Արդյունաբերությունում մետաղ օգտագործվում է ամենատարբեր նպատակներով։ Ինչո՞ւ, քանի որ այն հայտնի է իր ամուր, բազմաբնույթ և դիմացկուն հատկություններով։ Դրանից կարող ենք ստեղծել ինչպես հուսալի բազրիքներ, այնպես էլ դիմացկուն տանիքի ծածկեր, որոնք կծառայեն երկար ժամանակ։ Չնայած, որ մետաղն ունի լայն օգտագործում, եկեք պարզենք դրա տեսակները, առավելություններն ու թերությունները։ Այսպես կկարողանաք ավելի հեշտ կատարել ընտրություն՝ կախված Ձեր օգտագործման նպատակից։
Մետաղի տեսակները, առավելություններն ու թերությունները
Ինչպես արդեն գիտենք, մետաղն ունի բազում տեսակներ։ Դրանցից շատերի մասին կարող ենք ինչ-որ չափով լինել տեղեկացված, իսկ մյուսների մասին անգամ լսած չլինել։ Ընդհանուր առմամբ, մետաղները բաժանվում են երկու խմբի՝ սև և գունավոր։
Սև մետաղները պարունակում են երկաթ և ունեն ամուր ու դիմացկուն հատկություններ։ Դրանք լայնորեն կիրառվում են արդյունաբերությունում ու շինարարական տարբեր կոնստրուկցիաներում։
Գունավոր մետաղները չեն պարունակում երկաթ և սովորաբար ավելի շատ են հակված կոռոզիային։ Դրանք թեթև են ու լայն օգտագործում ունեն, հատկապես՝ երբ կոնստրույկցիայի քաշն ունի էական դեր։
Այսպիսով, ստորև կքննարկենք արդյունաբերական աշխատանքներում սև և գունավոր մետաղների ընդհանուր առավելություններն ու թերությունները։
Մետաղների առավելությունները
- Բացառիկ ամրություն․ Անկախ տեսակից, մետաղն ունի բացառիկ ամրություն, ինչի շնորհիվ արդեն տարիներ շարունակ օգտագործվում է շինարարությունում ու արդյունաբերությունում։ Այս դասին կարող ենք վերագրել պողպատը (սև մետաղ) և տիտանը (գունավոր մետաղ)։
- Երկարակեցություն․ Ամրությանը զուգահեռ, մետաղները նաև անևերևակայելի դիմացկուն են և կարող են դիմակայել նույնիսկ եղանակի ամենադաժան պայմաններին։ Արդյունաբերությունում սա ամենակարևոր հատկություններից է, քանի որ ծառայում է երկար՝ առանց հաճախակի փոխարինելու անհրաժեշտության։ Դրանք նաև ունակ են կլանել զգալի քանակությամբ էներգիա, ինչի արդյունքում օգտագործվում են ավտոմոբիլային և շինարարական արդյունաբերության անվտանգության համար։
- Ջերմակայունություն․ Մետաղները կարող են դիմակայել ծայրահեղ ջերմաստիճաններին՝ առանց կորցնելու կառուցվածքային ամբողջականությունը։ Այս առավելության շնորհիվ դրանք հեշտությամբ օգտագործվում են ամենատաբեր նպատակներով․ տանիքի կոնստրուկցիաներ, անգարներ, բազրիքներ և այլն։
Թերություններ
- Կոռոզիա․ Մետաղների ընտանիքում պողպատն ու երկաթը հակված են ժանգոտման ու կոռոզիայի։ Սա հիմնականում պայմանավորված է խոնավությունից։ Ժամանակի ընթացքում ժանգն ու կոռոզիան ազդում են մետաղի ամբողջականության վրա՝ թուլացնելով կառուցվածքը։
- Մշակման ավելի բարդ գործընթացներ․ Մետաղի մշակումը սովորաբար պահանջում է մասնագիտացված մոտեցում ու հատուկ սարքավորումներ, որոնք էլ պատասխանատու են վերջնական արդյունքի՝ անթերի տեսքի ու բարձր որակի համար։
- Արժեք․ Բարձրորակ արտադրությունը կարող է լինել ավելի թանկ, քանզի մշակված մետաղն անցել է արտադրության հատուկ և մասնագիտացված գործընթաց։ Սակայն, հարկ է նաև հաշվի առնել վստահելի ընկերությունների հետ համագործակցությունը, որոնք կառաջարկեն ծառայությունների համար համապատասխան արժեքներ (բազրիքներ, անգարներ, տանիքի ծածկեր գներ և այլն)։
Ահա, թե ինչպես կարող ենք բնութագրել մետաղների ընդհանուր առավելություններն ու թերությունները։ Սակայն, ցանկանում ենք նաև անդրադարձ կատարել մի քանի հայտնի մետաղի տեսակներին և նրանց առավելություններին ու թերություններին։
Չժանգոտվող պողպատ
Չժանգոտվող պողպատն օգտագործվում է ամենատարբեր ոլորտներում, օրինակ՝ ինչպես շինարարությունում, այնպես էլ խոհանոցային պարագաների արտադրությունում։
- Առավելություններ․ Չժանգոտվող պողպատն ունի քրոմիումի օքսիդից ստացված շերտ, որը մետաղը պաշտպանում է կոռոզիայից։ Այս առավելության շնորհիվ այն հիանալի ընտրություն է խոնավության մակարդակը գերակշռող միջավայրերում տեղադրելու համար։ Այն նաև դիմացկուն է տաք և սառը ջերմաստիճաններում․ սկսած -200°C-ից, մինչև 2,000°C-ը։
- Թերություններ․ Հաշվի առնելով քրոմիումի հավելյալ շերտը, չժանգոտվող պողպատն ունի ավելի բարձր արժեք։ Սակայն, բարձր արժեքը ոչ թե թերություն է, այլ որակի նշան։ Իսկ որակն ամենակարևոր ներդրումներից է՝ հատկապես, եթե կարևորում ենք կոնստրուկցիայի դիմացկունությունը։
Արույր (Լատուն)
Լատունը մի քանի մետաղների համաձուլվածք է, ներառյալ՝ ցինկ, երկաթ, կապար և այլն։ Այն օգտագործվում է խողովակների, դեկորատիվ շինարարական հավելումների և այլնի արտադրությունում։
- Առավելություններ․ Լատունը հիմնականում դիմացկուն է ժանգոտման ու կոռոզիայի հանդեպ, դրա համար էլ օգտագործվում է խողովակների արտադրությունում։ Այն ամուր է ու դիմացկուն և լայնորեն օգտագործվում է նաև մետաղ մշակելու ու կոնստրուկցիա արտադրելու համար։ Իսկ ամենագլխավոր առավելությունն այն է, որ լատունը կարող է վերամշակվել՝ առանց կորցնելու որակը։
- Թերություններ․ Չնայած, որ այն դիմացկուն մետաղ է, որոշ դեպքերում կարող է ենթարկվել ժանգոտման։ Սա պայմանավորված է խոնավության մակարդակից, հատկապես, եթե առկա է թթվային բաղադրություն։ Այն նաև զգայուն է աղաջրերի և ալկալային նյութերի հանդեպ։
Մետաղամշակման ընկերություն Ձեր կողքին
Մետաղի մշակման եղանակը կախված է, թե շինարարության մեջ ինչպես այն կօգտագործեք։ Օրինակ՝ եթե ցանկանում եք ձեռք բերել մետաղական բազրիքներ, ապա All Metal Constructions մետաղագործական ընկերությունը բազրիքների արտադրության համար օգտագործում է չժանգոտվող պողպատ և ալյումին, ինչպես նաև՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող մետաղաշինական նյութեր, հումք, ամրացման դետալներ և ներկեր։ Բազրիքների չափսերն ու ձևավորումը կախված է ձեր իսկ նախընտրությունից և ձեր կառույցի չափսերից։
Մետաղի մշակման գործում նաև կարևոր է մասնագիտացված մոտեցումը, որը կապահովի վերջնական արդյունքի բարձր որակը։ Այսպիսով, մետաղի յուրաքանչյուր տեսակ մշակելիս, ընկերությունը ցուցաբերում է պրոֆեսիոնալ մոտեցում՝ օգտագործելով իտալական, գերմանական և չինական հաստոցներ։
Ամփոփում․ All Metal Constructions-ը՝ որպես Ձեր մոտակա մետաղամշակման ընկերություն
Մետաղը հուսալի և ամուր նյութ է, որն իր լայն կիրառությունն ունի ամենատարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ արդյունաբերությունում։ Վերևում քննարկված առավելություններն ու թերությունները Ձեզ թույլ կտան ընտրել մետաղի համապատասխան տեսակը՝ Ձեր նախագծի համար։ Իսկ մետաղի մշակումը կարող եք վստահել մասնագետներին՝ կապ հաստատելով All Metal Constructions-ի հետ։