Այսօր ծածկերը կառուցում են տարբեր նյութերից, սակայն ամենապրակտիկ և ամուր ծածկերը, իհարկե, պատրաստված են մետաղից։
Մետաղական ծածկերի գլխավոր մասը վերևի հատվածն է, որը ամրացվում է ամուր սյուների կամ միանգամից պատերի վրա։
Մետաղական ծածկերը, ի տարբերություն այլ ծածկերի, ունեն մի շարք առավելություններ, որոնցից են`
- Ամրությունը: Համեմատած մնացած ծածկերի տեսակների` օրինակ փայտ կամ ապակի, մետաղական ծածկերը աչքի են ընկնում իրենց ամրությամբ և ավելի քիչ են ենթարկվում դեֆորմացիաների։
- Երկարակեցությունը: Մետաղական ծածկերը ծառայում են շատ երկար` ի հաշիվ իրենց խտության և եղանակային պայմանների նկատմամբ դիմացկունության, իսկ որակյալ ներկապատումը պաշտպանում է ծածկը ժամանակի ընթացքում ժանգոտվելուց։
- Հրակայունությունը: Մետաղական ծածկերը, ի տարբերություն այլ տեսակ ծածկերի` պլաստիկ, փայտ և այլն, հրակայուն են և չեն ենթարկվում այրման։
- Էկոլոգիապես մաքուր լինելը: Մետաղական ծածկերը էկոլոգիապես մաքուր են, չեն առաջացնում տհաճ հոտեր և չեն արտանետում վնասակար նյութեր, որոնք կարող են վտանգել առողջությունը։
Մետաղական ծածկերը ոչ միայն ունեն ֆունկցիոնալ մեծ նշանակություն` պաշտպանում են անձրևից, ձյունից և արևից, այլ նաև կարող են հանդիսանալ յուրահատուկ դեկորատիվ կառույց։
Մետաղական ծածկերի հիմանական տեսակներն են`
- Միաթեք — երբ ծածկի վերևի հատվածը չունի թեքություն կամ թեքված է մեկ ուղղության վրա։
- Երկթեք — երբ ծածկի վերևի հատվածը թեքված է երկու տարբեր կողմերի վրա` հավասարաչափ կամ տարբեր երկարություններով։
- Բազմաթեք — երբ մետաղական ծածկի վերևի հատվածը ունի թեքություն երկուսից ավելի ուղղություններով։
- Կամարաձև — երբ վերևի հատվածը ունի որոշակի ռադիուս, որի վրա ամրացվում են ծածկող նյութերը։
Մետաղական ծածկերի տանիքը կարող է ծածկված լինել տարբեր նյութերով, որոնցից ամեն մեկը ունի իր առավելությունները և թերությունները`
- Պոլիկարբոնատ — Այս նյութի հիմանական առավելությունը իր արտաքին տեսքն է, սակայն ծառայում է համեմատաբար կարճ, քանի որ քայքայվում է արևից։
- Պրոֆբաստիլ — Այս նյութի հիմանական առավելությունն իր երկարակեցությունն ու մատչելիությունն է, սակայն արտաքին տեսքը էապես զիջում է մնացածին։
- Ապակի — Հիմանակն առավելությունը գեղեցկությունն ու դիմացկունությունն է, սակայն համեմատաբար ավելի թանկ է։
All metal constructions ընկերությունը, ունենալով տարիների փորձ և կատարելով ավելի քան 200 մետաղական ծածկ, իր ծառայություններն է առաջարկում այս ոլորտում։
All Metal-ը առաջարկում է ցանկացած տեսակի և բարդության ծածկեր՝ այդ թվում նաև պոլիկարբոնատային ծածկեր: