Բնակարանի ձևավորման ընթացքում մեծ դեր ունի բազրիքների դիզայնը, որը ճիշտ ընտրության դեպքում տարածքին կտա ավելի նրբագեղ և հաճելի տեսք։ Յուրաքանչյուր տարածքում բազրիքները սովորաբար ունեն երկու դեր․ տրամադրում են ապահովություն՝ պաշտպանելով աստիճաններից վայր ընկնելուց և գեղեցկացնում են ընդհանուր տարածքը, լինի դա բնակարան, թե կոմերցիոն շինություն։
Մեր օրերում գոյություն ունեն բազրիքների ամենատարբեր դիզայնները, որոնց շնորհիվ կարող եք ընտրել ինչպես հասարակ և մինիմալ ձևավորումը, այնպես էլ բարդ կոնստրուկցիաներ ունեցող տարբերակները։ Այսպիսով, ճիշտ ընտրություն կատարելու համար առանձնացրել ենք ժամանակակից բազրիքների մի քանի տարբերակներ, որոնք կօգնեն Ձեզ կատարել ընտրություն։
Մինիմալիստական բազրիքներ
Մինիմալ ոճ ունեցող բազրիքները կարող են տեղադրվել ինչպես շինության ներսում, այնպես էլ դրսում։ Ներսում կարող են տեղադրվել ապակուց, փայտից և այլ նյութերից պատրաստված բազրիքները։ Իսկ դրսում սովորաբար ավելի հարմարավետ տարբերակներ են մետաղից պատրաստված տարբերակները։ Ինչո՞ւ, քանի որ մետաղական կոնստրուկցիաներն անցնում են ավելի դետալական մետաղի մշակում ներառող գործընթացներ, որի շնորհիվ չի վնասվում կոնստրուկցիան՝ նույնիսկ ծանր եղանակային պայմանների դեպքում։ Ահա բազրիքների տեսակների մի քանի մինիմալիստական տարբերակներ․
Ապակե բազրիքներ
Թափանցիկության շնորհիվ ապակին չի սահմանափակում տեսադաշտը և տարածքին տալիս է ավելի լայն ու մեծ տեսք։ Այն հիմնականում տեղադրվում է ներքին տարածքներում, քանզի անձրևաջրերը կարող են վնասել ապակու ընդհանուր կառուցվածքը՝ թողնելով հետքեր։ Շինության ներսում ապակին կարող է փոխանցել գեղեցիկ և ներդաշնակ տեսք և միաժամանակ տրամադրել ապահովության բարձր մակարդակ։
Կաբելային բազրիքներ
Բազրիքների այս տեսակը հիմնականում կառուցվում է մետաղից և ամուր մալուխներից։ Մետաղը ծառայում է որպես բազրիքների շրջանակ, որից կարելի է բռնվել, իսկ մալուխները տեղադրվում են շրջանակների ներսում և տալիս մինիմալ ու կոկիկ տեսք։ Գաղտնիքն այն է, որ մալուխները գրեթե տեսանելի չեն, ինչի շնորհիվ էլ հարմարավետ տարբերակներ են կոմերցիոն շինություններում և ժամանակակից բնակարաններում տեղադրվելու համար։
Այս տարբերակները նաև տեղադրվում են դրսում՝ շինության արտաքին տեսքը գեղեցկացնելու նպատակով։ Բացի այդ, գեղեցիկ և մինիմալ տեսքին զուգահեռ՝ կաբելային բազրիքները նաև տրամադրում են ամրության ու հուսալիության բարձր մակարդակ։ Պատրաստելու համար կարելի է օգտագործել նաև գունավոր մետաղ՝ ըստ Ձեր նախընտրության։
Մաքսիմալիստական բազրիքներ
Մաքսիմալիստական բազրիքները սովորաբար ունեն ամենատարբեր դիզայնները և արտացոլում են հմուտ մասնագետների տարիների փորձը։ Եթե կարծում եք, որ Ձեր շինությանը կհամապատասխանեն մաքսիմալիստական ոճ ունեցող բազրիքներ, ապա ահա մի քանի տարբերակներ, որոնք կարող եք հաշվի առնել։
Կոփածո երկաթից բազրիքներ
Կոփածո մետաղը պատկանում է գունավոր մետաղների շարքին։ Դրանից կարելի է ստանալ տարբեր ոճեր, սկսած դասականից, մինչև մոդերն տարբերակները։ Այն կարելի է նաև համադրել փայտի հետ և բնակարանում ստեղծել ավելի ջերմ ու «տնային» միջավայր։
Բացի այդ, մետաղական բազրիքներ ստեղծելիս նաև կարող եք օգտագործել աստիճանների մետաղական հիմնասյուն, որն է՛լ ավելի կբարձրացնի աստիճանների ապահովությունն ու հուսալիությունը։ Իսկ եթե բազրիքները նախատեսված են դրսում տեղադրելու համար, ապա կարող եք նաև ավելացնել մետաղական ծածկեր՝ անձևային օրերին հարմարավետ տարածք ստեղծելու համար։
Չժանգոտվող պողպատից բազրիքներ
Չժանգոտվող պողատը հիանալի լուծում է հատկապես դրսում տեղադրվելիք բազրիքների համար։ Այն դիմացկուն է ինչպես քամիների, այնպես էլ խոնավության դեմ և մնայուն է երկար ժամանակ։ Ահա այս հատկությունների շնորհիվ, չժանգոտվող պողպատից կարելի է նաև ստանալ լողավազանի բազրիքներ, որոնք դիմացկուն են մշտապես խոնավ պայմաններում։
Բացի այդ, վերջին ժամանակներում չժանգոտվող պողպատից կամ այլ մետաղական կոնստրուկցիաներից պատրաստված բազրիքները դարձել են հայտնի ընտրություն՝ շնորհիվ հակակոռոզիոն հատկությունների, քաշ/ամրություն հարաբերակցության, խնամքի նվազագույն անհրաժեշտության և այլ կարևոր հատկանիշների։
Մետաղի ճշգրիտ մշակման կարևորությունը
Մետաղական կոնստրուկցիաների ամրությունը, հուսալիությունը, գեղեցիկ տեսքը և նույնիսկ նվազագույն խնամքի անհրաժեշտությունը կախված են մետաղի մշակման որակից։ Վատ կամ թերի մշակված մետաղական կոնստրուկցիաները սովորաբար ունեն անհավասար և անհարթ մակերես։ Սա հատկապես նկատելի է, եթե գործ ունեք խառնված մետաղների հետ, որոնց թերի մշակման արդյունքում համադրված մետաղներն չեն համաձուլվում ամբողջովին։
Բացի այդ թերի մշակված մետաղական կոնստրուկցիաները չունեն բարձր որակ և հուսալի չեն, հատկապես, երբ դրանք անհրաժեշտ են աստիճանների բազրիքների համար։ Այսպիսով, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մետաղի մշակման որակին, իսկ ավելի կոնկրետ՝ վստահել ամբողջ գործընթացը մասնագետներին։
Օրինակ՝ եթե մետաղն անցել է որակյալ մշակման գործընթաց, ապա նկատելի չեն լինի անորակ եռակցման հետքեր, այդ թվում՝ ճաքեր, թույլ եզրեր և այլն։ Բազրիքների դեպքում՝ դրանք պիտի ունենան հավասար եզրեր և ամուր զոդում, որոնք դիմացկուն են նաև քաշի կամ հարվածների ազդեցությանը։
Այսպիսով, մետաղական կոնստրուկցիաների, այդ թվում նաև բազրիքների արտադրությունում կարևոր է հաշվի առնել արտադրության որակը, քանզի դրանից է կախված բազրիքների կառուցվածքային ամբողջականությունը, կոռոզիայի հանդեպ դիմադրողականությունը, և հավասար տեսքը՝ բազրինքների հաճելի և հավասարաճափ տեսքի համար։
Մասնագիտացված մոտեցում և որակյալ արտադրանք
Մասնագետներն առաջին հերթին մետաղի մշակումն անցկացնում են ապահով տարածքում՝ հեռու երեխաներից և երրորդ անձանցից, ովքեր կարող են պատահաբար վնասվել։ Բացի այդ, օգտագործվում են համապատասխան սարքավորումներ՝ նախընտրելի որակն ու դիզայնը ստանալու համար։ Մետաղամշակման համար մասնագետները նաև խորհրդակցում են Ձեզ հետ՝ Ձեր իսկ նախընտրած մետաղի տեսակը մշակելու համար։
Արդյունքում ստանում եք բարձրորակ պրոդուկտ՝ մշակված արհեստավարժ անձանց կողմից, ովքեր համադրել են ոլորտում տարիների փորձը՝ Ձեր իսկ ակնկալիքների հետ։
Մետաղի մշակումը «All Metal Constructions» ընկերությունում
«All Metal Constructions» ընկերությունը հայկական արմատներով մետաղամշակման մասնագիտացված ընկերություն է, որն աշխատում է տարբեր մետաղների հետ՝ օգտագործելով միջազգային ստանդարտներին համապատասխանող սարքավորումներ։
Ընկերությունն աշխատում է պողպատի, չժանգոտվող պողպատի, ալյումինի, երկաթի և այլ մետաղների հետ, իրականացնում է մետաղի ծռում, կտրում, կոնստրուկցիաների պատրաստում, և իհարկե բազրիքների պատրաստում։
Ամփոփում
Բազրիքներ կարելի է պատրաստել բազմազան նյութերից, որոնցից ամենատարածվածներն են մետաղները, ապակին և փայտը։ Ընտրությունը մեծամասամբ կախված է Ձեր իսկ ոճից և բնակարանի ինտերիրեր կամ էքստերիեր դիզայնից։ Սակայն, որոշ դեպքերում շատերն ընտրում են մետաղը՝ որպես բազրիքների հիմնական նյութ, քանզի այն դիմացկուն է ժամանակի, ինչպես նաև սաստիկ եղանակների ազդեցության դեմ։