Մետաղական անգարները լինում են միաթռիչք, բազմաթռիչք, միաթեք, բազմաթեք, ինչը հնարավորություն է տալիս պատվիրատուին կառուցել իր հնարավորություններին և պահանջներին համապատասխան մետաղական անգարի արտադրանք։
All Metal constructions-ը իր մետաղական անգարների արտադրման համար օգտագործում է եվրոպական SIN տեխնոլոգիան։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս սյուների և կանգնակների հումքի մեջ խնայել մինչև 10%, իսկ հեծանների մեջ մինչև 35%, ինչը հնարավորություն է տալիս մետաղական անգարին լինել ավելի թեթև։ Դա էլ հնարավորություն է տալիս անգարը պատրաստել ավելի մատչելի գներով։
Սին-հեծանները իրենցից ներկայացնում են սովորական երկտավրային հեծանների կատարելագործված տարբերակը, որը հնարավորություն է տալիս ծածկել մեծ թռիչքներ։
Սին-հեծանների շնորհիվ հնարավոր է կառուցել նույնիսկ բազմահարկ մետաղական շենքեր` ընդ որում սեյսմոակտիվ տարածքներում։
All metal constructions-ը իր պատրաստած անգաների ներկապատման և գրունտապատման համար հիմանականում օգտագործում է հակակոռոզիոն և հրակայուն ներկեր, ինչը ավելի է չեզոքացնում հրդեհի վտանգը։
Անգարների տանիքի մարդակների համար All Metal-ը կիրառում է Z-աձև պրոֆիլներ, որը հենց ընկերությունը պատրաստում է իր սեփական հոսքագծերով` 150-300 մմ լայնքով և անսահամանափակ երկարությամբ։ Z-պրոֆիլները նույնպես նախատեսված են հումքի ծախսի կրճատման համար, որը իր հերթին մատչելի է դարձնում անգարների տանիքների պատրաստումը։