Դժվար է պատկերացնել, թե ինչպես էին հին մարդիկ ապրում մինչև մետաղի հայտնաբերումը։ Ինչպե՞ս էին տուն կառուցում, կամ ինչպիսի զարդեր կրում։ Այժմ դժվար է պատկերացնել մեր կյանքի անգամ մի ասպեկտ առանց մետաղի։ Մետաղի հայտնաբերումից ի վեր ամեն ոլորտի մեջ մետաղը սկսեց զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Մետաղի հայտնաբերումը այնքան մեծ իրադարձություն էր, որ նույնիսկ մի ամբողջ դարաշրջաններ են անվանվել դրա անունով՝ Բրոնզի դար, Երկաթի դար և այլն։
Այսպիսով, մետաղը երկար ճանապարհ է անցել և հասել մեր օրեր, սկզբում այն օգտագործում էին չմշակված, իսկ այժմ դրա հետ կատարվում են մի շարք աշխատանքներ մինչև օգտագործման հանձնվելը, օրինակ՝ մետաղների մեխանիկական մշակում։
Միշտ ասում ենք, որ մետաղները օգտագործվում են ամեն ոլորտում, բայց եկեք հասկանանք որոնք են մետաղի օգտագործման կոնկրետ ոլորտերը։
Երկաթը և պողպատը օգտագործվում է տների և կամուրջների կառուցման մեջ։
Ալյումինը լարերի մեջ է օգտագործվում։ Հեղուկ մետաղը օգտագործվում է ջերմաչափի մեջ, իսկ ոսկին ու արծաթը՝ զարդերի։
Մետաղները շինարարության մեջ
Մետաղները շատ են օգտագործվում շինարարության մեջ, քանի որ դրանք պինդ են, ամուր ու վստահելի։ Մետաղները ունեն նաև հիանալի էլեկտրահաղորդակցություն և երկարակեցություն, այս և այլ որակների շնորհիվ մետաղները անփոխարինելի են շինարարության մեջ։
Մետաղական ծածկեր ու մետաղական կաղապարներ ստանալը հեղափոխական էր շինարարության մեջ, քանի որ դրանք ամենադիմացկուն տարրերից են, որոնք անպակաս են բոլոր տեսակի կառույցներում։
Պղինձը բավականին լայն տարածում ունի շինարարության մեջ, քանի որ այն չի ենթարկվում կոռոզիայի, և ավելի թեթև է, քան մնացած մետաղները։
Պղինձը հիմնականում օգտագործվում է տանիքների, ծխատարերի և պատուհանների տարրեր պատրաստելու համար։
Ճարտարապետական դեկորացիաների մեջ նույնպես մեծ դեր ունի պղինձը։ Նրանից կարողանում են ստանալ ամենատարբեր դեկորացիաներ, որոնք շատ գեղեցիկ են լինում գրեթե բոլոր ինտերիեր դիզայնի ոճերի հետ։
Պողպատը նույնպես լայն օգտագործում ունի շինարարության և դիզայնի մեջ։ Նամանավանդ հետք չթողնող պողպատը ուղղակի հիանալի է տան դիզայնի տարբեր դեկորացիաներ ու տարրեր պատրաստելու համար։
Պողպատի կտրում իրականացնելը բավականին հեշտ է, որը ավելացնում է դրա դրական հատկանիշեների քանակը։
Յուրաքանչյուր մետաղ իր դերն ունի շինարարության մեջ, դրանք շինարարությանը տալիս են էսթետիկ, ամուր, պինդ տեսք։ Մետաղների օգտագործումը գեղեցկացնում ու եզակի տեսք են տալիս շինարարությանը։ Մետաղները ունեն տարբեր գույներ, հետևաբար դրանց կարելի է օգտագործել բոլոր տեսակի դիզայնների մեջ ևս։ Մետաղները նաև ժամանակակից ու թարմ տեսք են տալիս յուրաքանչյուր կառույցին։ Դրանց կարողանում են օգտագործել ներսի ու դրսի դիզայնի համար, ինչպես տան այնպես էլ օֆիսային և այլ շինությունների մեջ։
Մետաղները նաև անփոխարինելի են իրենց վերամշակման հնարավորության համար։ Եթե երբևէ ցանկանաս փոխարինել շինարարության որևէ տարր, ապա տվյալ մետաղը կարող է վերամշակվել և նորովի օգտագործվել։
Մետաղը ամուր շինարարական նյութ է, որը դիմանում է ծանրությանը։ Մետաղից կառուցված շինությունների չափը նույնպես չի սահմանափակվում։
Ավտոտնակներ, ճանապարհներ, պահեստներ, շենքեր ամեն ինչ կարելի է կառուցել մետաղների օգնությամբ։
Մետաղներ և այլ շինանյութեր
Շինարարության մեջ օգտագործվում են ամենատարբեր նյութերը։ Չէ՞ որ յուրաքանչյուր կառույց իրենից ներկայացնում է բարդ կառուցվածք, բաղկացած տարբեր շինանյութերից և մարդկային ռեսուրսից։
Ճարտարապետները ամիսներ են անցկացնում նախագծելու վրա, այնուհետև հաշվարկներ են արվում, որպեսզի կոնկրետ ժամկետներում տվյալ շենքը պատրաստ լինի։ Անհրաժեշտ շինանյութերի համար նույնպես հաշվարկներ են արվում, որպեսզի դրանք բավարար լինեն շինարարության համար։ Ընտրված շինանյութերը նույնպես կարևոր են, դրանք պետք է լինեն որակյալ, պինդ, ամուր և այլն։
Այսպիսով, շինարարության մեջ մետաղներից բացի օգտագործվում են այլ շինանյութեր, օրինակ՝ բետոն, փայտ, քար, աղյուս, ցեմենտ և այլն։
Վերը նշված բոլոր շինանյութերը մեծ կիրառում ունեն, սակայն առանց մետաղների դրանց կիրառումը կլինի ոչ տեղին, քանի որ մետաղներին է պատկանում կառույցների ամրության պատասխանատվությունը։