Մետաղական հանգարները (այլ կերպ՝ անգարներ) նախապես պատրաստված կառուցվածքներ են, որոնք մեծ տարածում են ստացել իրենց ամրության, ծախսարդյունավետության և բազմակողմանիության շնորհիվ։ Այս կառուցվածքները լայնորեն օգտագործվում են տարբեր ոլորտներում, ներառյալ ավիացիան, պահեստավորումը և նույնիսկ որպես ժամանակավոր կամ մշտական շինություններ։ «Հանգար» տերմինը հաճախ վերաբերում է օդանավերի համար նախատեսված մեծ կառույցներին, սակայն մետաղական հանգարները կարող են լինել նաև փոքր չափսերի՝ ծառայելով տարբեր նպատակների, օրինակ՝ պահեստավորման կամ շինարարության մեջ մետաղական կառուցվածքների մաս կազմելու համար։
Մետաղական հանգարների տեսակները
Մետաղական հանգարներն ունեն տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է տարբեր կարիքների և պայմանների համար։ Դրանք սովորաբար դասակարգվում են տանիքների ձևերի և կառուցվածքային դիզայնների հիման վրա։ Ամեն տեսակ ունի իր առանձնահատկությունները՝ կախված կիրառումից, ամրությունից և այլ առավելություններից, ինչի շնորհիվ բազմակողմանի լուծումներ են և կարող են օգտագործվել ամենատարբեր նպատակներով։
Գմբեթաձև կամ կոր հանգարներ
Կոնստրուկցիաներ, որոնք սովորաբար ունեն բացառիկ կառուցվածքային ամրություն։ Դրանք կառուցվում են առանց ներքին սյուների՝ ապահովելով լայն և բաց տարածություն։ Գմբեթաձև կառուցվածքը նաև օգնում է հողամասի ծանրության բաշխման մեջ, հատկապես, երբ տարածքը հակված է առատ ձյան տեղումների կամ ուժեղ քամիների։ Այս հանգարները սովորաբար կառուցվում են հեշտ։ Նրանք հիմնականում օգտագործվում են օդանավերի պահպանման, սարքավորումների պահեստավորման և այլ կառույցներ ստեղծելու համար։
Եռանկյունի հանգարներ
Ավանդական եռանկյունաձև տանիք հիշեցնող հանգարներ են և նույնպես կառուցվում են պարզ մեխանիզմով։ Սովորաբար նախընտրելի են իրենց գեղեցկության համար և հաճախ օգտագործվում են նաև բնակելի կամ փոքր ավիացիոն տարածքներում։ Դրանք նաև հարմար են պահեստավորման նպատակներով՝ շնորհիվ իրենց պարզ դիզայնի և կայունության։
Հարթ հանգարներ
Հարթ անվանումը հուշում է հանգարի հարթ տանիքը։ Ի տարբերություն նախորդ երկու տեսակների, հարթ հանգարները չունեն որոշակի կորություն կամ եռանկյունաձև տեսք։ Ավանդական հանգարների արտադրությունում հարթ հանգարները հանդիպում են հազվադեպ, սակայն հաճախ են կիրառվում քաղաքի այս կամ այն սահմանափակ տարածքներում։ Չնայած, որ ունեն հազվադեպ կիրառություն, մետաղական ծածկեր տեղադրելիս, հեշտությամբ կարող են օգտագործվել որպես պահեստների կամ արդյունաբերական շինությունների մաս։ Սակայն, նախընտրելի չեն էլեկտրատեխնիկա, սարքավորումներ կամ մեքենաներ պահելու համար, քանի որ հարթ տանիքը հակված է կուտակելու ձյուն, թափվող տերևներ, որոնք հետագայում ծանրանում են ու կարող են վնասել շինության առաձգականությունը, առաջացնել խոնավություն և վնասել սարքավորումները, մեքենաները, և այլն։
Մետաղական հանգարները շինարարությունում
Շինարարությունում հանգարներն օգտագործվում են ամենատարբեր նպատակներով, սակայն, ամենատարածվածն է շինություններին լրացուցիչ ամրություն հաղորդելը։ Դրանք շենքին փոխանցում են կառուցվածքային ամրություն, ապահովելով ուժեղ, կայուն և վստահելի կապ՝ շինարարական տարբեր տարրերի միջև։ Նրանց օգտագործումը պարզեցնում է շինարարական գործընթացը և բարձրացնում շենքի ընդհանուր կայունությունը։
Մետաղական հանգարների խնամքը
Կարևոր է մետաղական հանգարների խնամքը, քանի որ դրանով է պայմանավորված արտադրանքի երկարակեցությունն ու ամրությունը։ Կարող եք պարբերաբար ստուգել դրանք, որպեսզի կարողանաք հայտնաբերել որևէ խնդիր, օրինակ՝ կոռոզիա, թուլացած պտուտակներ և ընդհանուր կառուցվածքային վնասվածքներ, որոնք անուշադրության մատնվելիս կարող են վերածվել մեծ խնդրի։ Պարբերաբար ստուգումներ անցկացնելիս նաև կարող եք օգտվել մասնագետի օգնությունից, օրինակ՝ հրավիրել որակավորված մասնագետի, ով ավելի վարժ աչքով կուսումնասիրի ձեր հանգարի ընթացիկ կարգավիճակը։
Ինչպես մաքրել մետաղական հանգարները
Հանգարների մաքրությունը խնամքի կարևոր կետերից է, քանի որ մաքրելու ընթացքում հեռացվում են կեղտը և այլ խոչընդոտ հանդիսացող տարրերը։ Մաքրելու համար կարող եք օգտագործել հեղուկ օճառ և մաքուր ու նուրբ կտոր։ Կարևոր է ամբողջությամբ լվանալ օճառը, որպեսզի հանգարի վրա չմնան չորացած օճառի հետքեր։
Ժանգի կանխարգելում
Հանգարները պահպանելու կարևորագույն քայլերից է ժանգի կուտակումների կանխարգելումը։ Ժանգն առաջանում է, երբ մետաղական մակերեսները ենթարկվում են խոնավության և թթվածնի ազդեցությանը՝ առաջացնելով օքսիդացում, որը ժամանակի ընթացքում թուլացնում է նյութը։ Եթե ժանգը չվերացվի, այն կարող է տարածվել և վնասել կառուցվածքի կայունությունն ու անվտանգությունը՝ հանգեցնելով ծախսատար վերանորոգումների կամ նույնիսկ կառուցվածքի քայքայման։
Կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մետաղական մակերեսների վրա ժանգից պաշտպանող միջոցների կամ պաշտպանիչ մոմերի կիրառումն է։ Այս նյութերը կանխում են խոնավության և օդի անմիջական շփումը մետաղի հետ՝ նվազեցնելով կոռոզիայի ռիսկը։ Այս քայլը հատկապես կարևոր է խոնավ միջավայրերում, որտեղ օդում խոնավության բարձր մակարդակն արագացնում է ժանգի առաջացումը։
Հանգարների հիմքը և շրջակայքը
Մետաղական հանգարների հիմքը և շրջակայքը կարևոր դեր են խաղում կառուցվածքի կայունությունն ու երկարակեցությունն ապահովելու գործում։ Ամուր և կայուն հիմքը կդիմակայի հանգարի քաշին և կկանխի ժամանակի ընթացքում տեղաշարժերը, խախուտությունը և այլն։ Նույնիսկ հիմքի կամ շրջակայքի փոքր խնդիրները կարող են հանգեցնել կառուցվածքային խնդիրների, օրինակ՝ ճաքեր, դռների անհամաչափություն կամ անհավասար հատակներ, որոնք ժամանակի ընթացքում վտանգ կհանդիսանան հանգարում գտնվելու և այն ընդհանրապես օգտագործելու համար։
Մետաղական հանգարները պահանջում են ճշգրտություն և մասնագիտացված կառուցապատում, սակայն, անհրաժեշտ է նաև մասնագիտացված տեղադրում՝ հանգարն ամբողջությամբ ապահով և որակյալ օգտագործելու համար։ All Metal Conctrustions ընկերությունը Հայաստանում գործող մետաղամշակման ընկերություններից մեկն է և արդեն տարիներ շարունակ տրամադրում է մետաղի մշակման ու մետաղական կառուցվածքների տեղադրման ծառայություններ։
Ընկերությունը նաև տրամադրում է հանգարների արտադրության ու տեղադրման ծառայություններ, որոնց շրջանակում որակավորված մասնագետները նաև նախապես պատրաստում են հանգարների տեղադրման տարածքը, տրամադրում մասնագիտացված խորհրդատվություն տարածքի, համաչափության և այլ կարևոր գործոնների վերաբերյալ, որոնք կորոշեն հանգարի ապագան։ Այսպիսով, որակյալ և կյանքի համար անվտանգ հանգարների արտադրությունն ու տեղադրումը վստահեք միայն որակավորված մասնագետներին։