Մետաղական ծածկերի պատրաստում

Այսօր ծածկերը կառուցում են տարբեր նյութերից, սակայն ամենապրակտիկ և ամուր ծածկերը, իհարկե, պատրաստված են մետաղից։

Մետաղական ծածկերի գլխավոր մասը վերևի հատվածն է, որը ամրացվում է ամուր սյուների կամ միանգամից պատերի վրա։

Մետաղական ծածկերը, ի տարբերություն այլ ծածկերի, ունեն մի շարք առավելություններ, որոնցից են`

  • Ամրությունը: Համեմատած մնացած ծածկերի տեսակների` օրինակ փայտ կամ ապակի, մետաղական ծածկերը աչքի են ընկնում իրենց ամրությամբ և ավելի քիչ են ենթարկվում դեֆորմացիաների։
  • Երկարակեցությունը: Մետաղական ծածկերը ծառայում են շատ երկար` ի հաշիվ իրենց խտության և եղանակային պայմանների նկատմամբ դիմացկունության, իսկ որակյալ ներկապատումը պաշտպանում է ծածկը ժամանակի ընթացքում ժանգոտվելուց։
  • Հրակայունությունը: Մետաղական ծածկերը, ի տարբերություն այլ տեսակ ծածկերի` պլաստիկ, փայտ և այլն, հրակայուն են և չեն ենթարկվում այրման։
  • Էկոլոգիապես մաքուր լինելը: Մետաղական ծածկերը էկոլոգիապես մաքուր են, չեն առաջացնում տհաճ հոտեր և չեն արտանետում վնասակար նյութեր, որոնք կարող են վտանգել առողջությունը։

Մետաղական ծածկերը ոչ միայն ունեն ֆունկցիոնալ մեծ նշանակություն` պաշտպանում են անձրևից, ձյունից և արևից, այլ նաև կարող են հանդիսանալ յուրահատուկ դեկորատիվ կառույց։

Մետաղական ծածկերի հիմանական տեսակներն են`

  • Միաթեք — երբ ծածկի վերևի հատվածը չունի թեքություն կամ թեքված է մեկ ուղղության վրա։
  • Երկթեք — երբ ծածկի վերևի հատվածը թեքված է երկու տարբեր կողմերի վրա` հավասարաչափ կամ տարբեր երկարություններով։
  • Բազմաթեք — երբ մետաղական ծածկի վերևի հատվածը ունի թեքություն երկուսից ավելի ուղղություններով։
  • Կամարաձև — երբ վերևի հատվածը ունի որոշակի ռադիուս, որի վրա ամրացվում են ծածկող նյութերը։

Մետաղական ծածկերի տանիքը կարող է ծածկված լինել տարբեր նյութերով, որոնցից ամեն մեկը ունի իր առավելությունները և թերությունները`

  • Պոլիկարբոնատ — Այս նյութի հիմանական առավելությունը իր արտաքին տեսքն է, սակայն ծառայում է համեմատաբար կարճ, քանի որ քայքայվում է արևից։
  • Պրոֆբաստիլ — Այս նյութի հիմանական առավելությունն իր երկարակեցությունն ու մատչելիությունն է, սակայն արտաքին տեսքը էապես զիջում է մնացածին։
  • Ապակի — Հիմանակն առավելությունը գեղեցկությունն ու դիմացկունությունն է, սակայն համեմատաբար ավելի թանկ է։

All metal constructions ընկերությունը, ունենալով տարիների փորձ և կատարելով ավելի քան 200 մետաղական ծածկ, իր ծառայություններն է առաջարկում այս ոլորտում։

All Metal-ը առաջարկում է ցանկացած տեսակի և բարդության ծածկեր՝ այդ թվում նաև պոլիկարբոնատային ծածկեր: