հաղորդում ինտերիերում գտնվող բազրիքներին: Իսկ սև մետաղից պատրաստված բազրիքները կարող են փոշեներկվել և բացի ամուրությունից գեղեցիկ տեսք կհաղորդեն թե՛ փակ տարածքներում, թե՛ դրսում:
Այս նյութը դիմացկուն է ջերմաստիճանի տատանումներին և անբարենպաստ եղանակային պայմաններին: Ողորկ պողպատը շատ տարածված է, քանի որ այն ունի այնպիսի հատկություններ, ինչպիսիք են մաշվածության բարձր դիմադրությունը և գործնականությունը: Իսկ չժանգոտվող պողպատը հայտնի է կոռոզիոն դիմացկունությամբ:
Ալյումինից պատրաստված բազրիքներ
Այս մետաղը ճկուն է, բայց չի դիմանում ծանր բեռների: Հետևաբար, այն իդեալական է ներքին օգտագործման համար: Ալյումինե կոնստրուկցիաները և բազրիքները չեն ենթարկվում կոռոզիայի: Բացի այդ, ալյումինից կարելի է պատրաստել տարբեր ձևերի և գույների վանդակապատեր։
Ի՞նչ տեսակի աստիճանների հետ են համադրվում մետաղական բազրիքները:
Մետաղական բազրիքները կարելի է համադրել ցանկացած նյութից պատրաստված աստիճանների հետ՝ բետոն, մետաղ, փայտ և նույնիսկ ապակի։ Բազրիքները մետաղական կոնստրուկցիաներին ամրացվում են զոդմամբ կամ պտուտակներով: Բետոնի վրա նույնպես ամրեցվում են զոդելու միջոցով (բազրիքների սյուները եռակցվում են բետոնի վրա նախապես տեղադրված մետաղական թիթեղների վրա) կամ կարող են ամրագրվել քիմիական խարիսխներով: Իսկ փայտից աստիճանների վրա բազրիքները ամրացվում են պտուտակներով կամ հեղույսով: Դրա համար փայտե տարրերին ամրացվում են մետաղական եզրեր, դրանց վրա եռակցվում են բազրիքներ, որից հետո պտուտակներով կամ հեղույսներով պտտվում են փայտի վրա:
Եթե անհրաժեշտ է, աստիճանների համար մետաղական բազրիքը ամրացնել անմիջապես պատին, ապա այս տարբերակով օգտագործվում են կախիչ։ Նրանց պարամետրերը խորհուրդ է տրվում ընտրել այնպես, որ պատի և բազրիքի միջև հեռավորությունը մոտ տասը սանտիմետր լինի: Ամբողջ կառույցը հեշտությամբ ապամոնտաժվում է և կոմպակտ ծալվում։ Այնուհետև այն կարող է օգտագործվել այլ տեղ: Կախովի ամրացումների օգտագործումն իր առավելությունն ունի նրանով, որ այս տեսակի ամրացումն օգտագործելիս հնարավոր է կարգավորել բազրիքի թեքության մակարդակը։