Բազրիքների մետաղ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես ֆունկցիոնալ հնարավորությունները, այնպես էլ տեսքը։ Սկսած ժամանակակից բազրիքներից, մինչև հնաոճ տարբերակները, գոյություն ունեն բազրիքների բազում տեսակներ, որոնցից 10-ը կքննարկենք ստորև։
Բազրիքների տեսակներն ու սեփական ոճը
1.Երկրաչափական պատկերներ․ Բազրիքներին կարող եք նորամուծության շունչ հաղորդել՝ երկրաչափական պատկերների միջոցով։ Օրինակ, դիզայնի մեջ ընդգրկել կլոր, եռանկյուն, կամ այլ նշաններ։
2․ Արտ դեկո դիզայն․ Եթե ձեր կառույցն ունի հնաոճ շունչ, ապա կարող եք արտ դեկո ոճը հիշեցնող բազրիքներով կառույցին տալ ավելի Վիկտորյական դարաշրջանի տեսք։
3․ Արդյունաբերական տեսք․ Այս տարբերակը ստանալու համար կարող եք ինտեգրել սահմանափակ մշակում ունեցող մետաղները, որոնք կառույցի արտաքին տարածքը կդարձնեն ավելի հետաքրքիր։
4․Հատուկ մետաղի մշակում անցած բազրիքներ․ Մեր օրերում գոյություն ունեն մետաղի մշակման տարբեր եղանակներ։ Սա մեծ առավելություն է անհատական ոճը բազրիքներին փոխանցելու համար։
5․ Վանդակավոր բազրիքներ․ Շատերի կողմից նախընտրելի դիզայն, որն ապահովում է ոչ միայն գեղեցիկ տեսք, այլ նաև հուսալիության բարձր մակարդակ։
6․ Տարբեր մետաղների համադրություն․ Օրինակ՝ կարող եք համադրել չժանգոտվող պողպատն ու պղինձը։ Այս դեպքում բազրիքները ձեռք են բերում երկու մետաղների առավելությունները և հետաքրքիր տեսք։
7․ Քանդակագործական տարրեր․ Մետաղական բազրիքների ևս մեկ առավելություն, որը թույլ է տալիս բազրիքներին ավելացնել ձեր նախընտրության քանդակագործական տարրերը և դարձնել դրանք ավելի յուրօրինակ։
8․ Կոր դիզայն․ Բազրիքներին ավելի սահուն տեսք տալու համար կարող եք ընտրել կոր դիզայնը, ինչը հիմնականում նախատեսված է որոշակի թեքում ունեցող աստիճանների համար։ Դիմելով All Metal Constructions ընկերություն, կարող եք ստանալ կորության ձեր նախընտրելի անկյունը, քանզի ընկերությունը տրամադրում է մետաղի մշակման մասնագիտացված ծառայություններ, այդ թվում նաև մետաղների ծռում։
9.Ալիքաձև կոնստրուկցիաներ․Ալիքների գեղեցկությունը կարող եք արտացոլել նույնիսկ բազրիքների տեսքով։ Այս տարբերակը թույլ է տալիս բազրիքներին տալ ավելի ներդաշնակ տեսք՝ ընդգծելու ձեր կառույցի յուրահատկությունը։
10․ Մետաղական սյուներ․ Բազրիքների դիզայնը կարող է նաև լինել հասարակ՝ պարզ սյուների տեսքով։ Սա հայտնի ընտրություն է հատկապես մինիմալիստական ոճը նախընտրող անձանց համար։
Իսկ հիմա, եկեք պարզենք, թե ո՞ր մետաղն է համապատասխանում ձեր կառույցին։
Մետաղների տեսակները
Կոփածո երկաթ
Առավելություններ
- Բազմազանություն․ Կոփածո երկաթից կարելի է ստանալ ամենաբազմազան ոճի բազրիքները․ հասարակից մինչև ամենաբարդ տարբերակները։
- Ապահովություն․ Երկաթի այս տեսակը տրամադրում է հուսալի ապահովություն, հատկապես երբ խոսքը վերաբերում է աստիճանների, տեռասի, պատշգամբի բազրիքներին։
Թերություններ
- Խնամք․ Կոփածո երկաթը պահանջում է հատուկ խնամք՝ ուղղված կոռոզիայի և ժանգի կանխմանը։ Հարկավոր է ապահովել պարբերական մաքրում, նախապատրաստում, ներկում և պաշտպանիչ ծածկի ավելացում։ Սա կարող է պահանջել երկար ժամանակ, սակայն, խնամքի այս մակարդակը բազրիքներին տալիս է թարմություն ու գեղեցկացնում շինության արտաքին տեսքը։
- Քաշ․ Համեմատած այլընտրանքային նյութերի հետ, կոփածո երկաթն ավելի ծանր է։ Ինչը կարող է խնդիր հանդիսանալ այն տեղադրելիս, ինչպես նաև անհրաժեշտ է ապահովել կառուցվածքային համապատասխան աջակցություն՝ բազրիքների կայունության և ապահովության համար։
Այսպիսով, կոփածո երկաթը հայտնի է իր դիմացկունության, գեղեցկության և բարձր ապահովության համար։ Սակայն, մետաղի այս տեսակն ընտրելիս հարկավոր է հաշվի առնել կառույցի կարգավիճակը և, անհրաժեշտության դեպքում, բարձրացնել կառույցի կայունությունը։
Ալյումինե բազրիքներ
Առավելություններ
- Ամրություն․ Ալյումինե բազրիքները մեծապես ամուր ներդրում են և ունեն բարձր դիմացկունություն կոռոզիայի, ժանգի, ինչպես նաև արևի ճառագայթների և սաստիկ եղանակների հանդեպ։ Այս առավելության շնորհիվ ալյումինը մեծապես օգտագործվում է դրսում՝ որպես բազրիքներ կամ դրսի այլ կահույք։
- Նվազագույն խնամք․ Համեմատած այլ նյութերի հետ, ալյումինը պահանջում է նվազագույն խնամք։ Այն հարկավոր չէ ներկել, ինչպես նաև կարող է հեշտությամբ մաքրվել՝ օճառի և ջրի օգնությամբ, ինչի շնորհիվ նաև կարող է օգտագործվել որպես լողավազանների բազրիքներ։
Թերություններ
- Ամրություն․ Չնայած, որ ալյումինե բազրիքները դիմացկուն են, սակայն ամրությամբ չեն զիջում պողպատին կամ պղինձին։ Սա կարող է դիտարկվել որպես թերություն՝ հատկապես այն հատվածներում, որտեղ բազրիքներն ունեն կենսական դեր։
- Ջերմության կլանում․ Չնայած, որ ալյումինը դիմացկուն է արևի ճառագայթների հանդեպ, այն միաժամանակ կլանում է արևի ջերմությունը և, արևային օրերին՝ դժվարացնում բազրիքից բռնվելը։
Ընդհանուր առմամբ, ալյումինն առաջարկում է ամրություն, երկարակեցություն և բազմակողմանիություն, ինչի շնորհիվ հայտնի ընտրություն է դրսում օգտագործելու հարցում։
Ինչպե՞ս ընտրել բազրիքներ՝ բացօթյա տարածքի համար
Վերևոնշյալ մետաղի տեսակներից յուրաքանչյուրը կարող է օգտագործվել ձեր բացօթյա տարածքում բազրիքներ տեղադրելու համար։ Սակայն, գոյություն ունեն մի քանի առավելություններ, որոնք ընտրություն կատարելիս կարող են լինել օգտակար։
- Բազրիքների քաշը և շինության հիմքի ամրությունը․ Բազրիքների հիմնական դերն ապահովություն ստեղծելն է։ Անհրաժեշտ է հաշվի առնել շինության հիմքի ամրությունը և ձեր ընտրած բազրիքների քաշը։ Օրինակ՝ եթե բազրիքները կշռում են ավելի ծանր, քան շինությունը կարող է աջակցել, ապա բազրիքները կարող են հեշտությամբ վայր ընկնել՝ վնաս հասցնելով նաև շինությանը։
- Բազրիքների նյութի ընտրությունը․ Տեռասի բազրինքեր կարող են լինել ինչպես մետաղական, այնպես էլ փայտե կամ ապակյա։ Սակայն, փայտն ու ապակին պահանջում են ավելի նուրբ և ժամանակատակ խնամք։
- Մետաղական կոնստրուկցիաներ, դիզայն և ոճ․ Անհատական ճաշակին զուգահեռ, հարկավոր է նաև հաշվի առնել ձեր շինության ճարտարապետական ոճը։ Այս դեպքում կկարողանաք ընտրել ավելի համապատասխան լուծումներ և շինությանը տալ ավելի ներդաշնակ տեսք։
- Ֆունկցիոնալ հնարավորություններ․ Անհրաժեշտ է հաշվի առնել բազրիքների ապահովության մակարդակը։ Օրինակ՝ եթե տանը կան երեխաներ կամ ընտանի կենդանիներ, ապա հարկավոր է բարձր ուշադրություն դարձնել բազրիքների տրամադրած ապահովության մակարդակին։ Այս դեպքում կարող եք ընտրել ավելի նեղ սյուներ ունեցող բազրիքներ, որոնք թույլ չեն տա մագլցել և ընկնել։
- Խնամք․ Արդյո՞ք ձեր ընտրած բազրիքի նյութը համապատասխանում է ձեր շինության տեղանքի հետ։ Օրինակ, եթե բնակվում եք տեղումների բարձր մակարդակ ունեցող վայրում, ապա ժանգոտման հակված մետաղը, փտման հակված փայտը, կամ հետքեր գոյացնող ապակին կարող են խլել երկար ժամանակ՝ անհրաժեշտ խնամքի համար։
- Խորհրդատվություն․ Տեռասի բազրիքներ ընտրելիս կարող են առաջանալ բազում հարցեր, ներառյալ բազրիքների նյութը, անհրաժեշտ երկարությունը, տեղադրման առանձնահատկությունները և այլն։ Այս դեպքում կարող եք կապ հաստատել All Metal Constructions ընկերության հետ և ստանալ մասնագիտացված խորհրդատվություն, ինչպես նաև նյութի ընտրության և տեղադրման ծառայություններ՝ ձեր հուսալի բազրիքները կառուցելու համար։
Ամփոփում
Տեռասի բազրիքներ ընտրելիս հարկավոր է համադրել հուսալիությունը, ամրությունը և բարձր գեղագիտությունը։ Այս ամենը մեծապես կախված է բազրիքների նյութից, դիզայնից, շինության տեղանքից և այլն։ Հաշվի առնելով այս գործոնները, կկարողանաք կատարել ճիշտ ընտրություն՝ ձեր ընտանիքին երկար տարիներ ծառայելու համար։