Տանիքների ընտրությունը մշտապես հետաքրքիր գործընթաց է, որն ընդգրկում է նյութերի ընտրությունը, գույնը, ոճը և այլն։ Այս գործընթացում առաջին քայլերից մեկը գրեթե միշտ ոճի և նյութի ընտրությունն է, որը հիմնականում պայմանավորված է բնակարանի կամ շինության տեղանքից, եղանակային պայմաններից և, իհարկե, անձնական նախընտրությունից։ Որակյալ և ճշգրիտ տանիքի ընտրությունը ձեր բնակարանի կամ կառույցի երկարաժամկետ ներդրումներից մեկն է։ Այսպիսով, ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն, ինչպե՞ս կողմնորոշվել և որտեղի՞ց ձեռք բերել վստահելի մետաղական կոնստրուկցիաներ՝ մշտապես որակյալ տանիք կառուցելու գործընթացում։
Մետաղական տանիքի ծածկեր․ Ամուր տանիքի դերը մեր օրերում
Վերջին ժամանակներում մետաղական տանիքները ձեռք են բերել մեծ հայտնիություն։ Սա պայմանավորված է նրանց երկարակեցությամբ և դիմացկունությամբ, ինչպես նաև գեղեցիկ ու մոդերն դիզայնով ու էներգիաարդյունավետությամբ։ Ի տարբերություն ավանդական ասֆալտե տանիքների, որոնք հարկավոր է թարմացնել յուրաքանչյուր 15-20 տարին մեկ, մետաղական տանիքները տևում են 50 և ավելի տարի, ունեն խնամքի նվազագույն պահանջ և համարվում են երկարատև ներդրում՝ տանիքի համար։
Մետաղական տանիքները նաև դիմացկուն են արտաքին ազդեցությունների հանդեպ, օրինակ՝ քամիների, կարկուտի, կուտակված ձյան քաշի, խոնավության, և այլնի։ Այս հատկությունների շնորհիվ, մետաղն ունի նախընտրելիության ավելի բարձր մակարդակ, քանզի դրանք շինությանը տալիս են պաշտպանության ամուր և վստահելի շերտ։
Նրբաոճ մետաղական տանիքներ
Մետաղից կարելի է ստանալ ամենատարբեր ոճերը, ընտրել նախընտրելի գույնը և ձևավորումը։ Այս գործոնները մետաղին տալիս են ճկունություն և հարմարվելիություն՝ տարբեր ճարտարապետություն ունեցող շինություններին։
Տանիքի ծածկեր գներ․ Էներգիաարդյունավետություն
Մեկ այլ առավելություն է թիթեղյա տանիք կառուցելիս էներգիաարդյունավետության դիտարկումը։ Արևային օրերին այն արտացոլում է արևի ճառագայթները և նվազեցնում տանիքի սաստիկ տաքացումը, որը միտված է ներթափանցել շինության ներս և բարձրացնել ջերմաստիճանի մակարդակը։ Այս հատկության շնորհիվ, ամառային ամիսներին բնակարանն ավելի հով է և հաճելի, ինչպես նաև նվազում է օդորակիչների օգտագործման անհրաժեշտությունը։
Հաշվի առնելով մետաղական կոնստրուկցիաների բազում առավելությունները, շատերը տանիքի և այլ կառույցների համար նախընտրում են հենց այս նյութը, որը նաև վերամշակելի է և չի վնասում բնությանը՝ հին մետաղական տանիքը փոխելիս։ Սակայն, հարկ է նշել, որ մետաղն ունի տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է այս կամ այն առավելությունները, իսկ արժեքը կախված է մետաղի անհրաժեշտ երկարությունից և նյութից։ Այսպիսով, ստորև կխոսենք մետաղի մի քանի տեսակներից, կանցկացնենք դրանց ամրության և դրական հատկանիշների համեմատություն և կօգնենք Ձեզ կատարել տեղեկացված որոշում։
Ալյումինե տանիքներ
Ալյումինե տանիքներն ունեն մի շարք առավելություններ, որոնք նպաստում են տանիքի երկարակեցությանը և թարմ տեսքին։ Ստորև կներկայացնենք առավելություններից մի քանիսը։
Ամրություն և կոռոզիայի հանդեպ դիմացկունություն
Ալյումինե տանիքները հայտնի են ամրությամբ և կոռոզիայի հանդեպ բարձր դիմացկունությամբ։ Տանիքների այս տեսակը հատկապես նախընտրելի է խոնավության բարձր մակարդակ ունեցող տեղանքներում, որտեղ մետաղի այլ տարբերակները կարող են ենթարկվել ժանգոտման։
Այսպիսով, ալյումինը չի ժանգոտվում և ավելի երկար է պահպանում տանիքի թարմ տեսքն ու կառուցվածքային ամբողջականությունը։
Քաշ և պարզ տեղադրում
Համեմատած այլ մետաղների, ալյումինե տանիքներն ունեն ավելի թեթև քաշ և տեղադրվում են ավելի պարզ գործընթացով։ Այս հատկության շնորհիվ շինությունը նաև զերծ է մնում հավելյալ ծանրությունից։
Էներգիաարդյունավետություն N2
Ալյումինը մետաղի այն տեսակներից է, որն ակտիվորեն արտացոլում է արևի շողքերը և նպաստում շինության ներսում ավելի հով միջավայրի ստեղծմանը։
Գեղագիտություն
Ալյումինե տանիքները հասանելի են տարբեր ոճերով ու գույներով և տալիս են ընտրության ավելի լայն հնարավորություն։ Այս նյութից կարելի է ստեղծել ինչպես ավանդական տանիքներ, այնպես էլ նուրբ ուրվագծեր և դիզայն՝ ձեր նախընտրությունն իրականության վերածելու նպատակով։
Միջավայրի պաշտպանությունը
Ալյումինը վերամշակելի նյութ է, ինչի արդյունքում բազում ալյումինե տանիքներ ժամանակի ընթացքում ենթարկվում են վերամշակման՝ տանիքի թարմ տեսքն ապահովելու համար։
Պողպատե տանիքներ
Պողպատե տանիքներն ամուր են և դիմացկուն՝ կտրուկ եղանակների հանդեպ։ Համեմատած այլ նյութերի, պողպատն ունի մի քանի ենթատեսակներ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է սեփական առանձնահատկություններով։
- Ցինկապատ պողպատ․ Պողպատի այս տեսակն ունի ցինկի լրացուցիչ շերտ, որը նախատեսված է պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար։ Այն մատչելի տարբերակ է և դիմացկուն է ամենատարբեր եղանակային պայմաններին։ Կարող է օգտագործվել բնակելի շենքերի տանիքների կառուցապատման համար։
- Գալվալում (գործիքային) պողպատ․ Այս տեսակը ներառում է 43.5% ցինկ, 55% ալյումին և 1.5% սիլիկոն։ Այն ունի բարձր պաշտպանություն կոռոզիայի հանդեպ և դիմացկուն է ժանգի առաջացմանը։ Հենց այս առավելություններն էլ նպաստել են պողպատի նախընտրելիությանը։
- Ժանգոտվող պողպատ․ Սա պողպատի հատուկ տեսակ է, որը խոնավությունից հետո ձևավորում է ժանգոնման շերտ և պաշտպանում պողպատը՝ հնարավոր վնասվածքներից։ Չնայած, որ այն արդյունավետ տարբերակ է, սակայն տանիքի ընտրության դեպքում հարմարավետ ընտրություն չէ՝ պայմանավորված արտաքին տեսքի նկատառումներով։ Սակայն, կարող է օգտագործվել այն նախագծերում, որտեղ խոնավության մակարդակը բարձր է։
Պողպատի յուրաքանչյուր տեսակ ապահովում է բարձր դիմացկունություն և երկար տարիների ծառայություն, այսպիսով, այն հուսալի ընտրություն է շեն տանիք ստեղծելու համար։
Ծածկույթներ և պաշտպանիչ նյութեր
Պաշտպանիչ ծածկույթները պողպատե տանիքին տալիս են ավելի բարձր դիմացկունություն, դրանք նախատեսված են տանիքի մակերեսն արտաքին ազդեցություններից պաշտպանելու համար։ Ահա ծածկույթների մի քանի տեսակներ, որոնք կարող եք դիտարկել ձեր տանիքի ամրության համար։
- Ցինկապատ ծածկույթներ․ Տրամադրում են կատարյալ պաշտպանություն, մատչելի են և դիմացկուն տարբեր եղանակների հանդեպ։
- Գալվալում ծածկույթներ․ Պարունակում են ցինկ և ալյումինի խառնուրդ, դիմացկուն են եղանակային փոփոխությունների հանդեպ։ Ունեն ավելի երկար կյանք՝ համեմատած ցինկապատ ծածկույթներին։
- Պոլի (Polyester) ծածկույթներ. Արտադրվում է պոլի ռետինից և դիմացկուն է եղանակային տարբեր պայմաններին։ Կատարելապես պահպանում է տանիքի գույնը և դիմացկուն է նույնիսկ կարկուտների հարվածներին։
- Պոլիվինիլքլորիդ (Polyvinylidene Fluoride)․ Հիանալի դիմացկունություն, նույնպես պահպանում է տանիքի գույնը և կարող է օգտագործվել ծանր կլիմայական տարածքներում գտնվող շինությունների համար։
Տանիքի ծածկույթները նախատեսված են տանիքին հավելյալ դիմացկունություն տրամադրելու համար, անկախ մետաղի տեսակից, լինի դա ցինկապատ պողպատ, թե ալյումին։ Այսպիսով, տանիքի երկարակեցությունը նաև կախված է մետաղի համար պաշտպանիչ ծածկույթ ընտրելուց, իսկ թե ինչպիսի ծածկույթ է անհրաժեշտ հենց ձեր մետաղական տանիքին, կարող եք պարզել կապ հաստատելով մասնագետի հետ։
Ինչո՞ւ դիմել մասնագետի՝ մետաղական տանիքի կառուցապատման համար
Մետաղական տանիքների պատրաստումը ներառում է մի քանի կարևոր գործընթաց, որոնից յուրաքանչյուրը պահանջում է մասնագիտացված մոտեցում։ Այսպիսով, դիմելով մասնագետի օգնությանը, դուք ապահովում եք տանիքի որակյալ տեղադրում, որը կծառայի երկար տարիներ։
Նյութի ընտրության խորհրդակցություն
Որակավորված մասնագետը ձեզ կօգնի ընտրել մետաղի նյութը, որը պայմանավորված է մի քանի գործոնների ազդեցությամբ․
- Եղանակ․ Մասնագետը կատարելապես հասկանում է մետաղի տեսակներից և կարող է որոշել ձեր շինության տեղանքին անհրաժեշտ մետաղի տեսակը։ Սա պայմանավորված է ձյան առատ տեղումների կամ կարկուտի հաճախականությունից, ինչի դեպքում անհրաժեշտ է խուսափել թեթև քաշ ունեցող մետաղներից։
- Բյուջե․ Յուրաքանչյուր կառուցապատում անցկացվում է որոշակի սահմանած բյուջեով։ Այս դեպքում կարող եք կապ հաստատել մասնագետի հետ, հասկանալու համար ձեզ հարմարավետ մետաղների տեսակները։
- Գեղեցկության մակարդակ․ Կարող եք խորհրդակցել մասնագետի հետ, ձեր նախընտրած դիզայնը և գույնը ստանալու համար։ Այս դեպքում մասնագետը կարող է նաև խորհրդակցել ձեզ հետ՝ ձեր շինությանը համապատասխան երանգ և դիզայն առաջարկելու համար։
- Մասնագիտացված տեղադրում․ Տանիքի ճշգրիտ տեղադրումն այնքան կարևոր է, որքան տանիքի բարձրորակ արտադրությունը։ Մասնագիտացված ընկերությունը մեծ խնամքով է տեղադրում տանիքը՝ այն չվնասելու և թերի տեղադրելուց խուսափելու համար։ Արդյունքում չեն առաջանում ջրի արտահոսքի դեպքեր, որոնք նաև վնասում են շինության ներքին հատվածը։
Այսպիսով, տանիքի տեղադրման գործընթացում խրախուսելի է դիմել մասնագետների օգնությանը, ովքեր ձեզ կուղեկցեն տանիքի կառուցապատման ամբողջ գործընթացում։
Ամփոփում
Տանիքի գրագետ և ճշգրիտ կառուցապատումը նպաստում է շինության երկարակեցությանը։ Այսպիսով, կատարեք տեղեկացված որոշումներ՝ ձեր շինության դիմացկունությունը բարձրացնելու համար։