Մետաղական ծածկեր ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել հասանելի տարբերակները, նրանց արժեքներն ու առավելությունները, օրինակ՝ դիմացկունությունը, էներգիաարդյունավետությունը և գեղեցիկ տեսքը։ Քանի որ, ծածկերի արժեքը մեծապես պայմանավորված է շինության ձևից, չափսից ու ձեր իսկ նախընտրությունից, ստորև կուսումնասիրենք մի քանի գործոններ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ ձեր տանիքի կառուցապատման մոտավոր բյուջեն։
Տանիքի ծածկեր գներ
Մետաղական ծածկերի արժեքը նույնպես, սահմանվում է մի քանի գործոններով․
- Ծածկի նյութը․ Տարբեր նյութեր ունեն տարբեր արժեքներ, սա պայմանավորված է նյութերի դիմացկունության ու ամրության մակարդակից, կոռոզիայի ու ժանգի հակվածության աստիճանից և այլն։ Օրինակ, ցինկն ու պղինձը համարվում են պրեմիում մետաղներ և ունեն ավելի բարձր արժեք։
- Տանիքի չափսն ու ձևը․ Ավելի մեծ տանիքների համար անհրաժեշտ են ավելի շատ ծածկեր, կառուցապատման նյութեր ու գործիքներ։ Դրանք էապես բարձրացնում են ընդհանուր տանիքի կառուցապատման արժեքը։
- Տեղադրում․ Մետաղական ծածկերն անհրաժեշտ է տեղադրել մասնագիտացված օգնության միջոցով։ Քանի որ, մետաղն ինքնին մեծ ներդրում է շինության երկարատև բարեկեցության համար, իսկ ոչ պատշաճ տեղադրումը կարող է առաջացնել վաղաժամ վերանորոգումների անհրաժեշտություն։ Այս դեպքում, արժեքը կարող է պայմանավորված լինել շինության տեղանքից, տանիքի ձևից, ձեր նախընտրելի ծածկերի տեսակից և այլն։
- Տանիքի ծածկույթ և այլ պարագաներ․ Տանիքի կառուցապատման ընթացքում անհրաժեշտ են նաև լրացուցիչ ստորին շերտեր, ամրացնող նյութեր։ Այս ամենը նույնպես, բարձրացնում է ընդհանուր արժեքը։
Այսպիսով, այս գործոնները ձեզ մեծապես կօգնեն սահմանել ճշգրիտ բյուջե՝ թիթեղյա տանիք կառուցելու գործում, որն էլ անհրաժեշտ է հետագա «չնախատեսված» ծախսերը նախորոք հաշվի առնելու համար։
Մետաղական ծածկերի տեսակները
Հայտնի են մետաղական ծածկերի մի քանի տեսակներ, որոնք լայն կիրառություն ունեն այս կամ այն կառույցի համար։ Ծածկերի ընտրությունը հիմնականում կախված է շինության տեսակից ու անհատի սեփական ոճից։ Օրինակ՝ գոյություն ունեն միաթեք ծածկեր, որոնց վերևի հատվածը զուրկ է որևէ թեքությունից, կամ ունի միայն մեկ կողմի թեքություն։
Հայտնի են նաև երկթեք, բազմաթեք ու կամարաձև մետաղական ծածկեր։ Երկթեք մետաղական ծածկերի վերևի հատվածը սովորաբար թեքված է երկու տարբեր կողմերի վրա։ Թեքված հատվածները կարող են ունենալ հավասարաչափ կամ տարբեր թեքվածություններ։
Բազմաթեք մետաղական ծածկերի վերևի հատվածը թեքված է երկու կամ ավելի ուղղություններով։ Իսկ կամարաձև ծածկերի վերևի հատվածն ունի որոշակի ռադիուս, որը նախատեսված է ծածկող նյութերը պահելու համար։
Ընտրություն կատարելիս կարելի է հաշվի առնել մի քանի գործոններ, որոնք էապես կարող են բարձրացնել ծածկերի արդյունավետությունը։ Նման գործոններից է շենքի դիրքը, օրինակ՝ եթե շենքը տեղակայված է արևկողմ վայրում, ապա կարող եք ընտրել բազմաթեք ծածկ, որը կպաշտպանի շինությունը՝ օրվա տարբեր ժամերի արևից։
Ինչո՞ւ ընտրել մետաղական տանիքի ծածկեր
Մետաղական ծածկերն ամուր են ու երկարակյաց։ Իսկ մասնագիտացված տեղադրման ու խնամքի դեպքում նրանք սովորաբար ծառայում են 40-75 տարի՝ ի տարբերություն ավանդական ասֆալտե տանիքների, որոնք ծառայում են 12-25 տարի։ Բացի այդ, մետաղը կայուն է ճաքերի, փտման և ծանր եղանակների հանդեպ։
- Դիմացկունություն՝ եղանակների հանդեպ․ Եղանակային գործոններից ամենաազդեցիկներն են առատ ձյունն ու հաճախակի անձրևները։ Իրենց բնույթով, մետաղական ծածկերն ունեն սահուն մակերես, որոնք ձյանը թույլ չեն տալիս կուտակվել և վերածվել հաստ շերտների, իսկ միաթեք, բազմաթեք և այլ դիզայններն օգնում են հեռացնել առատ անձրևից հետո կուտակված անձրևաջուրը՝ ծածկը պաշտպանելով ժանգոտումից։
- Բացի այդ, մետաղական ծածկերի առավելություններն ընդլայնելու համար կարող եք ընտրել մուգ երանգ ունեցող ծածկեր կամ PVDF մակերեսով ծածկեր։ Սա պայմանավորված է նրանով, որ մուգ երանգն ավելի արագ է հալեցնում ծածկի վրա հնարավոր ձյունը, իսկ PVDF մակերեսն արտացոլման օգնությամբ հեռացնում է արևի ուղիղ ճառագայթները և պաշտպանում տանիքի ծածկույթը։
- Մետաղական ծածկերը չեն վնասում շրջակա միջավայրը․ Շրջակա միջավայր ասելիս, շատերս պատկերացնում ենք ամբողջ աշխարհը՝ հեռու մեր առօրյայից, սակայն, այն նաև մեզ շրջապատող թթվածինն է, որի ախտոտման կամ ծանրության դեպքում կարող ենք ունենալ գլխացավ, ճնշման տատանումներ և այլն։ Իր բնույթով, մետաղը վերամշակելի նյութ է, այսինքն՝ այն չի արտադրում վնասակար նյութեր, որոնք կարող են ազդել օդի որակի և շրջակա միջավայրի վրա։
- Մետաղական ծածկերը նաև էներգիաարդյունավետ են․ Բոլորիս հայտնի է, որ էլեկտրաէներգիան ստանում ենք բնական ռեսուրսներից՝ ածուխից, բնական գազից, նավթից և այլն։ Ի տարբերություն մետաղի՝ այս ռեսուրսները վերամշակելի չեն։ Այսպիսով, օգտագործելով մետաղական տանիքներ, դուք խնայում եք էլեկտրաէներգիա, քանի որ ձմռանը մետաղը տարածքի ներսում է պահում ջերմությունը, իսկ ամռանը՝ արտացոլող հատկության օգնությամբ՝ չի թողնում, որ տանիքը տաքանա ու ներս թողնի շոգը։
Մետաղական ծածկերի վրա կարելի է նաև տեղադրել արևային մարտկոցներ․ Տեղադրումը հեշտ է, պարզապես անհրաժեշտ է մասնագիտացված մոտեցում՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Մասնագիտացված մոտեցում և որակյալ ծառայություններ
Մետաղական տանիքի ծածկերը մեծ ներդրում են ձեր բնակարանի կամ այլ անշարժ գույքի համար։ Այսպիսով, թե՛ տեղադրումը, թե՛ անհրաժեշտ նյութերը պետք է ունենան բարձր որակ՝ ապագա խնդիրներից խուսափելու համար։ Օրինակ՝ վատ տեղադրման հետևանքով տանիքը կարող է ունենալ անհարթություններ, որոնք անձրևային օրերին չեն կարողանա պաշտպանել շինության ներսը՝ անձրևաջրերի ներթափանցումից և խոնավությունից։ Ահա թե ինչու է անհրաժեշտ մետաղական տանիքի բարձրորակ մեկուսացում։
Ոչ մասնագիտացված տեղադրման դեպքում կարող են օգտագործվել ոչ համաչափ պտուտակներ, օրինակ՝ չափից փոքր կամ չափից մեծ պտուտակներ։ Արդյունքում, որոշ ժամանակ անց սա կարող է հանգեցնել ծածկերի թուլացմանը և տանիքի ընդհանուր կոնստրուկցիայի վնասմանը։
Այս դեպքում նաև անհրաժեշտ է հաշվի առնել ոչ պատշաճ օդորակումը, որի արդյունքում տանիքը կկուտակի ջերմությունը կամ խոնավությունը և կհարուցի ծածկերի վատթարացում։
Այսպիսով, տանիքի կառուցապատման հարցում անհրաժեշտ է դիմել մասնագիտացված օգնության, ինչի շրջանակում փորձառու մասնագետները կօգնեն ընտրել ծածկերի համապատասխան տեսակը, կոնստրուկցիան, ինչպես նաև կիրականացնեն մասնագիտացված տեղադրում՝ խուսափելու համար հետագա խնդիրներից։
Ամփոփում
Այսպիսով, մետաղական ծածկերի արժեքը մեծապես պայմանավորված է ձեր շինության կամ տարածքի չափսից, ծածկերի ձեր նախընտրելի տեսակից և այլն։ Այն նաև սահմանվում է անհրաժեշտ հավելումների (պտուտակի կամ տանիքի պաշտպանիչ շերտերի) քանակից, չափսերից և այլն։
All Metal Constructions ընկերությունն արդեն տարիներ շարունակ տրամադրում է մասնագիտացված և բարձրորակ ծառայություններ՝ այդ թվում նաև տանիքի ծածկերի պատրաստում և տեղադրում։ Այսպիսով, ընտրեք ձեր շինության տանիքի տեսակը, մետաղի նախընտրելի նյութը և վստահեք մասնագետներին՝ որակյալ կառուցապատման համար։