Մետաղական հիմքով բազրիքներ կարելի է հանդիպել ամենուր։ Մետաղական բազրիքների տարածվածության պատճառը դրանց կիրառելիությունն ու դիմացկունությունն է։ Բազրիքները սովորաբար օգտագործվում են աստիճաններով և շարժասանդուղքներով բարձրանալիս կամ իջնելիս՝ անցանկալի անկումները կանխելու համար: Դրանք սովորաբար ամրացվում են բալասաններով կամ ամրացված են պատերին:
Բազրիքները օգտագործվում են ամենուր, օրինակ կան լոգարանի բազրիքներ, որոնք օգնում են կանխել սայթաքուն, խոնավ հատակների վրա ընկնելը, կամ օգտագործվում են նավերի ճաշարաններում, որպեսզի կրկին կանխեն անկումները։ Արվեստում բազրիքները նույնպես կիրառություն ունեն, օրինակ դրանք ծառայում են որպես բալետի պարողների մարզման օժանդակ միջոց: Այսպիսով, բազրիքները օգտագործվում են որպես ապահով վայրէջքներ ապահովող միջոցներ և կիրառվում են ամենուր։
Բազրիքները դեռևս անհիշելի ժամանակներից մարդկանց կենցաղի անուղղակի ուղեկիցն են, սակայն հետաքրքիր է ինչպես են դրանք իսկզբանե ստեղծվել: Մարդիկ անհրաժեշտություն են զգացել ապահովելու իրենց ընկնելուց և աստիճանների վրա օրինակ ձեռնափայտը այնքան էլ հարմար հենման կետ չէր համարվում, այդ պատճառով էլ սկսեցին կառուցել բազրիքները, որոնք լայն կիրառության մեջ մտան գրեթե ամենուր։
Սկզբում բազրիքները պատրաստված էին փայտից, դրանց կարելի էր հանդիպել գրեթե բոլոր առանձնատներում։
Գիտության, շինարարության զարգացման հետ բազրիքները սկսեցին պատրաստվել նաև տարբեր մետաղներից։ Այժմ գրեթե բոլոր բնակելի շենքերում կարելի է հանդիպել մետաղական բազրիկներ, որոնք բավականին հարմար են։
Բրիտանիայում բազրիքների արտադրությունը առաջիններից էր, եթե համեմատենք այլ եվրոպական երկրների: Այժմ Բրիտանիան սահմանում է Եվրոպայում արտադրվող բազրիքների ստանդարտները։
Այսպիսով բազրիքները, որոնք սովորաբար օգտագործվում են մարմնին հենարան ապահովելու համար կարող են լինել նաև ոճային: Տարբեր մետաղներից բազրիքների պատրաստում կարելի է իրականացնել տարբեր ոճերի կիրառմամբ, սակայն պետք է հասկանալ, որ մետաղը երբեմն ինքն է պարտադրում ոճը։
Մետաղական բազրիքներ
Մետաղները լայն կիրառություն ունեն բոլոր բնագավառներում։ Խողովակների պատրաստում, մետաղական խողովակների կռում, անգարների պատրաստում և այլն։ Բազրիքները տեսակը որոշելու համար պետք է հաշվի առնել միջավայրը և ակնկալվող տեսքը: Պետք է հասկանալ նաև որտեղ պետք է տեղադրվի բազրիքը՝ տանը, շենքում, թե այլ տեղ։ Մետաղները, ինչպես պողպատը, ալյումինը և կռած երկաթը, հանրաճանաչ ընտրություն են առևտրային և արդյունաբերական միջավայրերի և ժամանակակից օֆիսների համար, սակայն կան տներ կամ շինություններ, որոնք նախընտրում են դասականը, այսինքն փայտե բազրիքներ։ Ապակի հաճախ օգտագործվում է, երբ տեսարանը կարևոր է։
Պողպատե բազրիքներ
Պողպատը հանրաճանաչ նյութ է ինչպես սանդուղքների, բազրիքների, այնպես էլ առևտրային շինությունների աստիճանների և արդյունաբերական աստիճանների համար: Պողպատը նաև լավագույն նյութն է սանդուղքների համար: Ժանգոտումը կանխելու համար հաճախ օգտագործվում է ցինկապատ կամ չժանգոտվող պողպատ: Ցինկապատ պողպատը պատված է ցինկով, որպեսզի քայքայիչ նյութերը չվնասեն ներքևում գտնվող պողպատը: Չժանգոտվող պողպատին ավելացվում են քրոմ, նիկել, ազոտ և մոլիբդեն, որպեսզի մետաղը դիմադրի կոռոզիային:
Պողպատե բազրիքները կարող են օգտագործվել գրեթե ցանկացած միջավայրում: Փոշու ծածկույթով կամ ցինկապատ պողպատից բազրիքը հանրաճանաչ ընտրություն է հավաքովի արդյունաբերական աստիճանների համար, որտեղ աստիճանների այլ բաղադրիչները պատրաստված են պողպատից: Տների և կոմերցիոն տարածքների համար չժանգոտվող պողպատից բազրիքներն ապահովում են խնամված, ժամանակակից տեսք: Չժանգոտվող պողպատից բազրիքները կարող են օգտագործվել այլ նյութերից պատրաստված բազրիքների հետ, օրինակ՝ ապակուց՝ ժամանակակից դիզայն ստեղծելու համար:
Ալյումինե բազրիքներ
Ալյումինը բնական տարր է, որն ունի ավելի ցածր խտություն, քան մյուս մետաղները, ինչը այն դարձնում է թեթև՝ համեմատած պողպատի հետ: Ալյումինն ունի արծաթի տեսք և շատ արտացոլող է: Ալյումինը բնականաբար դիմացկուն է ժանգի և կոռոզիայից՝ առանց որևէ լրացուցիչ մշակման:
Ալյումինե աստիճանների բազրիքները հաճախ օգտագործվում են դրսում մուտքի աստիճանների և տախտակամածների համար: Այնուամենայնիվ, դրանք կարող են լինել նաև փակ տարածքներում ցանկացած տեսակի շենքում:
Ալյումին թե պողպատ
Ինչպես պողպատը, ալյումինը շատ ամուր և դիմացկուն է և կարող է օգտագործվել անվտանգ միջավայր ստեղծելու համար:
Ալյումինը դիմակայում է նույնիսկ ամենադաժան եղանակային պայմաններին և մինիմալ սպասարկում է պահանջում:
Քանի որ ալյումինը շատ ավելի թեթև է, քան պողպատը, այն ավելի հեշտ է տեղադրվում և ավելի հարմար է ինքնուրույն կատարվող նախագծերի համար:
Իր ավելի թեթև քաշի շնորհիվ ալյումինն ավելի հեշտ է կտրել և ձևավորել, քան պողպատը: Հետևաբար, այն հասանելի է դիզայնի և նախշերի ավելի լայն տեսականիով: