Մետաղական կոնստրուկցիաների պատրաստում

Մետաղական կոնստրուկցիաներ

Մետաղական կոնստրուկցիաները կամ մետալոկոնստրուկցիաները բացառապես մետաղի հիմքի վրա պատրաստված

արտադրանքներն են, որոնք ծառայում են որպես կաղապար վերջնական արտադրանքի համար։
Մետաղական կոնստրուկցիաների պատրաստման համար հիմնական օգտագործվող մետաղական նյութերն են` տավրերը, երկտավրերը, շվելլերները, անկյունակները, խողովակները, ձողերը, բազմապիսի պրոֆիլները։

metaxakan-konstrukxia

Մետաղական կոնտրուկցիաների հիմանական տեսակներն են`

1. Կրող կամ ֆունկցիոնալ կոնստրուկցիաներ։ Այս տեսակի մետաղական կոնստրուկցիաների հիմնական դերը կառուցվող կաղապարի ծանրությունը իր վրա վերցնելն է։ Այս կոնստրուկցիաների թվին կարելի է դասել աշտարակները, կամուրջները, պահեստային, արտադրական տարածքները, արևային պանելների կաղապարները և այլն։

2. Դեկորատիվ կոնստրուկցիաներ։ Այս տեսակի մետաղական կոնստրուկցիաների հիմնական դերը անցանկալի հատվածների ծածկումն է, անվտանգության ապահովումը կամ էսթետիկ դերը։ Այսպիսի կոնտրուկցիաների թվին կարելի է դասել բազրիքները, ճաղավանդակները, ինտերիերի կամ էքստերիերի այլ մետաղական դետալները։

Մետաղական կոնտրուկցիաները, ըստ հավագելու ձևի, բաժանվում է երեք տեսակի` զոդվող կոնստրուկցիաներ, հավագվող կոնստրուկցիաներ և խառը կոնստրուկցիաներ։

All metal constructions-ը պատրաստում է վերը նշված բոլոր տեսակի կոնստրուկցիաները` օգտագործելով բարձրորակ նյութեր։

Զոդվող կոնստրուկցիաներ հավաքելիս All Metal constructions-ը օգտագործում է զոդման հետևյալ տեսակները` Էլեկտրոզոդում, CO զոդում, արգոնե զոդում, իսկ հավաքովի կոնստրուկցիաների պարագայում կիրառում է կոնտրուկցիաներին համապատասխան ամրության հեղյուսներ, մանեկներ և այլ նյութեր։