Մետաղամշակման և կոնստրուկցիաների պատրաստման մեջ գրեթե ամենակարևոր դետալը մետաղների մշակումն է` մասնավորապես մետաղների կտրումը։
Պողպատի կտրման մեջ շատ կարևոր առանձնահատկություններից են մետաղների կտրման որակը, ճշգրտությունը և իհարկե արագությունը։
All Metal constructions-ը իր ծառայություններն է առաջարկում պողպատի, ալյումինի, չժանգոտվող պողպատի, լատունի, պղնձի և այլ մետաղների կտրման գործում։
All metal constructions ընկերությունը, կիրառելով գերմանական, իտալական և չինական հաստոցներ, կարողանում է ապահովել հաճախորդների պահանջներին համապատասխան որակ, ճշգրտություն և արագություն։
Ընկերությունը կիրառում է մետաղների կտրման հետևյալ եղանակները`
1. Գելեոտինա — շատ հարմար է ուղղանկյուն կամ քառակուսի մինչև 4 մմ հաստությամբ թիթեղների կտրման համար։ Ապահովում է կտրման իդեալական որակ և արագություն։
2. Waterjet համակարգ — շատ հարմար է հաստոցների և հոսքագծերի դետալների պատրաստման համար։
Աչքի է ընկնում կտրման առավելագույն ճշգրտությամբ։
3. Պլազմային կտրում — հարմար է դեկորատիվ էլեմենտների և մետաղական կոնստրուկցիաների դետալների կտրման համար։ Աչքի է ընկնում կտրման արագությամբ և մատչելիությամբ։