Մետաղական անգարների պատրաստում

Մետաղական անգարներ

Մետաղական անգարները մետաղական կոնստրուկցիաների տեսակ է, որը հիմնականում նախատեսված է արտադրական և պահեստային տարածքների, բազաների, առևտրային և զվարճանքի կենտրոնների շինարարության համար։

Անգարների` ի տարբերություն մնացած շինությունների, առավելություններն են`

1.Սեյսմոակտիվ գոտիներում ավելի հուսալի լինելը,
2.Մոնտաժման համեմատաբար կարճ ժամանակը,
3.Մեծ թռիչքների ապահովումը
4.Մետաղական անգարների թեթևությունը և տեղափոխման մատչելիությունը հնարավորություն է տալիս պատրաստել անգարները ցածր գներով,
5. Երակարակեցությունը։ Մետաղական անգարների կյանքը համեմատաբար այլ շինությունների ավելի երկար է։
6. Հողի արդյունավետ օգտագործումը։
Մետաղական անգարները լինում են միաթռիչք, բազմաթռիչք, միաթեք, բազմաթեք, ինչը հնարավորություն է տալիս պատվիրատուին կառուցել իր հնարավորություններին և պահանջներին համապատասխան մետաղական անգարի արտադրանք։

Մետաղական անգարներ պատրաստելու հիմանական փուլերն են`

1.Նախագծային աշխատանքներ
2.Նախագծային փաստաթղթավորման հետ կապված հարցեր
3. Հողային աշխատանքներ
4.Անգարների նախապատրաստվածքների պատրաստում
4. Գրունտապատում և ներկապատում
5. Տեղափոխում շինհրպարակ
6. Մոնտաժային աշխատանքներ
7. Մարդակների և ծածկերի ամրացում։ 

All Metal constructions իր մետաղական անգարների արտադրման համար օգտագործում է եվրոպական SIN տեխնոլոգիան։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս սյուների և կանգնակների հումքի մեջ խնայել մինչև 10%, իսկ հեծանների մեջ մինչև 35%, ինչը հնարավորություն է տալիս մետաղական անգարին լինել ավելի թեթև։ Դա էլ հնարավորություն է տալիս անգարը պատրաստել ավելի մատչելի գներով։

Սին-հեծանները իրենցից ներկայացնում են սովորական երկտավրային հեծանների կատարելագործված տարբերակը, որը հնարավորություն է տալիս ծածկել մեծ թռիչքներ։

Սին-հեծանների շնորհիվ հնարավոր է կառուցել նույնիսկ բազմահարկ մետաղական շենքեր` ընդ որում սեյսմոակտիվ տարածքներում։

All metal constructions-ը իր պատրաստած անգաների ներկապատման և գրունտապատման համար հիմանականում օգտագործում է հակակոռոզիոն և հրակայուն ներկեր, ինչը ավելի է չեզոքացնում հրդեհի վտանգը։

Անգարների տանիքի մարդակների համար All Metal-ը կիրառում է Z-աձև պրոֆիլներ, որը հենց ընկերությունը պատրաստում է իր սեփական հոսքագծերով` 150-300 մմ լայնքով և անսահամանափակ երկարությամբ։ Z-պրոֆիլները նույնպես նախատեսված են հումքի ծախսի կրճատման համար, որը իր հերթին մատչելի է դարձնում անգարների տանիքների պատրաստումը։